Մոսկվայում ԱՄՆ նախկին դեսպանը սեր է խոստովանել Ռուսաստանին
ՄիջազգայինՄոսկվայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Սալիվանը սեր է խոստովանել Ռուսաստանին: Նա այդ մասին ասել է Ջորջթաունի համալսարանի Եվրասիական, ռուսական և արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնուն ունեցած ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ըստ Սալիվանի՝ Ռուսաստանը կշարունակի մնալ քաղաքականության և միջազգային անվտանգության խոշոր կենտրոն:
«Արդյո՞ք նրանք մեծ խաղացող կլինեն: Այո՛»,- պատասխանել է նա։
Բացի այդ, դիվանագետը ռուսերենն անվանել է չափազանց դժվար ուսանելի: Խոսելով այն մասին, թե ինչու է ինքը սկսել սովորել ռուսերեն՝ Սալիվանը հայտարարել է, որ «հմայված է ռուսական մշակույթով» և «սիրում է Ռուսաստանը»։