«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով «Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Զելենսկին կարող է փորձել փախչել երկրից. Դուգլաս Մակգրեգոր «Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են «Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Սեփական դավաճանությունն էլի փորձում են «ռուսի ջեբը» գցել ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրաքի վրա Տոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածությունները Ժամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը

Ադրբեջանն ու Իսրայելը խաղում են «պասերով». Ռոբերտ Մարգարյան

Ներքաղաքական

Իրանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների եւ մեր երկրի վրա դրանց հնարավոր հետեւանքների մասին «Իրավունքը» զրուցել է քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ:

Իսրայելը հարվածային անօդաչուներով խոցել է Իրանի մի շարք ռազմական կարեւորագույն նշանակություն ունեցող օբյեկտներին: Ձեր գնահատմամբ` ի՞նչ հետեւանքներ կունենա այս ամենը:

— Իհարկե, նախ պիտի հիշեցնեմ, որ մեզ մոտ լուրերը մի փոքր չափազանցված են արտացոլվում: Հարձակումն իրականացվել է Սպահան քաղաքում գտնվող մի զինագործարանի դեմ` առեւտրական փոքր ԱԹՍ-ների միջոցով, որոնք փոքր չափերով պայթուցիկ նյութեր կարող են փոխադրել: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ: Իրանի զինագործարանների ու զինապահեստների դեմ էլի հարձակումներ եղել են: Իրանի պաշտոնական հաղորդագրության համաձայն` հարձակումն անհաջող է եղել, ու որեւէ մեկը դրանից չի տուժել: Բայց, միեւնույն ժամանակ, Իրանը հայտարարել է, որ դա անպատասխան չի մնա: Հետեւաբար, պիտի սպասել Իրանի կողմից համարժեք պատասխանին: Հիշեցնեմ, որ այդ հարձակումը տեղի ունեցավ Կատարի ԱԳ նախարարի Իրան կատարած այցով, որի ընթացքում Կատարի ԱԳ նախարարն իրանական կողմին է փոխանցել միջուկային համաձայնագրի կապակցությամբ ԱՄՆ-ի ուղերձը: Կարելի է ասել, որ Արեւմուտքը Դամոկլյան սուրը կախված պահելով Իրանի գլխին` փորձում է նրան միջուկային համաձայնագրի հարցում զիջումներ պարտադրել:

— Ի դեպ, ամեն ինչ սկսվեց նրանից, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն էր ներխուժել կալաշնիկով ինքնաձիգով զինված տղամարդը եւ գնդակահարել անվտանգության ծառայության պետին, վիրավորել երկու թիկնապահների: Այս երկու իրադարձությունները փոխկապակցվա՞ծ են:

— Եթե նկատի առնենք, որ Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակումից հետո Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը հանդիպում է Բաքվում Իսրայելի դեսպանին ու դրան հաջորդում է Իրանի դեմ հարձակումը, տրամաբանորեն պիտի այդտեղ ինչ-որ փոխկապակցվածություն տեսնել: Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակումը, իմ համոզմամբ, հենց ադրբեջանական գաղտնի ծառայությունների նախագիծն էր, որից հետո Ադրբեջանը պատրվակ էր գտնելու սեղմել Իրանի դեմ օղակն ու միանալ հակաիրանական ճամբարին: Ադրբեջանի այդ ծառայությունն Իսրայելը փոխարինեց Երուսաղեմում հայերի դեմ ծավալված հալածանքներով: Մի տեսակ, կարծես թե, այս հարցում Ադրբեջանն ու Իսրայելը խաղում են «պասերով»:

— Բայց Ադրբեջանը դեպքից հետո՝ փակել է Թեհրանում իր դեսպանատունը՝ հայտարարելով, թե տեղի ունեցածն Իրանի իշխանությունների կողմից իրականացված «ահաբեկչական» հարձակում է եղել…

— Այդ դեպքից ամենաշատը շահեց հենց Ադրբեջանը: Եթե Իրանն Ադրբեջանի շահերին հարվածելու նպատակ ունենար, հեշտությամբ դա կարող էր անել որեւէ այլ երկրում ու մաքրել իր մատնահետքները: Հատկապես այս օրերին, երբ Իրանն ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գտնվում են միջազգային ուշադրության կենտրում եւ փորձ է կատարվում խստացնել նրանց դեմ պատժամիջոցները, բնականաբար, Իրանն իր տարածքում Ադրբեջանի շահերին հարվածելուց որեւէ շահ չի կարող ունենալ: Փոխարենն Ադրբեջանը երկու կարեւոր բան շահեց: Առաջինն ու գլխավորը՝ Բերձորի միջանցքը փակած հանցագործ ռեժիմի կարգավիճակից Ադրբեջանը մի քանի ժամվա ընթացքում սահուն կերպով վերածվեց  ահաբեկչության զոհի: Դրանով Ադրբեջանը փորձ է կատարում չեզոքացնել տարբեր երկրներում ու միջազգային կառույցներում հայկական լոբբինգի կատարած աշխատանքների արդյունքները: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը կարեւոր հաղթաթուղթ ստեղծեց իր ձեռքում, որը ցանկացած ժամանակ, ի դեպ, չի բացառվում նաեւ, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» հարցով, կարող է օգտագործել Իրանին լռեցնելու համար:

— Կարծում եք` Իրանում տեղի ունեցող իրադարձությունները հետեւանք կունենա՞ն Հայաստանի եւ Արցախի վրա: Եվ արդյոք իրանա-իսրայելական բախումը կարող է դառնալ համաշխարհային պատերազմի սկիզբ:

— Բնականաբար, եթե մենք ձեռքներս ծալած նստենք ու դիտորդի դերում հանդես գանք (ինչն այսօր անում է Հայաստանի արտաքին դիվանագիտությունը), տարածաշրջանում ցանկացած բախում կարող է ահավոր բացասական հետեւանք ունենալ մեզ համար: Արդյունավետ արտաքին դիվանագիտություն ու հմուտ դիվանագետներ ունենալու դեպքում Իրանի ու Ադրբեջանի միջեւ ծագած հարցերը լավագույնս պիտի օգտագործվեին 44-օրյա պատերազմի հետեւանքները մասամբ վերացնելու ու նույնիսկ իրավիճակը լրջորեն հօգուտ մեզ փոխելու ուղղությամբ: Իսկ եթե ԱԳ նախարարդ Արարատ Միրզոյանն է, իսկ փոխնախարարդ Վահան Կոստանյանը մեզ ասելիք չի մնում: 

— Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի օրոք Իսրայելում հայկական դեսպանություն էր բացվել, ի՞նչ եղավ այն:

— Այս հարցը պիտի ուղղել Հայաստանի գործող իշխանություններին: Վերջին օրերին Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների կապակցությամբ դեռ որեւէ արձագանք չկա: Գոնե ես չեմ հանդիպել: Այստեղ լուրջ հարց է ծագում, թե ինչո՞վ է զբաղված Իսրայելում մեր դեսպանատունը: 2020 թվականի սեպտեմբերի սկզբին՝ 44-օրյա պատերազմից ընդամենն օրեր առաջ, հայ-իրանական հարաբերություններին հարվածելով, Իսրայելում դեսպանատուն բացելը հայկական կողմը պատճառաբանում էր Երուսաղեմի հայերի հարցերին վերահասու լինելու անհրաժեշտությամբ: Հիմա, փաստորեն, պարզվում է, որ դեսպանատան բացումը միանշանակ նպատակ ուներ պատերազմի սեմին փչացնել հայ-իրանական հարաբերությունները՝ կանխելով Արցախյան պատերազմին Իրանի ցանկացած տեսակի դրական միջամտությունը: Այս մասին ես ժամանակին մանրամասն բացատրել եմ փաստերով:

— Ժամանակին ՔՊ-ականներն ԱԺ ամբիոնից խոսում էին Իրանի հետ ունեցած ճանապարհի փակման հավանականության մասին: Վերջին իրադարձությունների ֆոնին՝ սա մարգարեությո՞ւն էր, թե՞ շարքային նիկոլականություն:

— Իհարկե, այդ մասին առաջինը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2018 թվականի նոյեմբերին ԱԺ-ում: Ի դեպ, այդ ճանապարհը կարող է փակվել ոչ միայն տարածաշրջանում բախումների, այլ նաեւ ցանկացած տարբերակով` «Զանգեզուրյան միջանցքի» ստեղծմամբ ու դրա վերահսկողությունը երրորդ կողմին՝ ասենք, ԵՄ-ին արտապատվիրակելով:

— Իրանական վերջին դեպքերից առաջ Աննա Հակոբյանը Թեհրանում մասնակցեց «Ազդեցիկ կանանց» ֆորումին: Սա դիվանագիտական առումով ճիշտ ժամանակին արված քա՞յլ էր, թե՞ վտանգ կա, որ համարելու են, որ իրենց աղետները սկսվեց Հայաստանի «ազդեցիկ կնոջ» այցից հետո:

— Այդ ֆորումն ինքնին խնդարահարույց միջոցառում էր: Նույնիսկ Իրանում շատերը, այդ ֆորումի կազմակերպումը քննադատելով, Իրանի նախագահի կնոջ սեփական «փիառին» ծառայող հավաք համարեցին, որը ոչինչ չի տվել Իրանին: Վերջին օրերին իրանական ԶԼՄ-ներում մեծ հետաքրքրություն է առաջացրել մի լուսանկար, որտեղ ֆորումի մի քանի հյուրեր նիստերի դահլիճում քարկտիկ են խաղում: Նման ֆորումին Հայաստանի վարչապետի կնոջ մասնակցությունը, բնակաբար, մեզ ոչինչ չտվեց: Այցը հետաքրքիր է նաեւ նրանով, որ Աննա Հակոբյանը Թեհրանում հայկական եկեղեցի մտնելու փոխարեն` չադրայով ներկայացավ մզկիթում: Դա ի տես այն բանի, որ թեեւ Թեհրանի ազգային իշխանությունները պատրաստ չէին եղել նրան ընդունել, բայց եկեղեցիների դռները միշտ բաց են, ու որեւէ մեկը չէր կարող նրա մուտքն արգելել: Իհարկե, Սպահան քաղաքում ֆորումի մյուս մասնակիցների հետ այցելել է Ս. Ամենափրկչյան վանքն ու նրա թանգարանը:

— Անդրադառնանք նաեւ այս օրերին Սփյուռքում հանուն Արցախի տեղի ունեցող հանրահավաքներին, մասնավորապես՝ Թեհրանում եւ Լոս Անջելեսում տեղի ունեցան բավական կազմակերպված ակցիաներ, որոնցից վերջինին մասնակցում էիք նաեւ Դուք: Ի՞նչ կասեք այս մասին՝ մեր ձայնն այս կերպ լսելի դառնալո՞ւ է աշխարհին:

— Սփյուռքն այս պահին անում է առավելագույնը: Բնականաբար, մեր աշխատանքն իր ծավալներով չի կարող համեմատվել 44-օրյա պատերազմի օրերին իրականացվող աշխատանքի հետ: Դա ունի երկու գլխավոր պատճառ. հետպատերազմյան շրջանի հիասթափությունը եւ ամենակարեւորը` Հայաստանի գործող իշխանությունների ջանքերի արդյունքում Սփյուռքի պառակտումը: Այդուհանդերձ, այսօր ՀՅԴ-ի երիտասարդական կառույցների, Հայ Դատի հանձնախմբերի ու զուգահեռ այլ կառույցների կողմից տարբեր աշխատանքներ են իրականացվում, որը մասամբ արդյունավորվել է Ադրբեջանին ուղղված կոչերով: Իհարկե, դա բավարար չէ, ու անհրաժեշտ է կոչերից անցում կատարել գործնական քայլերի: Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակումն ու դրան հաջորդած ադրբեջանական քարոզչամեքենայի ակտիվացումը խիստ բարդացրել է մեր աշխատանքն, ինչը պահանջում է Սփյուռքի ջանքերի բազմապատկում: Բայց անկեղծ լինելով` պիտի խոստովանել, որ հարցի վերջնական լուծումը Երեւանում է: Սփյուռքի ջանքերն այն ժամանակ կարող են դրական արդյունք ունենալ, երբ Հայաստանի իշխանությունները կունենան համարձակություն` բարձրաձայն հայտարարելու, որ Արցախը հայկական տարածք է: Քանի որ գործող իշխանություններից նման ակնկալիք ունենալը մի տեսակ պարզամտություն կարող է համարվել, հետեւաբար ելքը միակն է` Նիկոլ Փաշինյանի ու դավաճան իշխանությունների անհապաղ հեռացումը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումԶելենսկին կարող է փորձել փախչել երկրից. Դուգլաս Մակգրեգոր«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը ԱդրբեջանինՍեփական դավաճանությունն էլի փորձում են «ռուսի ջեբը» գցելԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրաքի վրաՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԺամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունըՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.amԲագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com«Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա ՊապինյանՀոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻնչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացելԻրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական էԵվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը«ՄՐՑԱՇԱՐԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ ԷԻ ՍՏԱՑԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՌուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Աչքերս լցվեց, երբ մոտեցա ԱԺ ամբիոնին ու տեսա կողքս Դեմիրճյանն է պառկած արյան մեջ. Կոստանդյան (ԱՆՈՆՍ)Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջԻրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրաՈւմ եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկըԹոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆՈստիկանությունը ձերբակալել է Վոլգոգրադում տղամարդու առևանգած ազերիներից կազմված հանցախմբինՉորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԱռանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24NewsԱլիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունըՀայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆԾաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ   Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնենԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. ArmenpressԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔԱզերի Շահին Աբբասովի հետ բերման են ենթարկվել նրա եղբայրներըՀԱՅԿԱԿԱՆ ՖՅՈՒՐԵՐԻԿԸ ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌՆԵՐԻՑԿայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода