Ե՛վ ներքին, ե՛ւ արտաքին թշնամին փորձում է անել ամեն ինչ, որպեսզի հայոց բանակը քանդվի. Արշակ Զաքարյան
ՏեսանյութերԻնչպես նախորդ տարի, այս տարի եւս Հայոց բանակի կազմավորման օրը «նշանավորվեց» միայն բարձրաստիճան պաշտոնյաների «Եռաբլուր» պանթեոն ներխուժումով՝ նորից ծնողների անեծքների ու հայհոյանքների ներքո: Մինչդեռ, ըստ «Հայոց ազգային գվարդիայի» հիմնադիր, ռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ, հայերի ամենակարեւոր տոներից մեկը՝ հունվարի 28-ն է՝ Հայոց բանակի կազմավորման օրը: Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ Հայոց ազգային բանակը հազարավոր տարիների պատմություն ունի, 31-ամյակն ընդամենը վերաբերում է մեր նորագույն բանակին: Ավելին՝ երբ գոյություն չուներ Հայաստանի անկախ հանրապետությունը, աշխարհում կար Հայոց գաղտնի բանակը, որը հիմքերը դրեց մեր այսօրվա բանակի:
«Առանց Հայոց բանակ՝ չկա Հայաստան: Միակ գրավականը եւ պաշտպանը մեր պետության ու ազգի հենց մեր բանակն է: Ինչպես պատմությունը ցույց տվեց, բոլոր արհավիրքների դեպքում հենց առաջինը բանակն է կանգնում եւ պաշտպանում ազգին ու պետությանը: Չնայած՝ այսօր ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին թշնամին փորձում է անել ամեն ինչ, որպեսզի չլինի Հայոց բանակ, քանդվի, բայց ես տեսնելով մեր երիտասարդներին, նոր սերնդին՝ հավատացած եմ, որ Հայոց բանակը կա, լինելու է եւ անպայման հզորանալու է», - ընդգծեց Զաքարյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ