Հրաձգություն` պետական մարմինների աշխատակիցների եւ դեսպանատների ներկայացուցիչների միջեւ
Ներքաղաքական«Իրավունքի» տեղեկություններով` Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող Կառավարական 2-րդ շենք են կանչվել մի շարք դեսպանատների ներկայացուցիչներ: Սակայն, ամենեւին էլ պետք չէ շտապել եզրակացնելու, որ հանդիպման առանցքում արդեն 52 օր շրջափակման մեջ գտնվող Արցախն է: Ավելին` հրավիրող կողմը նույնիսկ ԱԳ նախարարությունը չէ:
ԿԳՄՍ նախարարությունը ո՛չ ավել, ո՛չ պակաս կազմակերպել է հրաձգություն` պետական մարմինների աշխատակիցների եւ դեսպանատների ներկայացուցիչների միջեւ, հիմա էլ եկել է, այսպես ասած, հանրապետական մրցաշարի արդյունքների ամփոփման եւ պարգեւատրման ժամանակը:
Դե, որպես «ռազմական մեծ փորձ ունեցող» անձնավորություն` մրցանակաբաշխությունը նախատեսվում է իրականացնել` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի բարձր հովանու ներքո եւ ներկայությամբ: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ կառավարության եւ դեսպանատների փոխգործակցության արդյունավետության մասին` Հայաստանի եւ Արցախի համար օրհասական այս իրավիճակում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ