Iravunk.com | Ստերի անընդհատ հոսքով փորձում են հանցագործությունը կոծկել. Վոլոդյա Հովհաննիսյան
«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ) Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ «Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. Սիմոնյան Վեդիի ոստիկանության բաժնում եմ Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. Զախարովա Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև

Ստերի անընդհատ հոսքով փորձում են հանցագործությունը կոծկել. Վոլոդյա Հովհաննիսյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի «Հայ ինքնության խոսքը» հաղորդաշարի հյուրը պատմաբան, հասարակագետ, Լաչինի (Բերձորի) միջանցքի ազատագրման մասնակից, Ֆիզուլիի (Վարանդա), Կուբաթլիի (Սանասար) մարտական գործողությունների մասնակից, Սիսական 2-րդ վաշտի հրամանատար, զորամիավորումների զորային հետախուզության պետ եւ այլ բարձր զինվորական պաշտոններ զբաղեցրած գնդապետ ՎՈԼՈԴՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ է:

— Պարոն Հովհաննիսյան, հայկական զինուժն այս տարվա հունվարի 19-ին սարսափազդու փաստ ունեցավ. դեռեւս իրականում անհայտ պատճառով 15 զինծառայող այրվելով մահացան, եւ եւս 3 զինծառայող մահվան հետ կռիվ են տալիս: Ի վերջո, ինչի՞ հետեւանք է սա:

— Ես 2 տարի առաջ ասացի, որ Նիկոլ Փաշինյանը իր տերերի հրամանը հիանալի կատարելով` կարողացավ ոչնչացնել 2 հզոր բանակ՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության բանակները, որոնք տարածշրջանում ամենահզորն ու ամենամարտունակն էին: Ամեն հետեւանք ունի իր պատճառները, եւ այդ միջադեպի պատճառները թաքնված են նրանում, որ իշխանությունները 4 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության եւ պաշտպանության ամրապնդման առումով ոչ մի քայլ չեն արել եւ ոչ մի գործողություն չեն ձեռնարկել: Սա հետեւանք է այն բանի, որ Հայաստանի Հանրապետության բանակը այնքան է թուլացել, որ թուրքը մտել է ՀՀ ինքնիշխան տարածք տասնյակ կիլոմետրեր, եւ ՀՀ բանակը ոչինչ չի կարողացել ձեռնարկել: Դա հետեւանք է այն բանի, որ ՀՀ զինծառայողները ապրում են հարմարեցված կացարաններում, բայց  հսկայական փողեր են ծախսվում այլ նպատակների համար: Զինվորականների ծառայությունը սահմանված չափանիշներով իրականացնելու համար իրականում պայմաններ չեն ստեղծվում: Եվ սարսափելին այն է, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահը հայտարարում է, թե շատ լավ հարմարեցված կացարան է եղել, մինչդեռ -20 աստիճան ցրտի պայմաններում 18-19 տարեկան հասունացման տարիքի տղան պետք է գիշերը դուրս գա գնա զուգարան, սառեցնելով իրեն, որը ծանր հետեւանքներ կունենա նրա վերարտադրողականության վրա: Ասում են` ոչինչ, որ ջուրը դրսում է, ոչինչ, որ զինասենյակն ու քնասենյակն իրար կողքի են: Կլուբնիկ ուտեցնելով բանակը կործանող տականքների այս իշխանությունը անգամ սպիտակ սավան չի ապահովել հայ զինվորի համար: Զինվորը քնում ու զարթնում է իր զինվորական համազգեստով: Չկա ընդհանրապես վերահսկողություն: Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե վաշտը տեղակայել է կորպուսի հրամանատարը, սխալվում է, նման իրավասություն կորպուսի ոչ մի սպա չունի: Վաշտը տեղակայվում է Պաշտպանության նախարարության հրամանով: Ի դեպ, այդ վաշտն ունեցել է մարտական խնդիրներ: Չեմ բացառում, որ կարելի է զորամասը բարվոք պայմաններով կացարանում տեղակայել` մինչեւ զորամաս կառուցեն, բայց մինչ այս միջադեպը զորամաս կառուցելու կամ զորամաս ստեղծելու որեւէ միտում չեն ունեցել: Ցաքուցրիվ են արել բանակն ամբողջովին: Դեպքից հետո մոդուլներ են բերում, եւ նաեւ պետք է ասեմ, որ այնքան ապուշ են, որ չեն հասկանում` ռազմական մոդուլներ արտադրում են 2 երկիր՝ Ռուսաստանի Դաշնությունը եւ ԱՄՆ-ն, Իտալիան ռազմական մոդուլներ չի արտադրում: Նա արտադրում է հանգստյան գոտիների համար հարմարեցված մոդուլներ: Հականո՞ւմ եք: Այս իշխանությունները, «ժող ջան» ասելով, ժողովրդին դրել են բութ, անալիտիկ մտածողությունից զուրկ մասսայի տեղ եւ ստերի անընդհատ հոսքով փորձում են իրենց հանցագործությունները կոծկել: Եվ այնքան անբարոյական են, որ հունվարի 19-ին տեղի է ունեցել այդ ահասարսուռ դեպքը, ամսի 20-ին նույն այդ պաշտպանության նախարար Պապիկյանը 198 միլիոն ՀՀ դրամ է հատկացրել 19 «Սեդան»  մակնիշի ծառայողական մեքենա գնելու համար: Սա փաստ է: Այնքան անբարոյականություն է տիրում, որ 15 երիտասարդ այրվել են, եւ դեռ մեղադրանք չկա առաջադրված, կապիտանին ստիպում են իր վրա վերցնել հանցանքը: Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանն ասածից ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանը ստախոս տականք է: Նա ասաց, որ պայծառատեսությամբ պետք չէ զբաղվել` նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին, ով այս ողբերգության օրը պայծառատեսորեն մանրամասն նկարագրում էր դեպքը: Անդրանիկ Քոչարյանը մի այլ ճշմարտություն էլ ասաց, որ Հայաստանի Հանրապետությունում ի՞նչ սուգ հայտարարենք, ամեն օր էլ սուգ է: Իրոք, 2018-ից մինչ այսօր Հայաստանում անվերջանալի սգի շարան է: Սիրելի՛ ընթերցող, այսօրվա իշխանության ներկայացուցիչները հիմնականում շեղված գենետիկա ունեն, նրանք Հայրենիքի զգացում չունեն եւ ազգին զրկում են պասիոնարությունից՝ իրակացնելով Իլհամ Ալիեւի խոսքը, ով ասաց, հայերին բանակ պետք չէ, ես կպաշտպանեմ հայերին: Եթե չսթափվենք ու ինքներս մեզ չպաշտպանենք, ապա պարզ է չէ՞, թե ինչպե՞ս է պաշտպանելու մեզ Իլհամը:

Եվ վերջում հիշենք Շահան Նաթալիի խոսքը. «Թուրք-հայ բարեկամություն մը կարելի՞ է: Այսօր` ոչ: Եւ ով որ հակառակը կը պնդէ՝ կամ թուրքը չի ճանչնար կամ ինքզինքը: Աւելի ճիշդ՝ ո՛չ թուրքը կը ճանչնայ, ո՛չ ինքզինքը: Դժբախտաբար, սակայն, պակաս չեն հայեր, որոնք թուրքը բարեկամօրէն խաբելու յաւակնոտ քաղաքագիտութիւնով՝ ե՛ւ կը մտածեն, ե՛ւ կը գործեն այդ ուղղութիւնով: …Հավատալ, թե թուրքին հետ բարեկամութիւնով կարելի է փրկուիլ, յավակնիլ թուրք-հայ բարեկամական քաղաքագիտութիւնով խաբել թուրքը, անորակելի մէկ նոր ոճիր է, որ պիտի քաւենք ազգին մահով»:

ՍՈՆԱ ԱՂԵԿՅԱՆ



«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.amԷդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականությունԴրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. ՍիմոնյանՎեդիի ոստիկանության բաժնում եմՏավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել էԷդգար Սևիկյանը հաղթական գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. ԱլիևԿարինա Առուստամյանի հարսանիքը՝ 8 ամիս գաղտնի սիրավեպից հետոԺակլին Բաղդասարյանի 27-ամյակը, խոստումն ու «Ժակո» տիկնիկներըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը նվիրված Շառլ ԱզնավուրինԱրարատում նույնպես ճանապարհներ են փակվելԳարի Քյոսայանը Ջազի միջազգային օրը կնշի հեղինակային և համաշխարհային հիթերին նվիրված համերգովԵրիտասարդ օպերային երգիչները սովորում են գրագետ կազմակերպել սեփական մասնագիտական բիզնեսը iPhone-ների վաճառքը Չինաստանում կրճատվել մոտ 20%-ով․ ի՞նչն է պատճառը«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՔենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվելԲագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհիցԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անումՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն ՍիմոնյանԶիրոյանը, Պոնչը, Լիլիթ Սարգսյանը և Մանե Մխոյանը՝ «Սրտի վալետ» հումորային կատակերգությունում (լուսանկարներ)Մայիսի 22-հուլիսի 22-ը տեղի կունենա Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն«Այս երիտասարդին ո՞վ կհուշի, որ սիրուն չի խաչը վզին, ռուսերենով, թուրքական լղոզված մելիզմներով, լացակումած երգելը»Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)«Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ)«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ինՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. ԱլիևՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ.ArmLur.amԳերեզման են պայթեցրել. 7 տարի առաջ աղմկահարույց կրակոցների թշնամանքը շարունակվում էԿառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցիԱպրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՀենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն աԱննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԽուսափեք անծանոթ անձանց հետ շփումից. ապրիլի 25-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարվածՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода