Արսենի նկատմամբ կայուն հետաքրքրություն կա եվրոպական ակումբներից. «Դինամո»
Սպորտ
ТАСС-ի հետ զրույցում Մոսկվայի «Դինամոյի» մամուլի ծառայությունը հաստատել է եվրոպական ակումբների հետաքրքրությունը Արսեն Զախարյանի վերաբերյալ.
«Արսենի նկատմամբ կայուն հետաքրքրություն կա եվրոպական ակումբների կողմից, ներառյալ այս ձմռան ընթացքում: Մենք ճիշտ չենք համարում մեկնաբանել կոնկրետ առաջարկները և պայմանագրի մանրամասները։
Իսկապես, ակնկալում ենք, որ Զախարյանը մրցաշրջանի գարնանային հատվածը կանցկացնի «Դինամոյում»։ Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք կառուցողական դիրք գրավել այն առաջարկների քննարկման ժամանակ, որոնք կհամապատասխանեն մեր ակումբի և խաղացողի շահերին»,- հայտնել են ակումբի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ իսպանական «Մալյորկան», «Սելտան», պորտուգալական «Պորտուն» և հունգարական «Ֆերենցվարոշը» հունվարին հետաքրքրված են եղել Զախարյանի ծառայություններով։