Եթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. Չախալյան Սա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա Զոհրաբյան Առաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ Պետրոսյան Նիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ Իսագուլյան Բաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը» Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video) Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը» Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա Մկրտչյան Վտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջ Իրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրա

«Չեմ հավատում ոչ մեկին՝ սպասում եմ հրաշքի».ՋՈՒԼԻԵՏԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի ՋՈՒԼԻԵՏԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:

— Դուք 1975-1992 թվականներին աշխատել եք Ստեփանակերտի Մաքսիմ Գորկու անվան հայկական պետական դրամատիկական թատրոնում՝ ներկայիս Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Այսօր, երբ տեսնում եք շրջափակման մեջ գտնվող Արցախը, երբ աշխարհի աչքի առջեւ 120 հազար մարդ, որոնց թվում`  նաեւ 30 հազար երեխաներ զրկված են անգամ տարրական պայմաններից, ի՞նչ եք զգում:

— Իհարկե, ես դա շատ ծանր եմ տանում: Մարդ երկու օր մնա սահմանում, ահավոր վիճակի մեջ կընկնի, ուր մնաց ամիսներով անընդհատ գտնվի այդ ծանր հոգեվիճակի մեջ. մարդու հոգեկան աշխարհը կխանգարվի այդ ցրտից ու սովից: Ես սարսափ եմ ապրում: Եվ ինչքա՞ն պետք է ձգվի: Ասում են` բացվել է, բայց երեւի սո՞ւտ է: Դա էլ չգիտեմ: Հիմա ոչ մի բան հաստատ չեմ կարող իմանալ, որովհետեւ բոլորը ստում են:

— Տիկին Ջուլիետա, Արցախում  նույնիսկ էլեկտրաէներգիայի եւ գազի անջատումներ կան…

— Խայտառակություն… Չեմ հասկանում` սա աշխարհակրթության վե՞րջն է, թե՞ մեր Հայաստանի եւ Արցախի վերջն է: Ես քաղաքականության հետ կապ չունեմ, բայց որ լսում եմ, սարսափում եմ: Սպասում եմ հրաշքի, բայց դեռ չկա: Քանի գնում, վատանում է վիճակը: Ես չեմ հասկանում, թե ուր է տանում այս ամենը: Եվ մարդ չկա, որին հավատաս: Չեմ հավատում ոչ մեկին: Այս հարցազրույցներն էլ են արդեն դարձել սուտ: Ասում ես մի բան, գրում են ուրիշ բան: Բոլոր տեղերում տիրում է օդի մեջ սուտը: Չեմ կարողանում հասկանալ: Մի՞թե չկա մեկը, որից բան հարցնես, ինքը քեզ պատասխան տա՝ կա՛մ ասի` չգիտեմ, կամ էլ` պատասխանելիս ճիշտ պատասխան տա: Հորինում են, մեկը մյուսի խոսքը լսելով` չափազանցնում են: Ես չգիտեմ… սա ուղղակի ցեղասպանության պես մի բան է:

—  Նկատի ունեք, օգտագործելով փաստը, սկսում են դրա շուրջ պատմություննե՞ր հորինել:

— Իսկ փաստ գոյություն ունի՞: Երբեք ոչ մի բան ճիշտ չի ասվում: Փաստը կա, բայց ծռում են: Փաստը գաղտնիք են պահում եւ կողքից ուրիշ բան են խոսում: Մարդկանց ուղեղը հիվանդացնում են: Չգիտեմ, թե ի՞նչ է կատարվում: Նոր ներկայացման փորձի կամ ֆիլմի նկարահանման գնում եմ անհավես ու չեմ հավատում, թե այս վիճակի մեջ դա ո՞ւմ է հետաքրքիր :

— Այսինքն՝ կա հիասթափությո՞ւն:

— Հիասթափություն կա՝ խափանված է մեր մտածելակերպը, խախտված է մեր ուղեղը: Անկախ քեզնից մտածում ես` հիմա ինչ կլինի...Ժողովրդի մոտ վատ զգացում կա: Եվ այդ մեկը չեն թաքցնում, որ Ալիեւն ասել է` պատերազմի է պատրաստվում: Այդքանը հերիք է, որ ժողովուրդը չիմանա` ինչ անի: Ալիեւն ասում է՝ դուք էլ ասեք: Ինչո՞ւ եք Ալիեւի ասածը կրկնում:

— Այս տարվա հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք:

— Իմ ստեղծագործական աշխատանքը շատ լավ վիճակում է, բայց քանի՞ կոպեկ արժե իմ ստեղծագործական հաջողությունները, եթե ժողովուրդն ահավոր վիճակի մեջ է: Ճիշտ է, հաճախում են մեր ներկայացումներին, բայց հոգեբանությունը խախտված է, վախ կա մեջները: Նույնիսկ մի հանդիսատես ասում է՝ տիկին Ջուլիա, չեք պատկերացնում ինչ հաճույք եմ ստացել ներկայացումից, բայց գալուց ու գնալուց մտածում եմ` կարո՞ղ է ճանապարհին պայթյուն լինի: Այսպիսի հոգեվիճակի մեջ են մարդիկ: Չգիտեմ, թե ինչ պայթյունի են սպասում, բայց վայրկյանը մեկ ինչ-որ բան կատարվում է: Խեղճ 15 երեխեքին մնացել էր մի քանի օր, որ տուն գային՝ այրվեցին: Բա սա բա՞ն էր, որ արվեց: Ճիշտը ո՞րն էր: Կարո՞ղ եք ասել փաստը ո՞րն է:

— Մի քանի տարի առաջ տեսախցիկները ֆիքսում էին, որ բանակում ելակ են տալիս զինվորներին…

— Այո՛, բանան ու ելակ էին տալիս, իսկ այսօր տանում են կոտորում մատաղ սերնդին:

— Եկեք վերադառնանք Ձեր այս տարվա գործունեությանը:

— Ինչ վերաբերում եմ իմ գործունեությանը: Շատ զբաղված եմ: Աշխատում եմ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Վերջերս շատ փայլուն կերպով հանդիսատեսի դատին հանձնեցինք «Մոխրոտիկ» ներկայացումը, որի ռեժիսորը տաղանդավոր Լիլի Էլբակյանն է: Ես հաճույքով եմ գնացել փորձերին: Շատ լավ ներկայացում էր: Հիմա պատրաստվում եմ Նարեկ Դուրյանի մոտ երկրորդ ներկայացմանը: «Մանյունյա» սերիալի երկու եթերաշրջանները դարձնում են գեղարվեստական ֆիլմ: Մարտի 1-ից մինչեւ ապրիլի վերջ ավարտում ենք այդ ֆիլմը: Հիմա այսպիսի ստեղծագործական վիճակների մեջ եմ, բայց շատ տխուր եմ: Ես տխրություն չեմ սիրում, տանել չեմ կարողանում մռայլ մարդկանց, բայց հիմա այդպիսին եմ: Գնում եմ անտրամադիր: Չնայած գործի մեջ մի պահ մոռանում եմ, բայց անընդհատ այդ կուտակված ամպը սրտիս մեջ է: Ես սպասում եմ մեր Տիրոջից հեքիաթի, մի մեծ հաջողության: Զգում եմ, որ լավ է լինելու: Ի վերջո, մենք Աստծո պահած ժողովուրդն ենք:Աստված հային ապրելու տաղանդ է տվել: Հայը պե՛տք է ապրի:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



Եթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջԻրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրաՈւմ եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկըԹոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆՈստիկանությունը ձերբակալել է Վոլգոգրադում տղամարդու առևանգած ազերիներից կազմված հանցախմբինՉորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԱռանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24NewsԱլիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունըՀայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆԾաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ   Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնենԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. ArmenpressԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔԱզերի Շահին Աբբասովի հետ բերման են ենթարկվել նրա եղբայրներըՀԱՅԿԱԿԱՆ ՖՅՈՒՐԵՐԻԿԸ ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌՆԵՐԻՑԿայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.amԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN24-ամյա մոսկվացուն սպանող ազերի Շախին Աբբասովին բռնել ենՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.amՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ)Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումԱդրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեինԻրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՍտանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն․ shamshyanՄեդվեդևը ենթադրել է, որ Արևմուտքում Զելենսկուն վերացնելու որոշում է կայացվել«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկԱստղագուշակ` ապրիլի 19-ի համարՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода