Iravunk.com | «Գոմը ո՞նց կարող է զորամաս լինել».ԱՇՈՒՂ ԱԼՄԱՍՏ
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան «Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը «Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ուկրաինայում որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկոն Օչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված է Մենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա Վարդանյան ՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան Ղուկասյան Ինչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ին Լարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից 1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետ

«Գոմը ո՞նց կարող է զորամաս լինել».ԱՇՈՒՂ ԱԼՄԱՍՏ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է «Ալմաստ» մշակութային կենտրոնի տնօրեն, ազատամարտիկ ԶԵՄՖԻՐԱ (ՍՎԵՏԱ) ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ հետ, որը հանրությանը հայտնի է աշուղ ԱԼՄԱՍՏ անվամբ:

— Տիկին Ալմաստ, Արցախյան առաջին պատերազմում նաեւ Դուք եք պայքարել հանուն Արցախի: Այսօր տեսնելով Արցախը շրջափակման մեջ՝ ի՞նչ եք մտածում:

— Իհարկե, բացասական է բոլորիս վերաբերմունքն այն գործարքին, որ այսօր արվում է: Արցախը չի կարելի հանձնել ադրբեջանցիներին: Արցախը եղել է հայկական: Եվ դա թուրքերը շատ լավ գիտեն, մեր պատմությանը ծանոթ են: Ես զարմանում եմ, թե մեր ղեկավարությունն ինչու մեր պատմությունն ի տես չի դնում ողջ աշխարհին, որպեսզի տեսնեն, թե իրականում ինչ է կատարվում: Չեմ կարողանում հասկանալ սրանց նպատակը: Արդյո՞ք ուզում են Արցախը հանձնել եւ դրա համա՞ր են այդքան ձգձգումներ անում ու ավելորդ բաներ խոսում արցախցիների մասին, որոնք ժամանակին հերոսներ են եղել: Առհասարակ, զարմանում եմ արցախցի-հայաստանցի տարանջատման վրա: Չէ՞ որ նույն հայն ենք: Արցախցի, սեւանցի, ապարանցի, աշտարակցի, գյումրեցի… այդ «ից»-երը մենք պետք է մոռանանք: Հասկանանք, որ մենք այսքան տառապանքների միջով անցնող մի ժողովուրդ ենք: Պետք է սպառազինվենք ու դուրս գանք թշնամու դեմ մեր հողի համար պայքարելու:

— Աշխարհի աչքի առջեւ 120 հազար մարդ, որոնց թվում  նաեւ 30 հազար երեխաներ զրկված են գազից, սննդից: Կտրոնով են առաջին անհրաժեշտության սնունդը գնում: Իսկ ի՞նչ ենք անում մենք Հայաստանում:

— Կույր մարդու համար էլ նկատելի է, որ ոչինչ չի արվում: Սա սարսափելի է…

— Մշակույթի գործիչներին հաճախ կարելի է տեսնել այս կամ այն քաղաքական ուժի կողքին կանգնած, իսկ այսօր Արցախի կողքին կանգնա՞ծ են:

— Ես ուղղակի զարմանում եմ: Մեր մշակույթից միայն մի երգիչ է, որ դուրս է եկել ու մասնակցում է այս շարժումներին: Մեր մշակույթի մարդիկ առաջնագծում պետք է լինեին, բայց այսօր հետնագծում էլ չեն: Չեմ հասկանում նրանց մտածելակերպը, եւ թե  ինչի են սպասում: Հանդիպում եմ նրանց հետ, խոսում եմ, ասում են՝ դեռ կտեսնենք: Մինչեւ կտեսնեն՝ ամեն ինչը կհանձնվի, ու մենք կմնանք բոլոր ճանապարհներով փակված այս մի բուռ հողում:

— Միգուցե վախենո՞ւմ են իրենց դիրքն ու աշխատանքը կորցնելուց:

— Ի՞նչ կորցնելու մասին է խոսքը: Ես էլ այսօր դիրք չունեմ: Իմ դիրքն իմ ստեղծագործություններն ու երգն են: Եթե դա էլ պետք է արգելեն, թող արգելեն՝ չեմ գրի:

— Տարեվերջյան Ձեր համերգին Ձեզնից տոմս թաղապետարանում չցանկացան վերցնել լոկ նրա համար, որ Դուք դեմ եք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը…

— Այո, նրանք ասացին՝ դու մեր դեմ ես դուրս եկել, քեզնից տոմս գնե՞նք ու թողնենք, որ համե՞րգ տաս: Չնայած այդ ամենին՝ ես իմ համերգներով հանդես եմ գալիս: Անկախ նրանից, թե նրանք կվերցնեն իմ համերգի տոմսը, թե չեն վերցնի: Ժողովուրդն ինձ սիրում է: Ես այնքան եմ տոմսերը վաճառում, որ կարողանամ դահլիճի հարցերը լուծեմ: Մենք բոլորս բարեգործական հիմունքներով հանդես ենք գալիս մեր երգով՝ ժողովրդին կանչելու մարտադաշտ:

— Ասում եք՝ բոլորս,  մի՞թե այսօր բոլոր աշուղներն են իրենց երգով եւ խոսքով ժողովրդին կանչում մարտադաշտ:

— Ես իմ օղակներով եմ ասում: Մնացած աշուղները քնած են: Կարծում եմ՝ չկա մի աշուղ, որ իմ չափ աշխատի: Ես չգիտեմ՝ կա՛մ չեն ուզում, կա՛մ չեն կարողանում, կա՛մ էլ իրենք իրենց ավելի բարձր են դասում, որ չգնան խնդրեն որեւիցե մեկին, որ հովանավորի: Ես այդ մասսային չեմ պատկանում: Ինչո՞ւ ոչ, ես նաեւ կարող եմ խնդրել:

— Ինչպե՞ս անցկացրիք Հայոց բանակի կազմավորման օրը:

— Լացելով Եռաբլուր եմ գնացել եւ իմ հարգանքի տուրքն եմ մատուցել զոհված մեր հերոսներին: Իմ ընկերներին տեսա, որոնք այսօր իմ կողքին չեն: Ցավ զգացի՝ կանգնած նայում էի այն հսկա բանակին, որ հողին են հանձնել: 

— «Դավաճան» վանկարկումների ներքո կառավարության անդամները «ներխուժեցին» Եռաբլուր: Ի՞նչ կասեք այս մասին:

— Այս կառավարությունը մեր երկիրը փաստացի տանում է կործանման: Այսքան երեխաներն անմեղ տեղը վառվեցին ինչի՞ համար: Գոմերում տանում, երեխա՞ են պահում: Զե՞նք են պահում գոմում: Ես ուղղակի զարմացած ու զայրացած եմ: Պատկերացրեք՝ մեր երեխան գոմում է, եւ դա զորամաս են համարում: Գոմը ո՞նց կարող է զորամաս լինել: Իբր թե կառավարություն, ղեկավարություն ունենք, գոնե մի անգամ Հայոց բանակի օրը շնորհավորեցի՞ն: Լավ, չուզեցին, չշնորհավորեցին բանակի օրը, բա այդ երեխաների համար գոնե մի սգո օր չհայտարարեի՞ն: Եվ դուք կառավարությո՞ւն եք: Ձեզ ընտրել են, որ իբր թե մեր երկիրը կառավարեք, կանոնավոր ձեւով պահեք: Եթե այսպես պետք է կառավարվի, պետք չէ, ամեն մեկն ինքնուրույն ապրում է, ինչպես ուզում է:

— Այս իշխանության օրոք հենց սկզբից էլ թիրախում Արցախյան պատերազմում հաղթանակած գեներալներն էին, հրամանատարներն ու զինվորները: Ինչո՞ւ:

— Այն մարդիկ, որոնք մեր երկրի ու հողի համար պայքարում են, այս պահին էլ բանտախցերում են: Ոչինչ չի փոխվել: Ես չեմ հասկանում՝ ո՞ւմ ծրագիրն են կատարում, ո՞վ է նրանց հենարանը, եւ ինչո՞ւ են այսպես ժողովրդի հանդեպ անտարբեր ու ագրեսիվ: Սա ուղղակի ինձ համար շատ տարօրինակ է: Այս իմ «ինչո՞ւ»-ի պատասխանը չունեմ: Միայն կառավարությունից կխնդրեմ, որ աչալուրջ լինեն մեր տղաների, մեր բանակի նկատմամբ: Ես կուզենայի, որ իրենք էլ նմանվեին Վազգեն Սարգսյանին եւ նրա պես պահեին այնպիսի բանակ, որ մենք այսօր հանգիստ քնենք: Մեր ժողովուրդն այսօր հանգիստ չի քնում, որովհետեւ անընդհատ մեր սահմանները, մեր երկիրն ասպատակման մեջ է: Հակառակ դեպքում՝ հայ ժողովուրդը ոտքի կկանգնի եւ իրենց հրաժարականը կպահանջի:

— Բայց ժողովրդի մի մասն արդեն վաղուց է, ինչ պահանջում է…

— Ամբողջությամբ ժողովուրդը չի գալիս հանրահավաքների: Այն օրը լսում եմ, մարդիկ ասում են՝ մեր վարչապետը որոշել է, որ տոնավաճառը պետք է փակվի, չգիտենք՝ մեր այս քրջերը որտեղ տանենք, բայց մենք էլի գնալու ենք իրեն ընտրենք: Սա ես ո՞նց հասկանամ: Ընտրում եք ձեր վարչապետին, մենք էլ ձեր հետ կրակն ենք ընկնում: Ձեր քրջերը չեն թողնելու դուք այդտեղ վաճառեք, ինչքան ուզում եք գովերգեք: Արդեն հրամանը տվել են, որ այդտեղ պետք է փակեն: Փոխանակ աշխատատեղեր ստեղծեն՝ փակում են, ինչի պատճառով մեր ժողովուրդը կմատնվի սովի: Եվ  ամենավտանգավորը հենց այդ սովն է, որ չներխուժի երկիր: Սովը թուրքից էլ վտանգավոր է:

— Ներքին թշնամին ավելի վտանգավոր չէ՞, քան թուրքը:

— Ես հենց դա էի ուզում ասել, որ կառավարությունը ոչինչ չի անում եւ թշնամու առջեւ ընդամենը ճանապարհ է բացում: Այո, ներքին թշնամին արդեն մեր դիրքերը խորտակում է եւ անում է այն, ինչը չի կարող արտաքին թշնամին անել: Ներքին թշնամին ավելի շուտ է կարողանում հաղթել, քան արտաքին թշնամին: Եկել, նստել են գահին, ավերում են երկիրը հին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցՈւկրաինայում որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. ԼուկաշենկոնՕչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված էՄենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա ՎարդանյանՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան ՂուկասյանԻնչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ինԼարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետՍերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. ԴանիելյանԵս պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս ԱրզումանյանՄի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. ԳասպարյանԷս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում. Գեւորգ ՊետրոսյանԳալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստԷդուարդ Սպերցյանը` գեղեցիկ անցման և գոլի հեղինակ (տեսանյութ)Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետՈ՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջումՍասունի եւ Նիկոլի օրոք ոտք չեմ դրել Երկրապահ, այսօր ամաչում եմ նույնիսկ ԵԿՄ մեդալս կրել. ԱճեմյանՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԹուրքիան առաջացնում է Իսրայելի քմծիծաղը, Ալիեւը խոստովանում՝ շտապում են, քանի դեռ ՀՀ-ն չի ուժեղացելԿարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելովԱհա թե ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը կեղծ ժողովրդավարությունիցՄենք երբեք պայքարից չենք հրաժարվել, չե՛նք հոգնելու, չե՛նք հուսահատվելու. ՇարմազանովՉեմ զարմանա, որ շուտով Հայոց Ցեղասպանության մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրաՎաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՔՊ-ական պատգամավորների քծնանքը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին.armlur.amԿիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԿոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ.Tert.am«Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդԱնդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ.Yerevan TimesՓաշինյանը կնոջը սատարելու նպատակով նախօրեի լուսանկար է հրապարակելԴժվար թե Աննան շատ նեղվի՝ ճշմարտությունը լսելու պատճառով. ախր ինքն էլ գիտի, չէ՞, իրականաում ինքն ով է.Yerevan TimesՆա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր»Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները»ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել.armlur.amԴեռ երկար ժամանակ կկրկնվի պատմությունը, քանի օրենքի դիկտատուրան չի տիրի Հայաստանում. Աղմկահարույց գործերով փաստաբան«Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին ԱմիրբեկովՈչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ.NEWS.amԵթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՊանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպանԱրամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՀաշվարկով բալիկի սեռը կանխորոշելու միֆի եւ սկեսուր մայրիկներին հուզող գինեկոլոգիական խնդիրների մասին. Զրույց գինեկոլոգիական ծառայության ղեկավարի հետԵրկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավԱդրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ ԱլիևԷրդողանը ցավակցական ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода