Սաակաշվիլին վեր է ածվել բույսի
ՄիջազգայինՎրաստանի երրորդ նախագահ, այժմ անզատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի պատժի հետաձգման կամ չեղարկման հարցով դատավարության ժամանակ, հարցաքննվել է բրիտանացի հոգեբույժ Կոռնելիուս Կատոնան, ով զեկույց է պատրաստել Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին, հաղորդում է «Ալիք Մեդիա»-ն։
Կատոնան նշել է, որ 2022 թվականի նոյեմբերին անձամբ է զննել Սաակաշվիլիին։ Ըստ Կատոնայի՝ հանդիպումը կայացել է «Վիվամեդ» կլինիկայում և տևել երեք ժամ։ Հոգեբույժի խոսքով, զննման գործընթացում ինքը օգտագործել է հոգեբուժության և ախտորոշման այն ձեռնարկը, որն առաջարկել է Հոգեբույժների ասոցիացիան։
Փորձագետը նաև նշել է, որ զննման արդյունքում բավականին ծանր խանգարումներ է հայտնաբերել հիվանդի ուշադրության, հիշողության, խոսքի և տեսողական-տարածական ընկալման մեջ։
Կատոնան դատական նիստում հայտարարել է, որ երրորդ նախագահի մոտ ախտորոշել է հետտրավմատիկ սթրեսային խանգարում և դեմենցիա։ Բրիտանացի փորձագետի խոսքով, իր զեկույցում նա առանձնացրել է մի քանի պատճառ, որոնք կարող են Սաակաշվիլիի մոտ նյարդաճանաչողական խանգարում առաջացնել:
«Առաջին պատճառը կարող է լինել նրա սոված մնալը կամ արագ սնվելը, մասնակի շնչահեղձությունը, էպիլեպտիկ նոպաները, նրա անբացատրելի ջերմությունը, Վերնիկեի էնցեֆալոպաթիայի հետաձգված բուժումը, բազմաթիվ դեղամիջոցները, որոնք նա ընդունում էր, ինչպես նաև նրա մազերի թունաբանության մեջ հայտնաբերված ծանր մետաղները», — ասել է հոգեբույժը: