Էրդողանը հայտարարել է, որ իրավունք ունի առաջադրվելու նախագահական ընտրություններում
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Թուրքիայի հարավային Դենիզլի նահանգում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է, որ իրավական տեսակետից իրավունք ունի առաջադրվել պետության ղեկավարի ընտրություններում, հայտնում է TRT-ն։
Թուրքիայի նախագահը, այսպիսով, արձագանքել է ընդդիմադիր քաղաքական գործիչների հայտարարություններին այն մասին, որ ինքը իրավունք չունի երրորդ ժամկետով առաջադրվելու այն բանից հետո, երբ Թուրքիան 2018 թվականին խորհրդարանականից նախագահական կառավարման ձևի անցում կատարեց:
«Թուրքիան 2018 թվականի ընտրություններում ընտրեց կառավարման նոր համակարգ. ժամկետները (նախագահական ժամկետները) զրոյացվել են: 2018 թվականին ընտրված նախագահը կառավարման նոր համակարգի առաջին նախագահն է»,- ասել է նա։