Կիեւը փորձում է Պրիգոժինին սպանել «օրենքով գողերի» միջոցով. ուկրաինական աղբյուր
ՄիջազգայինԻնչպես տեղեկացնում են ուկրաինական աղբյուրները, Կիեւի ԳՌՈՒ-ն մի քանի ամիս է, ինչ աշխատում է «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինին ոչնչացնելու գործողության վրա:
«Այդ նպատակով քրեական հեղինակությունների են դիմել։ Պրիգոժինի սպանության համար սահմանվել է 5 մլն դոլար բոնուս, և օրենքով գողերի՝ «Ումկի» (Սերգեյ Օլեյնիկ) և «Լաշի Սվան» (Լաշա Ջաչվլիանի) վերջին ձերբակալությունները կապված են հենց այս գործողության հետ։ Նրանց երկուսին էլ սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում»։
Իսկ ահա ռուսական քրեական աշխարհից քաջատեղյակ որոշ աղբյուրներ ակնարկում են, որ հանցաշխարհի ղեկավարների մոտ եւս Պրիգոժինը բավարար հեղինակություն ունի, եւ առանցքային «օրենքով գողերը» ոչ միայն չեն խառնվում նրա սպանության ծրագրերին, այլ հնարավոր թույլատրելի (իրենց համար) միջոցներով կանխում են այն: