Ոոստիկանությունն աննախադեպ ուժեր են կենտրոնացվել«Եռաբլուրում»՝ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ. NEWS.am
Հասարակություն«Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսօր՝ հունվարի 28-ի առավոտյան, առավոտյան 6-ից ոստիկանությունն աննախադեպ թվով ուժեր է կենտրոնացրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ: «Եռաբլուրից» NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ամբողջ տարածքը խիստ հսկողության տակ է: Այստեղ են նաեւ մեծ թվով սեւ եւ կարմիր բերետավորներ:
Քիչ անց պանթեոնում կմեկնարկի բանակի օրվան նվիրված միջոցառումը, որը լրագրողների համար փակ է: Տարածքում թույլ չեն տալիս լրատվամիջոցներին աշխատել:
Նշենք, որ այստեղ են նաեւ զոհված զինծառայողների ծնողները, որոնք կանգնած են իրենց որդիների շիրիմների մոտ: Նրանք փորձելու են թույլ չտալ, որ պաշտոնյաները մոտենան իրենց որդիների շիրիմներին: