Իրենց շնորհիվ է, որ Ջերմուկը կա. Արմեն Ասլամազյանն այսօր կդառնար 45 տարեկան
Հասարակություն45 տարի առաջ այս օրը ծնվել է նախորդ տարվա սեպտեմբերյան մարտերում զոհված ԱՐՄԵՆ ԱՍԼԱՄԱԶՅԱՆԸ, ում մարտական ընկերներն Ումուդ էին կոչում։
Արմեն Ասլամազյանը 17 տարի պատվով ծառայել է հայրենիքին՝ 2005 թվականից պայմանագրային զինծառայության անցելով Քարվաճառում: Նա մասնակցել է Ապրիլյան քառօրյա եւ 44-օրյա պատերազմներին: Ջերմուկում տվեց իր վերջին կռիվը… Թշնամու 400 հոգանոց խումբը, երբ շրջափակման մեջ է գցել մեր զինծառայողներին, Արմեն Ասլամազյանը տեսնելով, որ այլ ելք չկա՝ պայթեցրել է իրեն, իր հետ էլ՝ թշնամու զորքին։
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...
Երկնային ծնունդդ շնորհավոր, անպարտ հերո՜ս...