«Յանդեքս» նստելը դառնում է վտանգավոր, ընկերության վարորդը կարող է լինել օրինակ հարբեցող կամ գող, իսկ ընկերությունը նրանց համար պատասխանատվություն չի կրում
ԹեմաՀայաստանում տաքսի ծառայությունների վարքագծի վերաբերյալ դժգոհությունները ավելանում են ու ավելանում: Մեր օրերում գրեթե չկա տաքսի ծառայություն, որը բարեխիղճ գործունեություն ծավալի: Նրանք շարունակում են սպառողներին մոլորեցնել. նախ գովազդում են մեկ սակագին, բայց օգտվելուց հետո պահանջում են այլ` ավելի բարձր գին վճարել:
Իսկ հիմա անբարեխիղճ տաքսի ծառայությունների մասին. օրինակ` «Յանդեքս»-ը, որի մուտքը հայկական շուկա բոլորս էլ լավ հիշում ենք: Ռուսական այս ընկերությունը դեռեւս 2016 թվականին մեծ խոստումներով հայկական շուկա մուտք գործեց, բայց մի քանի ամիս չանցած սկսեց սպառողներին մոլորեցնելու գործը: Կհիշեք, որ միայն տեղական շուկայում հայտնվելու առաջին ամիսներին այս ընկերությունը մատչելի գներով քաղաքացիներին ծառայություն մատուցեց, ապա հաճախորդները իրենց ամենօրյա երթուղին ավարտելուց հետո սկսեցին նկատել սակագների տատանումներ: Այսպես, տեղական շուկա մուտք գործելիս այս տաքսի ծառայությունն առաջին երկու կիլոմետրերի համար պահանջում էր 100 դրամ, ապա յուրաքանչյուր հաջորդ կիլոմետրի համար եւս 100 դրամ: Սակայն որոշ ժամանակ անց արդեն հենց առաջին կիլոմետրից էր հաշվարկվում 100 դրամ կիլոմետրի դիմաց: Հասկանալի է` նման տարբերակով տաքսի վարելը մեքենաների սեփականատերերի համար այնքան էլ ձեռնտու չէ, մանավանդ, երբ քաղաքացիներն էլ հաճույքի համար 1-2 կլիոմետր անցնելուց հետո վճարում էին երթուղայինի ուղեւորատոմսին համարժեք գումարն ու իջնում: Բայց ընկերությունը գնաց այս քայլին ճանաչում ստանալու եւ հաճախորդների բանակ հավաքելու համար, ըստ էության, անբարեխիղճ գովազդի միջոցով: Ու հիմա էլ նման գործելաոճը շարունակվում է:
Բայց սա դեռ ամենը չէ, պարզվում է «Յանդեքս»-ը պատասխանատվություն չի կրում իր վարորդների եւ որեւէ գործողության համար: Ըստ էության «Յանդեքս» նստելը արդեն դառնում է վտանգավոր, քանի որ չի բացառվում, որ ընկերության վարորդը կարող է լինել օրինակ հարբեցող(-նման դեպքեր արդեն իսկ արձանագրվել են, երբ ոչ սթափ վիճակում վարորդին պատվեր է տվել-Ի.Ա.), շարքային գրպանահատ կամ պարզապես : Ինչպես, օրինակ խմբագրություն դիմած քաղաքացու դեպքում, երբ կույր քաղաքացին պատվիրում է «Յանդեքսի» մեքենա, որի ուղեվորավարձը կազմում է 1100դրամ, իջնելիս տվյալ քաղաքացին վճրում է 10 հազար դրամ, սպասելով մանրի վերադարձին` իջնում է մեքենայից: Իսկ վարորդը օգտվելով քաղաքացու վիճակից քշում է` առանց մանրը վերադարձնելու:
«Իրավունքը» զանգահարեց «Յանդեքս» ընկերություն, որտեղից հարցը լսելուն պես ասացին, որ կպարզեն եւ լրացուցիչ կկապվեն, բայց որեւէ մեկը մինչ աշխատանքային օրվա ավարտը մեզ հետ այդպես էլ չկապվեց: Իսկ, քաղաքացուն նույն ընկերությունից պատասխանել են, որ ընկերությունը որեւէ պատասխանատվություն չի կրում, եւ որ քաղաքացին ընդամենը կարող է դիմել իրավապահներին:
Հետեւությունները թողնում ենք ընթերցողին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ