Iravunk.com | Գայանեի նախաձեռնությունը նաեւ օգնություն կլինի շատ կառույցների, ինչու չէ հենց պետությանը, որպեսզի խուսափենք ցավալի ու ողբերգական դեպքերից.նա կարող է ձեռքը պուլսին պահել
«Կգամ` ոտնատակ կտամ, 8 ժամ ա կանգնեցրել ես», «Նորմալ խոսա, ի՞նչ ես ասում». լարված վիճակ է Տավուշում «Կարողանու՞մ եք նայել ժողովրդի աչքերին». լրագրողը՝ ՔՊ-ական Վահե Ղալումյանին Թուրքիան ողջունել է Հայաստանի տարածքների հանձնումը Ադրբեջանին ՈՒՂԻՂ. Պայթյունավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34 049-ի (լուսանկարներ) Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. նրան տեղափոխել են հիվանդանոց Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ Սամվել Վարդանյանին խոշտանգել են ԳԱԱ-յին պատկանող փակ տարածքում. նոր մանրամասներ Ինչ է սպասվում «Արմմոնո»-յի ընթացքում Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան

Գայանեի նախաձեռնությունը նաեւ օգնություն կլինի շատ կառույցների, ինչու չէ հենց պետությանը, որպեսզի խուսափենք ցավալի ու ողբերգական դեպքերից.նա կարող է ձեռքը պուլսին պահել

Թեմա

Մեր գործընկեր, «Քեզ համար զինվոր» , նախագծի հեղինակ եւ իրականացնող Գայանե Զարգարյանը օրերս տեսաուղերձի միջոցով անդրադառնալով Ազատ գյուղի կացարանում ողջ-ողջ այրված 15 անմահների սահմռկեցուցիչ իրականությանը եւ նման դեպքերի հետայսու կանխելու, բանակում առկա խնդիրները վեր հանելու միտված կոչով էր հանդես եկել, որում մասնավորապես ասված էր․

-Ուզում եմ կոչով, խնդրանքով դիմել ՀՀ ցանկացած մտահոգ քաղաքացու, խնդրանքով դիմում եմ բոլոր ժամանակների որդեկորույս ծնողներին, փաստաբանական համայնքին, փորձագիտական տարբեր շրջանակներին, իրավապաշտպան կառույցներին, բոլոր նրանց, ովքեր մտահոգ են հայրենիքի պաշտպանների՝ մեր զինվորների կեցության եւ ատհասարակ զորամասերում տիրող իրավիճակի հետ կապված ստեղծելու այլընտրանքային խումբ, միասնական ճակատ, որպեսզի կարողանանք հասնելու արդյունքի, որպեսզի ՊՆ մեզ թույլ տա այցելելու դիրքեր, զորամասեր եւ տեղում հասկանալու, թե իրականում ինչ պայմաններում են սահմանին իրենց ծառայությունը իրականացնում մեր հայ զինվորները։ Սա պետք է լինի զսպաշապիկ ՊՆ-ի եւ բոլոր պատկան կառույցների համար, որպեսզի սրանք հասկանան ու գիտակցեն հայ զինվորի իրական արժեքն ու դերը։ Կխնդրեմ, որ այս պայքարին միանան նաեւ այն ծնողները, որոնց երեխաները հենց հիմա սահմանին կանգնած են , ովքեր արթուն հսկում են մեր քունը, մենք այլեւս այլ ճանապարհ չունենք։ Այս կոչին, կարճ ժամանակ անց արձագանքել են ամենատարբեր ոլորտներ ներկայացնող անձիք՝ հոգեւորականներից մինչեւ հերոսի ծնողներ, իրավապաշտպաներից մինչեւ փաստաբաններ։

Ապրիլյան քառօրյա պատերազմի անմահ հերոս ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ մայրիկը` Գայանե Անտոնյանը նույնպես, աջակցում եւ միանում է նախաձեռնությանը, քանի որ ըստ Տիկին Անտոնյանի, կարեւոր է նախաձեռնության ապաքաղաքական լինելը, եւ հավասարկշռված գործունեություն իրականացնելը.

-Ես աջակցում եմ Գայանեի նախաձեռնությանը, քանի որ ըստ իս ցանկացած որդեկորույս ծնողի, նամանավանդ հերոսի ծնողի, պետք է մտահոգի զինվորի խնդիրը։ Մենք պետք է հասկանանք, որ բոլորիս անվտանգությունը ապահովվում է սահմանին կանգնած զինվորը, եւ պարտական ենք ինչպես նրանց, այնպես էլ նահատակված մեր հերոս տղաներին։ Մենք բոլորս ազգովի պետք է հասկանանք, որ պարտական ենք մեր խաղաղությունը ապահովվող հայ զինվորին։ Առավել եւս ողջունելի, որ նախաձեռնությունը որեւէ քաղաքական նպատակ չի հետապնդում, այդ իսկ պատճառով պետք է կանգնել Գայանեի նախաձեռնության կողքին եւ յուրաքանչյուրս մեր ձեւով պետք է կարողանանք օգտակար լինել սահմանում կանգնած հայ զինվորին։ Ի վերջո պետք է հասկանանք, որ չկա ուրիշի երեխա, սահմանում կանգնած տղաները մեր բոլորի երեխաներն են։ Գայանեի նախաձեռնությունը կարծում եմ նաեւ օգնություն կլինի շատ կառույցների, ինչու չէ հենց պետությանը, որպեսզի խուսափենք ցավալի ու ողբերգական դեպքերից, ինչին ականատես եղանք վերջին օրերին։

Հերոսածին մայրը ընդգծում է.

-Գայանեն մշտապես մտահոգ է բանակի եւ զինվորի հոգսով, նրանց հոգսով ապրել է տարիներ շարունակ, նա պրոֆեսիոնալ եւ բանիմաց լրագրող է, եւ ես վստահ եմ, որ նա կհաջողի։ Մենք պետք է առանց երկմտելու կանգնենք Գայանեի կողքին, որովհետեւ նախ, որ դա ապաքաղաքական նախաձեռնություն է, երկրորդ, որ նախաձեռնության կոչով հանդես է եկել ոլորտի խնդիրները տարիներ շարունակ լուսաբանող պրոֆեսիոնալ լրագրող եւ մտահոգ քաղաքացի, ով ապացուցել է իր ընթերցողներին, որ անշահախնդիր կերպով մինչեւ վերջ գնացել է ցանկացած խնդրի ետեւից: Գայանեն ձեռքը պուլսին պահած մարդ է, կարծում եմ նա շատ օբյեկտիվ եւ դինամիկ կաշխատի այդ ոլորտում։

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ



«Կգամ` ոտնատակ կտամ, 8 ժամ ա կանգնեցրել ես», «Նորմալ խոսա, ի՞նչ ես ասում». լարված վիճակ է Տավուշում«Կարողանու՞մ եք նայել ժողովրդի աչքերին». լրագրողը՝ ՔՊ-ական Վահե ՂալումյանինԹուրքիան ողջունել է Հայաստանի տարածքների հանձնումը ԱդրբեջանինՈՒՂԻՂ. Պայթյունավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերումԳազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34 049-ի (լուսանկարներ)Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. նրան տեղափոխել են հիվանդանոցԴպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբՍամվել Վարդանյանին խոշտանգել են ԳԱԱ-յին պատկանող փակ տարածքում. նոր մանրամասներԻնչ է սպասվում «Արմմոնո»-յի ընթացքումԻրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. ԱբդոլահիանԵրեկ Ոսկեպարի սարերում Պուտինին նկատողներ են եղել. ՎարոսյանԵկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե Ղազարյան«Շատ հուզվում եմ ընկերոջս բացակայության պատճառով». ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆՄարզպետը փորձել է համոզել՝ բացել ճանապարհը, սակայն տավուշցիները «լարել» են նրանՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն այսօր կհանդիպի Էրդողանի հետՏարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ին2018թ-ից Հայաստանին իշխող թուրքական աղետն ամբողջովին թվարկել ու նկարագրել հնարավոր չէՏարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց ա. Նիկոլ ՓաշինյանԱյս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենքԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. ՓաշինյանՁեւավորեք պայքարի խմբեր, սանձենք հանձնողին. Չախալյանի կոչը հրապարակիցԷլ կասկած կա՞, թե իրականում ով է կանգնած Ալմա-Աթայի հռչակագր կոչված աղբի վրա հողերը հանձնելու այս ծրագրի տակԿոչՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիանՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահԱպրիլի 20. Օրվա խորհուրդՕղակների վարժության եզրափակչում Դավթյանը գրավեց առաջին հորիզոնականը«Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումովՏվեք ինչքան կարող եք՝ այսպես չի մնա, հերթը ձեզ է հասնում. Էքստրասենսի ուշագրավ գրառումը«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումԶելենսկին կարող է փորձել փախչել երկրից. Դուգլաս Մակգրեգոր«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը ԱդրբեջանինՍեփական դավաճանությունն էլի փորձում են «ռուսի ջեբը» գցելԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրաքի վրաՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԺամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունըՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.amԲագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com«Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա Պապինյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода