«Բարսելոնան» Գավիին չի կարողանա գրանցել առաջին թիմում
ՍպորտԼա լիգան ծանուցել է «Բարսելոնային», որ ակումբը 18-ամյա կիսապաշտպան Գավիին որպես առաջին թիմի խաղացող գրանցել չի կարող, հայտնում է Marca-ն։
Չնայած պաշտպան Ժերար Պիկեի՝ կարիերան ավարտելուն և հարձակվող Մեմֆիս Դեպայի՝ «Ատլետիկո» տեղափոխվելուն, կատալոնացիներն ամեն դեպքում չեն համապատասխանում առաջնության բոլոր կանոններին։ Պայմանագրերի երկարաձգման կամ ֆուտբոլիստներին որպես հիմնական թիմի խաղացող գրանցելու շուրջ ստեղծված իրավիճակը վերաբերում է ոչ միայն Գավիին, այլև Ռոնալդ Արաուխոյին, Ինյակի Պենյային և Ալեխանդրո Բալդեին։ «Բարսելոնան» չի իրականացնում երկու կետ․ պայմանագրերը երկարաձգելիս նա կարող է գերազանցել հաջորդ մրցաշրջանի կազմի սահմանաչափը, ինչպես նաև չունի հստակ ֆինանսական պլաններ առաջիկա երկու տարիների համար՝ ակտիվացված տնտեսական լծակների պատճառով։