Փոխարժեք: $ , ,
Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանը «Ինձ համար երբեք հայկական Արցախի էջը փակված չի լինելու». Սերժ Սարգսյան Ռուսաստանը ծրագրում է փորձարկել «Բուրևեստնիկ» միջուկային շարժիչով հրթիռը. New York Times Ուկրաինայի բնակչությունը նվազել է մինչև 23 միլիոն մարդ. նախկին վարչապետ Ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի կարող խաթարել ռուս-հայկական հարաբերությունները․ Լավրով Ադրբեջանցին Արցախի դրոշով կոշիկներն է մաքրում. Լուսանկար ՌԴ–ն աշխատում է Ադրբեջանի և գործընկերների հետ Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար․ Լավրով «Հայաստանի սահմանով է անցնում Զանգեզուրի միջանցքը, այն քննարկվում է հայկական կողմի հետ». Թուրքիայի տրանսպորտի նախարար Լավրովն անդրադարձել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին հայտարարություններին Իրանը ԱԹՍ-ներով լայնածավալ զորավարժություններ կանցկացնի

Ցավակցում եմ Հայաստանին` ՄԻՊ պաշտոնի հանդեպ այսպիսի վերաբերմունքի համար. Ալավերդյան

Ներքաղաքական

ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի` առանց մեկնաբանության հրաժարականի մասին «Իրավունքը» զրուցել է ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ:

— ՄԻՊ աշխատակազմը հայտնում է, որ Պաշտպանը հրաժարական է ներկայացրել այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ՝ նշելով, որ «պատշաճ պահի Գրիգորյանը հանրությանը կտեղեկացնի այլ աշխատանքի մասին տեղեկություն, իսկ մինչ այդ ձեռնպահ կմնա այս թեմայով որեւէ մեկնաբանությունից»: Ի՞նչ կասեք այս մասին:

— Նախեւառաջ ես պետք է ասեմ, որ ըստ Սահմանադրության` Հայաստանում ամեն մարդ իրավունք ունի դիմել Մարդու իրավունքների պաշտպանին, դրա համար պետք է այնպես կազմակերպվի, որ այդ պաշտոնը թափուր չմնա: Այսինքն` ՄԻՊ-ը պետք է շարունակի իրականացնել իր գործառույթները եւ պաշտոնը զբաղեցնի մինչեւ չընտրվի նորը: Սա առաջինն է, ինչն այս օրերին շատերին եմ բացատրում: Երկրորդ` ես ցավակցում եմ Հայաստանին` ՄԻՊ պաշտոնի եւ այդ հաստատության հանդեպ այսպիսի վերաբերմունքի համար: Միշտ համարել եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոն չէ, այլ առաքելություն է: Եվ այդ առաքելությունը լքել այլ պաշտոնի անցնելու համար` համարում եմ առաջին հերթին իջեցում` ցանկացած պաշտոն գործադիր իշխանությունում: Եվ երկրորդ`  այդ վերաբերմունքը՝ լինի գործադիրի կողմից, լինի տիկին Գրիգորյանի կողմից, համարում եմ ոչ ընդունելի: Սա հարված էր ՄԻՊ հաստատությանը: Կոչ եմ անում մարդկանց մերժողական վերաբերմունք չունենալ այդ հաստատության հանդեպ եւ բոլորին հիշեցնում եմ, որ ՄԻՊ հաստատությունը կարեւորագույն օղակ է իրավական պետություն դառնալու ճանապարհին:

— Որքանո՞վ եք ընդունելի համարում, որ Ազգային ժողովի ընտրված Մարդու իրավունքների պաշտպանն ազատվում է աշխատանքից` որեւէ լուրջ պատճառաբանություն չներկայացնելով:

— Արդեն ասացի, որ այդ վերաբերմունքը վրդովեցնում է ինձ, ես ուրիշ խոսք չեմ ուզում օգտագործել, նա երիտասարդ անձ է, նա դեռ կյանք ունի ապրելու, ցանկանում եմ միայն հաջողություններ, բայց այդպիսի վերաբերմունքը ՄԻՊ հաստատությանը վրդովեցնող է: Ի դեպ, ես միշտ եմ դա արտահայտել, երբ  մարդու իրավունքների պաշտպանը լքել է իր պաշտոնը, ինչպես դա արել է Արմեն Հարությունյանը ՝ այլ աշխատանքի անցնելու համար: Նա հաղթել է մրցույթում եւ ՄԱԿ-ի կողմից ընդգրկվել է աշխատակազմի մեջ: Լինի դա Կարեն Անդրեասյանի ժամանակ, երբ ինքն ուղղակի հրաժարական է տվել՝ համարելով, որ ճնշումները շատ են: Ես դա ընդունում եմ վրդովմունքով: Կարծում եմ` շատ ավելի մեծ ակնածանքով պետք է վերաբերվել այդ պաշտոնին:

— Փաստորեն, ՄԻՊ-ը վերջին ողբերգական դեպքի` 15 զինվորի այրվելու վերաբերյալ առանց արտահերթ զեկույց ներկայացնելու հեռացավ: Հնարավո՞ր է, որ հենց սա էր պատճառը` հապշտապ հրաժարականի, որպեսզի խուսանավի ներկայացնել իրականությունը:

— Ես երբեք կռահելու մեծ տաղանդ չեմ ունեցել, եւ ցանկացած այդպիսի վարկածները, ցանկացած իրավիճակ միայն ու միայն ՄԻՊ-ի մոբիլիզացման առիթ պետք է ծառայի: Այլ տարբերակ ինքս անձամբ չեմ տեսնում: Էլի եմ ասում՝ ցանկանում եմ հաջողություններ ցանկացած պարագայում, կյանքում, բայց ափոսում եմ, որ երիտասարդ մասնագետն այս փորձությանը չդիմացավ կամ գայթակղվեց: Դա պարզ կդառնա հետագայում:

ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանը«Ինձ համար երբեք հայկական Արցախի էջը փակված չի լինելու». Սերժ ՍարգսյանԲարի ու վեհ հայ ժողովուրդը, օգնություն է խնդրում.ԿապառոսՌուսաստանը ծրագրում է փորձարկել «Բուրևեստնիկ» միջուկային շարժիչով հրթիռը. New York TimesՈւկրաինայի բնակչությունը նվազել է մինչև 23 միլիոն մարդ. նախկին վարչապետՈչ մի ժամանակավոր վարչակազմ չի կարող խաթարել ռուս-հայկական հարաբերությունները․ ԼավրովԱդրբեջանցին Արցախի դրոշով կոշիկներն է մաքրում. ԼուսանկարՌԴ–ն աշխատում է Ադրբեջանի և գործընկերների հետ Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար․ Լավրով«Հայաստանի սահմանով է անցնում Զանգեզուրի միջանցքը, այն քննարկվում է հայկական կողմի հետ». Թուրքիայի տրանսպորտի նախարարԼավրովն անդրադարձել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին հայտարարություններինԻրանը ԱԹՍ-ներով լայնածավալ զորավարժություններ կանցկացնիԱդրբեջանի գլխավոր դատախազը կալանավորման օրդեր է տվել Արայիկ Հարությունյանին․ «Հետք»Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ. ՊՆՄեքենայի մեջ են լուսացնում, օգնեք տուն գտնեմ 2 անչափահաս երեխաներիս փրկեմ. Բռնի տեղահանված«ԱՕԿՍ»-ի շենքը վերադարձվեց Հայաստանի ՀանրապետությանըԱյսօր Ստեփանակերտում տեղի կունենա Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը«21-րդ դարը մեր վերջինն է լինելու, եթե…». Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը կալանավայրից Արցախում կալանքի տակ գտնվող անձիք ազատ են արձակվել եւ ինքնուրույն հատել ՀՀ տարածքը. Փաստաբանը բացառիկ մանրամասներ ներկայացնումԱրդեն հինգ րոպե անցել է, և դու դեռ օգնություն չես խնդրել. Մասկը ծաղրել է ԶելենսկունԱդրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ. ՊՆԹե ինչպես Նիկոլը հայաթափեց ու հանձնեց Արցախը. ՏեսավերլուծությունԱդրբեջանը սկսել է Արցախի տարածքում ռադիո և հեռուստատեսային հաղորդումների հեռարձակումըՏեղահանված արցախցիները մոտակա բանկերում պետք է բացեն հաշվեհամար․ Փաշինյանը ներկայացնում է ծրագրերըՎիրահատական դանակի ուժը՝ գոտեպնդող խոսքերի փոխարեն. Զրույց հայտնի վիրաբույժի հետԱրցախում կուտակած ավանդները ենթակա են վճարման ՀՀ-ում գործող համապատասխան բանկերի կողմից. Հայտնի փաստաբանը արցախահայերի իրավունքների մասինՖրանսիայի ԱԳ նախարարը կայցելի տեղահանված արցախցիներինՆերքին հակասություններ, թշնամություն է հրահրվում ու այս ամենը հակահայկական տեղեկատվական կառավարման ներքո. Տիգրան ԱբրահամյանՀայտնի են դպրոցականների արձակուրդների օրերըԲաքվում Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել էՈւկրաինայում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպում կկայանա. ԲորելՀռոմի պապը միջազգային հանրության աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության հորդոր է հղելԱդրբեջանական հակապատերազմական ձայները լռել են. ակտիվիստները ձերբակալվել են«Հայ ազգը քեզ հետ կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուրը՝ Շառլ Ազնավուրի մասին (ֆոտո)Ադրբեջանի փոխվարչապետը այսօր կայցելի Ստեփանակերտ․ հանդիպում է լինելու Արցախի ներկայացուցիչների հետԱրդյո՞ք այս հայկական ժառանգությունը կվերապրի ազերիների խելագարության պայմաններում․ ԲյուիսոնԱրցախի 3 նախագահները Հայաստանում չեն.Tert.amԹեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած անձը մահապատժի է դատապարտվելԱդրբեջանականի ՄԻՊ-ը այցելել է կալանավորված Վագիֆ ԽաչատրյանինՏարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն կհանգեցնի անկայունության և ճգնաժամի սրման. Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարԵրբ կմեկնարկեն աշնանային արձակուրդներըՕդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՓաշինյանի նախկին խոսնակի փարիսեցիությունը եկավ ապացուցելու, որ նախկին նիկոլական չի լինումԼույս չի լինիՀոկտեմբերի 2-ի աստղագուշակՀոկտեմբերի 2. Օրվա խորհուրդWargonzo. Ֆրանսիան ցանկանում է Նիգերին փոխանակել Հայաստանի հետ«Վագները» վերադառնում է ուկրաինական պատերազմՈւկրաինայի զինված ուժերի գրոհային խմբերի ոչնչացման կադրեր (ՎԻԴԵՈ)Ուկրաինան կորցնում է Վաշինգտոնի աջակցությունը. Associated PressԲոլորին հայտնի կիթառիստը կյանքի վերջին ակորդը նվագեց՝ աղերսելով օգնություն

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода