Փոխարժեք: $ 396.02, 431.27, 5.71
Իրենց շնորհիվ է, որ Ջերմուկը կա. Արմեն Ասլամազյանն այսօր կդառնար 45 տարեկան Զոհվածների ծնողները համախմբվել են «Որդիների Կանչ» ՀԿ֊ի տանիքի տակ ՀԵՐՈՍԸ, ով զենքը ձեռքին, իր «զավակների» հետ մնաց միշտ արթուն... Սպարապետինը՝ սերը հայրենիքն էր, սիրո պտուղը՝ հայոց բանակը... այս օրը հավասարապես բոլորինն է՝ սահմանին կանգնած զինվորինը, ծնողինը, յուրաքանչյուր հայինը Մեծ հանրահավաք Թեհրանում. ելույթներով հանդես են եկել նաեւ պատգամավոր Ասպրամ Կրպեյանն ու Արցախի ՄԻՊ-ը Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան Արմեն Խարազյանը Նիկո՛լ, դու ստախոս ես. Կարապետ Պողոսյանը փակագծեր է բացում Իլհամն ասում է՝ հայերին պետք չի բանակ, ես կպաշտպանեմ հայերին. Վոլոդյա Հովհաննիսյան Սպան վերակենդանացման բաժանմունքում է, իսկ այստեղ արդեն մեղավոր են նշանակում. Դանիելյան Մեզ էլ ներքին թուրքերն են շրջափակել. հրամանատարի ընտանիքը հայտնել է ծանր իրավիճակում

BBC-ն եւս բացահայտեց, թե ում է պետք Լաչինի փակ միջանցքը

Վերլուծություն

Ար­ցա­խի բլո­կա­դա­յի պատ­ճառ­նե­րի մա­սին ան­ցած քա­ռա­սու­նից ա­վել օ­րե­րին բազ­մա­պի­սի վար­կած­ներ են շրջա­նառ­վել: Մա­սամբ՝ մի­ան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան, մա­սամբ՝ ակն­հայտ շա­հար­կում­նե­րով եւ տա­րաբ­նույթ խա­ղե­րով հա­մեմ­ված: Եվ ա­հա, հար­ցազ­րույ­ցը, ո­րը տվեց  Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան նա­խա­րար Ռու­բեն Վար­դա­նյա­նը BBC-ին, ե­կավ հաս­տա­տե­լու այն ա­մե­նա­տա­րած­ված վար­կած­նե­րից մե­կը, որ շրջա­փակ­ման բուն ար­մատ­նե­րում պետք է բրի­տա­նա­կան հետ­քեր փնտրել:

ՄԱ­ՆԻ­ՊՈՒ­ԼՅԱ­ՑԻ­Ա՝  ԲՐԻ­ՏԱ­ՆԱ­ԿԱՆ Ո­ՃՈՎ

Ընդ ո­րում, աս­վա­ծը բխում է ոչ այն­քան Վար­դա­նյա­նի պա­տաս­խան­նե­րից, որ­քան բրի­տա­նա­կան այդ ա­ռանց­քա­յին քա­րոզ­չա­մե­քե­նա­յի հար­ցե­րից, ո­րոն­ցից մի քա­նիսն այն տպա­վո­րու­թյունն էին ա­ռաջ բե­րում, որ հար­ցա­շա­րը կան­խավ հաս­տատ­վել է Ա­լի­ե­ւի կող­մից: Այս­պես, փո­խա­նակ շեշ­տը դնե­լու այն փաս­տի վրա, որ 40 օ­րից ա­վել ճա­նա­պար­հը փակ է, դրա հե­տե­ւան­քով ցե­ղաս­պա­նու­թյան շե­մին է հասց­ված Ար­ցա­խի 120 հա­զար բնա­կիչ­ներն ու նրանց թվում՝ 30 հա­զար ե­րե­խա­նե­րը, ճա­նա­պար­հը բա­ցե­լու մա­սին պա­հանջ­ներ, կամ գո­նե մո­տե­ցում­ներ դրսե­ւո­րե­լու տրա­մա­բա­նա­կան մո­տե­ցու­մը գործ­նա­կա­նում մի կողմ թող­նե­լով, BBC-ն հիմ­նա­կա­նում հե­տաքրք­րվում էր, թե ով է Վար­դա­նյա­նը, ինչ բիզ­նես-գոր­ծու­նե­ու­թյուն է ու­նե­ցել, ինչ կա­պե­րի մեջ է ՌԴ իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ, ին­չու է ե­կել Ար­ցախ, եւ այդ­պես շա­րու­նակ:

Ի պա­տիվ Վար­դա­նյա­նի՝ կա­րե­լի է ա­սել, որ նա կա­րո­ղա­ցավ ոչ մի­այն այդ ակն­հայտ «կեղ­տոտ» եւ ա­լի­ե­ւա­հա­ճո հե­ռան­կար­նե­րով հար­ցե­րի «տա­կից դուրս գալ», այլ դեռ մի բան էլ ավելին, թե ի­րա­կա­նում որն է այդ քա­րոզ­չա­կան մե­քե­նա­յի, ա­վե­լի կոնկ­րետ՝ նրա թի­կուն­քում կանգ­նած­նե­րի ի­րա­կան նպա­տակ­նե­րը, այդ թվում՝ բուն բլո­կա­դա­յի հետ կապ­ված: Ինչ­պե՞ս է Վար­դա­նյա­նը սկսել բիզ­նե­սը՝ նա բա­ցատ­րեց. « 1991 թվա­կա­նին ա­մե­րի­կյան ներդ­րող­նե­րի 35,000 դո­լա­րով...»: Ին­չո՞ւ լի­նե­լով մարդ, ո­րը մեկ մլրդ դո­լար է վաս­տա­կել Ռու­սաս­տա­նում  եւ մտե­րիմ է Պու­տի­նի հետ, հրա­ժար­վել է ՌԴ քա­ղաք­ա­ցի­ու­թյու­նից եւ այ­սօր Ղա­րա­բա­ղում է հար­ցի պա­տա­սխա­նը նույն ո­ճի մեջ էր. «Ես բիզ­նե­սով եմ զբաղ­վել Անգ­լի­ա­յում, ԱՄՆ-ում: Ես տար­բեր ըն­կե­րու­թյուն­նե­րի խորհր­դի ան­դամ եմ 30  երկր­նե­րում...»: Այ­սինքն, մի­այն Ռու­սաս­տա­նի հաշ­վին չէ, որ մի­լի­ար­դա­տեր է դար­ձել, այլ մաս­նա­վո­րա­պես՝ ԱՄՆ-ի եւ Անգ­լի­ա­յի:

BBC-ի թղթա­կի­ցը գնաց-հա­սավ նա­եւ Ռու­սաս­տա­նը քան­դե­լու հա­մար անգ­լո­ա­մե­րի­կյան հար­թա­կից ներդր­ված Նա­վալ­նի­ին, թե գի­տես, նա քեզ մե­ղադ­րել է կաս­կա­ծե­լի բիզ­նե­սով զբաղ­վե­լու մեջ՝ Պու­տի­նի հո­վա­նու տակ: Վար­դա­նյանն էլ հի­շեց­րեց, որ հայտ­նի անձ­նա­վո­րու­թյուն­նե­րից ա­մե­նե­ւին էլ մի­այն Պու­տի­նի հետ չէ, որ շփվե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել է, այլ նա­եւ թա­գա­վոր Չարլզի եւ շատ այլ հայտ­նի մարդ­կանց՝ «Ես պա­տիվ  եմ ու­նե­ցել ճա­նա­չել եւ նրանց հետ աշ­խա­տել»: Այ­սինքն՝ այդ դեպ­քում ստաց­վում է, որ BBC-ի թղթա­կի­ցը սե­փա­կան Նո­րին մե­ծու­թյա՞նն է կաս­կա­ծե­լի բիզ­նե­սով զբաղ­վե­լու մեջ մե­ղադ­րում. ան­հար­մար բան ստաց­վեց: Ա­ռա­վել եւս, երբ Վար­դա­նյա­նը նա­եւ հի­շեց­րեց. «Շա­րու­նակ­վող մե­ղադ­րանք­ներ կան թա­գա­վոր Չարլ­զի մա­սին, Ջորջ Քլու­նի­ի մա­սին եւ իմ այլ գոր­ծըն­կեր­նե­րի ու ըն­կեր­նե­րի մա­սին, ով­քեր աշ­խա­տել են ինձ հետ տար­բեր նա­խագ­ծե­րում»:

Ու հա­ջոր­դեց այդ բո­լոր հար­ցե­րի ի­րա­կան ի­մաս­տը բա­ցա­հայ­տող մտքե­րից մե­կը. «Ես կար­ծում եմ, որ սա իս­կա­պես մա­նի­պու­լյա­ցի­ա է, եւ Դուք եւս կրկնում եք  այս տե­ղե­կու­թյու­նը»: Մի փոքր դի­վա­նա­գի­տա­կան ո­ճով, սա­կայն երբ այդ կար­գի լրատ­վա­մի­ջո­ցին մե­ղադ­րում ես մա­նի­պու­լյա­ցի­ա­նե­րը պե­ղել-հա­նե­լու եւ կրկնե­լու մեջ, հար­ցը բնա­կան է՝ ին­չո՞ւ, ի՞նչ նպա­տակ են դրա­նով հե­տապն­դում: Չնա­յած, Վար­դա­նյանն այդ թեզն էլ ա­վե­լի կոնկ­րե­տաց­րեց՝ ա­սե­լով. «Գի­տեք, ես կար­ծում է­ի, որ մեր քննար­կու­մը լի­նե­լու է մար­դու ի­րա­վունք­նե­րի, ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի եւ այս ա­ղե­տի շուրջ, եւ ե­թե Դուք տրվեք այս շա­հար­կում­նե­րին, հատ­կա­պես ադր­բե­ջա­նա­կան կող­մից տար­վող, մենք կա­րող ենք ան­վերջ խո­սել... Մենք խո­սում ենք մի բա­նի մա­սին, որն իս­կա­պես զար­մաց­նում է ինձ, Դուք չեք շո­շա­փում այն, թե ինչ է կա­տար­վում հի­մա այս­տեղ, եւ ինչ­պի­սին է Ադր­բե­ջա­նի պահ­ված­քը»:

Հար­ցե­րի մեկ այլ ուղղ­վա­ծու­թյուն էլ այն մա­սին էր, թե խա­ղա­ղա­պահ­նե­րը չեն բա­ցում ճա­նա­պար­հը ո՞չ այն պատ­ճա­ռով, որ Ուկ­րա­ի­նա­յում պա­տե­րազ­մի ֆո­նին Պու­տի­նը չի ցան­կա­նում  ներ­քաշ­վել ԼՂ-ում հա­կա­մար­տու­թյան մեջ, եւ այլն: Պա­տաս­խանն այս դեպ­քում սպա­սե­լի էր. «Ընդա­մե­նը 2000 խա­ղա­ղա­պահ կա, եւ նրանք ու­նեն զենք օգ­տա­գոր­ծե­լու շատ սահ­մա­նա­փակ ման­դատ»: Ընդ ո­րում. «2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 9-ին Ադր­բե­ջան-Հա­յաս­տան-Ռու­սաս­տան ստո­րագ­րած փաս­տաթղ­թով, ո­րով ադր­բե­ջա­նա­կան կող­մից սահ­մա­նա­փակ­վել էր զին­վոր­նե­րի թվա­քա­նա­կը», եւ հի­մա հենց Ադր­բե­ջանն է, որ ամ­բող­ջու­թյամբ խախ­տում է այդ փաս­տա­թուղ­թը:

ԻՆՉ ՀՈՒ­ՇԵՑ BBC-ԻՆ

Եվ այս­տեղ է, որ բրի­տա­նա­կան լրատ­վա­մի­ջո­ցը հնչեց­րեց ա­մե­նա­կա­րե­ւո­րը դի­տար­կում­նե­րից մե­կը, ո­րը շատ բա­նի մա­սին է ակնար­կում: Այն է՝ BBC-ն փոր­ձում է հաս­կա­նալ, թե ին­չո՞ւ, ի տար­բե­րու­թյուն Հա­յաս­տա­նի, Ղա­րա­բա­ղում ա­վե­լի քիչ են քննա­դա­տում ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րին՝ «իրենց պար­տա­կա­նու­թյուն­նե­րը ձա­խո­ղե­լու հա­մար»:

Ձա­խո­ղե՞լ են խա­ղա­ղա­պահ­ներն ի­րենց պար­տա­կա­նու­թյուն­նե­րը, թե՝ ոչ: Վար­դա­նյա­նի պա­տաս­խա­նում բո­լո­րո­վին այլ բան է աս­վում՝ չեն ձա­խո­ղել, այլ պար­զա­պես ու­նեն ոչ բա­վա­րար հնա­րա­վո­րու­թյուն­ներ. 2000 զին­վո­րա­կա­նը, զին­ված թե­թեւ հրա­զե­նով, նույ­նիսկ դրա­նից օգտ­վե­լու խիստ սահ­մա­նա­փա­կում­նե­րի տակ լի­նե­լով, երբ նա­եւ պետք է պաշտ­պա­նեն ողջ Ար­ցա­խի շփման գի­ծը, ի՞նչ կա­րող են ա­նել մի­ջանց­քում, որ չեն ա­րել: Ընդ ո­րում, Ա­լի­ե­ւի եւ Նի­կո­լի ստո­րագ­րու­թյամբ է, որ խա­ղա­ղա­պահ­նե­րին տրվել է հենց այդ սահ­մա­նա­փակ հնա­րա­վո­րու­թյու­նը: Եվ դա էլ, ի դեպ, էլ ա­վե­լի սեղմ­վեց այն բա­նից հե­տո, երբ Նի­կո­լը Ար­ցախն Ադր­բե­ջա­նի տա­րածք ճա­նա­չեց:

Բայց չէ, BBC-ի հրա­հան­գող­նե­րը փոր­ձում են այլ ի­րա­վի­ճակ քա­րո­զել, թե՝ «խա­ղա­ղա­պահ­նե­րը ձա­խո­ղել են»: Ընդ ո­րում, բա­ռա­ցի­ո­րեն այն մո­տե­ցու­մը, ո­րը դրսե­ւո­րում են նի­կո­լյան իշ­խա­նու­թյուն­նե­րը, եւ որն օրն ի բուն քա­րո­զում է նույն նի­կո­լյան քա­րոզ­չա­մե­քե­նան: Ու այս­տեղ շատ պարզ հարց է ա­ռաջ գա­լիս. այդ ինչ­պե՞ս է ստաց­վում, որ Ար­ցա­խում, որ­տեղ այս ա­մե­նը սե­փա­կան մաշ­կի վրա են զգում, մի­ան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան պատ­կե­րա­ցում­ներ կան խա­ղա­ղա­պահ­նե­րի ա­րած-չա­րա­ծի մա­սին (չհաշ­ված ար­ցա­խյան հայտ­նի շպի­ո­նիկ­նե­րին), իսկ ա­հա Նի­կոլն ու բրի­տա­նա­կան քա­րո­զիչ­նե­րի թի­կուն­քին կանգ­նած­նե­րի մոտ՝ մի­ան­գա­մայն այլ ու ի­րար այդ­պես հա­մընկ­նող: Ու մի­ա­ժա­մա­նակ այդ ինչ­պե՞ս է ստաց­վում, որ զու­գա­հե­ռա­բար նո­րից մի­ան­գա­մայն հա­մընկ­նում են նույն բրի­տա­նա­կան քա­րոզ­չի­նե­րի եւ Ա­լի­ե­ւի մո­տե­ցում­նե­րը՝ կապ­ված Վար­դա­նյա­նի ան­ձի եւ նրա Ար­ցախ գա­լու հետ:

Սա­կայն ա­մե­նագլ­խա­վոր հե­տե­ւու­թյու­նը, ո­րը բխում է բրի­տա­նա­կան ա­ռա­ջա­տար քա­րոզ­չա­մե­քե­նա­յի նման հար­ցազ­րույ­ցից, այն է, որ սրա­նով հա­վե­լյալ ան­գամ ի ցույց է դրվում, թե ինչ են ցան­կա­նում Լոն­դո­նում: Նախ, նրանց հա­մար Վար­դա­նյա­նը վե­րած­վել է ան­ցան­կա­լի ան­ձի, եւ այս­տեղ խնդի­րը մի­այն այն չէ, որ նույն բանն է ու­զում նա­եւ Ա­լի­ե­ւը: Պար­զա­պես Վար­դա­նյա­նին բրի­տա­նա­ցի­նե­րը, ինչ­պես նա­եւ BBC-ին հու­շեց, հա­մա­րում են Ռու­սաս­տա­նի «մար­դը», ո­րը կա­րող է վե­րահս­կել նե­րար­ցա­խյան ի­րա­վի­ճա­կը: Ընդ ո­րում, երբ Վար­դա­նյանն իր հար­ցազ­րույ­ցի վեր­ջում ակ­նար­կում է, որ ե­թե ան­գամ ի­րեն պետ­նա­խա­րա­րի պաշ­տո­նից հա­նեն, մեկ է, ին­քը չի պատ­րաստ­վում հե­ռա­նալ Ար­ցա­խից կամ մտնել Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյան տակ, ին­չի մա­սին քա­նիցս նա հայ­տա­րա­րել է, սա, ըստ ա­մե­նայ­նի, լոն­դոն­նե­րում ըն­կալ­վում է, որ­պես Մոսկ­վա­յից ե­կող ազ­դակ, որ Ար­ցա­խի բնակ­չու­թյու­նը եւս շարժ­վե­լու է այդ ուղ­ղու­թյամբ: Ար­դյուն­քում, պա­տա­հա­կան չէ գնա­լով թափ հա­վա­քող խո­սակ­ցու­թյուն­ներն այն մա­սին, որ Ար­ցախի հայտ­նի ա­րեւմ­տա­մոլ հատ­վա­ծը, այն բա­նից հե­տո, երբ մեկ ան­գամ ձա­խող­վեց Վար­դա­նյա­նի պաշ­տո­նան­կու­թյան ու Ար­ցա­խում նոր ընտ­րու­թյուն­նե­րի կոր­ծա­նա­րար գա­ղա­փա­րը, հի­մա նորից փոր­ձում են ակ­տի­վաց­նել այդ սցե­նա­րը: Ի­հար­կե, շա­րու­նա­կե­լով նա­եւ քա­րո­զել հի­շա­տակ­ված թե­զը, թե՝ խա­ղա­ղա­պահ­նե­րը բան չեն կա­րո­ղա­նում ա­նել եւ պետք է հե­ռա­նան:

Ա­մեն դեպ­քում, այս սցե­նա­րը նկա­տե­լի էր դեռ այն պա­հից, երբ Mi6-ի ղե­կա­վար Ռի­չարդ Մուրն իր ծանր տե­ղը թո­ղած, ե­կավ հա­սավ Հա­յաս­տան: Բայց ա­սել, թե Ար­ցա­խը բլո­կա­դա­յի մեջ պա­հե­լով՝ ներ­քին խժդժու­թյու­ններ ա­ռա­ջաց­նե­լու ու ար­ցախ­ցի­նե­րի հե­ռա­նա­լու կամ Ադր­բե­ջա­նի են­թա­կա­յու­թյան տակ անց­նե­լու այս մե­խա­նիզ­մը է­ֆեկ­տի­վու­թյամբ փայ­լում է, դժվար է: BBC-ին, ի վեր­ջո, բա­ցի քա­րոզ­չու­թյու­նից, նա­եւ փոր­ձում էր պար­զել, թե այդ ծրա­գիրն ի՞նչ ար­դյունք ու­նի, այդ թվում՝ ին­չո՞ւ ար­ցախ­ցի­նե­րի հիմ­նա­կան մասն այդ­պես էլ հա­կա­ռու­սա­կան դիր­քե­րի չի անց­նում, եւ ե­րե­ւի հաս­կա­ցավ. Ար­ցա­խում հաս­կա­նում են, որ հա­կա­ռու­սա­կան դիր­քեր զբա­ղեց­նե­լու ար­դյուն­քը լի­նե­լու է ար­տա­գաղ­թը կամ ադր­բե­ջա­նա­կան են­թա­կա­յու­թյու­նը, եւ եր­կու տար­բե­րակն էլ մեր­ժում են: Իսկ այդ դեպ­քում բրի­տա­նա­ցի­նե­րին չի հա­ջող­վում լու­ծել գեր­խն­դի­րը՝ ռու­սա­կան զոր­քե­րի հե­ռա­ցումն Ար­ցա­խից, ա­պա նա­եւ՝ Հա­յաս­տա­նից: Հաշ­վի առ­նե­լով նա­եւ, որ քա­նի դեռ մի­ջանց­քը փակ է մնում, նա­եւ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» աս­վա­ծի մա­սին խո­սելն ա­նի­մաստ է: Վեր­ջա­պես, մո­տե­նում է այն կրի­տի­կա­կան կե­տը, ո­րից այն կողմ մի­ջանց­քը փակ պա­հե­լը նա­եւ Բաք­վի հա­մար է խնդիր դառ­նա­լու. ծրա­գիրն ա­ռա­ջին հեր­թին ուղղ­ված է ռուս­նե­րի դեմ, եւ հարց է, թե ո՞ր պա­հին դա կհասց­նի հա­րա­բե­րու­թյու­ննե­րի լուրջ խզման:

Իսկ Մոսկ­վա­յի հետ սրա­ցում­նե­րի գնա­լու հա­մար այս պահին Ա­լի­ե­ւի հա­մար ա­մե­նա­ան­հար­մարն է: Ա­ռանց «մեծ եղ­բոր» պրակ­տիկ օգ­նու­թյան, ու­նե­նա­լով մի­այն բրի­տա­նա­իս­րա­յե­լյան «խորհր­դատ­վա­կան» օգ­նու­թյու­նը, Մոսկ­վա­յի հետ սրա­ցում­նե­րին դի­մա­նա­լը դժվար գործ կլի­նի: Իսկ «մեծ եղ­բայ­րը» գործ­նա­կա­նում ար­դեն մտել է նա­խընտ­րա­կան թո­հու­բո­հի մեջ, ո­րը դժվար է ա­սել, թե ուր կտա­նի, եւ Էր­դո­ղանն ու­նի Մոսկ­վա­յի օգ­նու­թյան կա­րի­քը: Կարճ ա­սած, վի­ճա­կը քիչ-քիչ դառ­նում է փա­կու­ղա­յին, ո­րից դուրս գա­լու հա­մար Ա­լի­ե­ւը կա՛մ պետք է նոր պա­տե­րազմ սկսի, ո­րի ռիս­կե­րը հսկա­յա­կան են, կա՛մ ինչ-որ պատր­վա­կով բա­ցի մի­ջանց­քը՝ ա­ռանց բրի­տա­նա­ցի­նե­րի գերխն­դրի՝ ռուս­նե­րի հե­ռաց­ման հար­ցը լու­ծե­լու: 

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ Facebook-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հետևեք մեզ instagram-ում
Հետևեք մեզ OK-ում
Իրենց շնորհիվ է, որ Ջերմուկը կա. Արմեն Ասլամազյանն այսօր կդառնար 45 տարեկանԶոհվածների ծնողները համախմբվել են «Որդիների Կանչ» ՀԿ֊ի տանիքի տակՀԵՐՈՍԸ, ով զենքը ձեռքին, իր «զավակների» հետ մնաց միշտ արթուն...Սպարապետինը՝ սերը հայրենիքն էր, սիրո պտուղը՝ հայոց բանակը... այս օրը հավասարապես բոլորինն է՝ սահմանին կանգնած զինվորինը, ծնողինը, յուրաքանչյուր հայինըՄեծ հանրահավաք Թեհրանում. ելույթներով հանդես են եկել նաեւ պատգամավոր Ասպրամ Կրպեյանն ու Արցախի ՄԻՊ-ըՀանկարծամահ է եղել ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան Արմեն ԽարազյանըՆիկո՛լ, դու ստախոս ես. Կարապետ Պողոսյանը փակագծեր է բացումԻլհամն ասում է՝ հայերին պետք չի բանակ, ես կպաշտպանեմ հայերին. Վոլոդյա ՀովհաննիսյանՍպան վերակենդանացման բաժանմունքում է, իսկ այստեղ արդեն մեղավոր են նշանակում. ԴանիելյանՄեզ էլ ներքին թուրքերն են շրջափակել. հրամանատարի ընտանիքը հայտնել է ծանր իրավիճակումԻշխանությունում գտնվողներից որեւէ մեկին պետք չէ մարտունակ, անվտանգ բանակ. ՎարդանյանՄեզ ոչնչացնել պատրաստվող թշնամուն պետք է ատամ ցույց տալ. ՄանգասարյանԻնչ ակն­կա­լել Աբ­դել Ֆա­թահ էլ-Սի­սի­ի պատ­մա­կան այ­ցից. միջազգայնագետը փակագծեր է բացումԻ՞նչ են անելու եմ անզեն դիտորդները… տխուր երգե՞ր են երգելու, պարելո՞ւ են. Վրթանեսյան«Եթե Բուբան հրաշքով կենդանանար, կապշեր…»ԶԱՐ­ՄԱՆՔԲԱՄ­ԲԱ­ՍԱՆՔՏյառընդառաջ. Ո՞վ պետք է առաջինը ցատկի կրակի վրայովԶորամասին հրդեհի գործով տատասխանի սպասող հարցերի պակաս չկաՈւկրաինայում գլխավոր ճակատամարտը շատ մոտ էԱրեւմուտքը փորձում է հրաժարվել Երկրորդ աշխարհամարտի արդյունքներիցՀՀ-ն չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից․ ՌԴ-ում ՀՀ դեսպանՔսան տարվա մեջ առաջին անգամ Էրդողանը տեսականորեն կարող է կորցնել նախագահական աթոռը. Մարկ ՊյերինիՔՊ-ականն առաջարկում է շատացնել արագաչափերն ու մեծացնել տուգանքները Armenian infoՊեսկովն ասել է, թե որ երկրի ղեկավարը կարող է վերջ տալ Ուկրաինայում հակամարտությանըԿրեմլը մեկնաբանել է Պուտինի կողմից «Վագներ»-ի անդամ Հայկ Գասպարյանին պարգևատրելըԱյստեղ կա Հայ Զինվորի թիկունքն ամուր պահելու խնդիր. միանում եմ, եւ հայտնում եմ զորակցությունսԻրան-Ադրբեջան հարաբերությոնները կպայթե՞ն.Armenian infoՌԴ-ն պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների միջև բանակցություններ կազմակերպել․ ԶախարովաՇրջիկ երաժիշտների, նկարիչների գործունեությունը կսահմանափակվի․ խանգարում են, այլապես կտուգանվեն (Video).24NEWSԼևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ և կարևորել Լաչինի միջանցքի անհապաղ վերագործարկման անհրաժեշտությունըԱմանորին մի հիթ ունեինք՝ «Երնեկ, թէ այս նոր տարին, Վերջ տար հայի ցավերին», բայց սույն երգը 24/7 ռեժիմով երգելն անգամ չկանխեց հունվարի 19-ի Ցավը. Աննա Հակոբյան Ի տարբերություն օտարերկրյա խաղացողների մեծ մասի, որոնք սահմանափակվում են միայն կոչերով, մենք փնտրում ենք իրական լուծումներ. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ«Վնուկովո»-ում վթարի է ենթարկվել ՌԴ առաջին դեմքերին փոխադրող թռիչքային ջոկատի ուղղաթիռըԾեծկռտուք՝ «Շենգավիթ» ԲԿ-ում․ մի խումբ անձինք քաշքշել են աշխատակիցներինԵԽԽՎ-ն Բաքվին կոչ է անում ազատել հայ գերիներին և բացել Լաչինի միջանցքըԻնչու պայթեց Ադրբեջանի դեսպանատունը. ԲաբուխանյանԱմերիաբանկը հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարն է 5-րդ տարին անընդմեջՍԱՏՄ ղեկավարն ազատվել է պաշտոնիցՍպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանաԿրծկալի եւ հայրենիքի ընտրություն. Նաիրա ԶոհրաբյանՏղաներին ճանապարհեցին բանակԱդրբեջանը շուտով կտարհանի Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներինՄԻԵԴ-ի վճռով Հայաստանը պարտավորվում է կալանավայրում մահացած Ս․ Ոսկանյանի կնոջը փոխհատուցել 20 000 եվրոԻրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները էվակուացվում ենԱդրբեջանը 3 պատերազմ է սկսել հայերի դեմ, հնարավո՞ր է ԼՂ-ն պատկերացնել նրա կազմում. Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ումՊուտինը պատերազմ կհայտարարի Գերմանիային Leopard տանկերն Ուկրաինա տեղափոխելուց հետո. BildԱհա, թե իրականում ինչու են փակում «Մալաթիան».Armenian infoԲաքուն մեղադրել է Թեհրանին դեսպանության վրա հարձակման պատճառները թաքցնելու մեջԱրա՞, բա 5-րդ կետդ էիր ճղում, թե բա ինձ մի տարեք բանակ, ես գիտությամբ եմ ուզում զբաղվեմ. 6-րդ տարին ա ֆռում, քանի՞ գիտական աշխատանք ես հրապարակել.Կոնստանտին Տեր-Նակալյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$ 396.02 431.27 5.71
Ереван погода