Իշխանությունը չունի համարձակություն` կիսվելու ժողովրդի հետ, թե ինչ են պայմանավորվել Արեւմուտքի հետ. Պետրոսյան
Ներքաղաքական
Ըստ քաղաքագետ ԳԱՐԵԳԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ` ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան եւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի քան բացահայտ հայտարարում են, որ Հայաստանի իշխանություններն ունեն պայմանավորվածություններ Արեւմուտքի հետ, բայց չունեն համարձակություն` սեփական ժողովրդի հետ կիսվելու դրանց մասին:
— Եթե լավ բան պայմանավորված լինեին, եթե դրանք իսկապես բխեին հայ ժողովրդի շահերից, սեփական հայրենիքում անվտանգ ապրելու նրա պահանջներից, ինչո՞ւ չունեն այդ համարձակությունը` կանգնելու եւ կիսվելու ժողովրդի հետ: Պարզապես, ստեղծում են նախադրյալներ, որպեսզի իրենց գործողությունները հետագայում ներկայացնեն որպես անխուսափելի մի գործընթաց, որից հրաժարվել կամ խուսափել, ուղղակի, չէին կարող:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ