ՊՆ նախկին շենքում ապաստանածների հոսանքի հարցը մնաց օդում կախված, իրավիճակը` գերլարված
ՏեսանյութերՊռոշյան համայնքի մոտ` Գեւորգ Չաուշի խճուղի 5 հասցեում գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենքի տարածքում ապաստանած պատերազմի մասնակիցների ընտանիքները երեկ մի քանի ժամ փակ պահեցին հարակից փողոցը: Այս մարդիկ հայտնվել են անելանելի իրավիճակում, արդեն հինգ օր է մանկահասակ երեխաների հետ մնացել են` առանց էլեկտրաէներգիայի: Պարզվում է` միտումնավոր անջատել են հոսանքը, որպեսզի վերջիններս լքեն տարածքը, նրանք էլ պնդում են` «գնալու տեղ չունենք»: Արդյունքում ոստիկանական ուժի գործադրմամբ` նրանց ստիպեցին բացել ճանապարհը, երեք հոգի էլ բերման ենթարկվեցին: Սակայն բարձրացված խնդիրը մնաց չլուծված, իրավապահ համակարգի ներկայացուցիչները բանակցությունների փոխարեն` զգուշացրին, որ, միեւնույն է, ստիպված են լինելու լքել այդ տարածքը: Իրավիճակը շարունակում է մնալ գերլարված, տեղի մոտ 300 բնակիչները պատրաստվում են անգամ ծայրահեղ միջոցների դիմել, եթե իրենց խնդրին լուծում չտրվի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ