Փոխարժեք: $ , ,
Մինասի 95-ամյակը կշարունակենք նշել մինչեւ գալիք տարվա հուլիսի 20-ը. ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ Ճապոնիայի ափերը վերածվել են ձկների գերեզմանոցի (Տեսանյութ) Նեթանյահուն Լիբանանին սպառնացել է Գազայի ճակատագրով Սեյրան Օհանյանը դիմել է Հայկ Կոնջորյանին և առաջարկը բավարարվել է. այսօր հանդիպում կլինի. «Ժողովուրդ» Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման պայմանավորվածությունները Պուտինի եւ Ռաիսիի հանդիպումը տևել է ավելի քան հինգ ժամ «Հրապարակ». Փաշինյանը ՔՊ-ում այլեւս միահեծան իշխանություն չունի. Ուսապարկերը դուրս են գալիս կոնտրոլից «Ժողովուրդ». Ովքեր կմասնակցեն ՔՊ ամփոփիչ ժողովին Խարկովը ենթարկվել է հրթիռային հարձակման (ՎԻԴԵՈ) Բայդենի որդուն` Հանթերին մեղադրանք է առաջադրվել. նրան սպառնում է մինչև 17 տարվա ազատազրկում

Հայաստանի համար մի վերջին շանս կա

Վերլուծություն

Ե­րեկ Կրեմ­լի կայ­քը հրա­պա­րա­կեց ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի ու­ղեր­ձը՝ ուղղ­ված ԵՏՄ պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րին: Թե ին­չու ՌԴ նա­խա­գա­հին պետք ե­ղավ հրա­պա­րա­կա­յին ու­ղեր­ձով դի­մել ԵՏՄ-ի ուղ­ղու­թյամբ իր գոր­ծըն­կեր­նե­րին, երբ կա­րող էր նրանց հետ ընդ­հա­նուր եւ երկ­կողմ շփում­նե­րում ներ­կա­յաց­նել նույն թե­զե­րը, ի­հար­կե, շատ կա­րե­ւոր է հաս­կա­նալ:

ՊՈՒ­ՏԻ­ՆԻ ՆՈՐ Ա­ՌԱ­ՋԱՐ­ԿԸ

Այս­պի­սով, ի՞նչ է ԵՏՄ ան­դամ երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րին այդ ու­ղեր­ձով ա­ռա­ջար­կում ՌԴ նա­խա­գա­հը: Նախ, որ հնա­րա­վո­րու­թյուն է տես­նում մի տնտե­սու­թյան բա­զում ա­ռանց­քա­յին ո­լորտ­նե­րում հաս­նե­լ ա­մե­նա­սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան, այդ ուղ­ղու­թյուն­նե­րը դարձ­նել աշ­խար­հի մասշ­տա­բով տե­սա­նե­լի: Այն է՝ «Կա­նենք հնա­րա­վոր ա­մեն բան, որ­պես­զի նպաս­տենք բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով՝ քա­ղա­քա­կան, տնտե­սա­կան, ար­դյու­նա­բե­րա­կան, ֆի­նան­սա­կան եւ տեխ­նո­լո­գի­ա­կան ո­լորտ­նե­րում, ին­տեգր­ման հե­տա­գա խո­րաց­մա­նը: Այս առն­չու­թյամբ նպա­տա­կա­հար­մար ենք հա­մա­րում մի­ա­սին գնա­հա­տել գոր­ծող  «Մին­չեւ 2025թ. Եվ­րա­սի­ա­կան տնտե­սա­կան ին­տեգր­ման զար­գաց­ման ռազ­մա­վա­րա­կան ուղ­ղու­թյուն­նե­րի»­ ի­րա­կա­նաց­ման ըն­թաց­քը եւ ար­դեն ըն­թա­ցիկ տա­րում սկսել պատ­րաս­տել եր­կա­րա­ժամ­կետ պլա­նա­վոր­ման նոր փաս­տաթղ­թեր, ո­րոնք կո­րո­շեն ին­տեգ­րա­ցի­ոն փոխ­գոր­ծակ­ցու­թյան հիմ­նա­կան վեկ­տոր­նե­րը մին­չեւ 2030 եւ 2045թթ.»,- ընդգ­ծել է Պու­տի­նը:

Այս ա­մե­նը, ՌԴ նա­խա­գա­հի հա­մոզ­մամբ, ինք­նան­պա­տակ չէ: Այլ, հան­րա­գու­մա­րում. «Ակնհայտ է, որ Մի­ու­թյու­նը բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­ներն ու­նի, որ­պես­զի դառ­նա բազ­մա­բե­ւեռ աշ­խար­հի հզոր, ինք­նու­րույն, ինք­նա­բավ բե­ւեռ­նե­րից մե­կը, լի­նել ձգո­ղա­կա­նու­թյան կենտ­րոն մեր ար­ժեք­նե­րը կի­սող բո­լո­րի եւ Եվ­րա­սի­ա­կան տնտե­սա­կան մի­ու­թյան հետ հա­մա­գոր­ծակ­ցել ձգտող ան­կախ պե­տու­թյուն­նե­րի հա­մար»:

Խո­շոր հաշ­վով, ի­մաս­տը սա է. ԵՏՄ ան­դամ երկր­նե­րը ու­նեն եր­կու ուղ­ղու­թյուն: Ա­ռա­ջի­նը, մի­ա­վոր­վե­լով եւ այդ մի­աս­նա­կա­նու­թյու­նը զար­գաց­նե­լով, ա­պա­գա աշ­խար­հում լի­նել հիմ­նա­կան գոր­ծոն­նե­րից՝ « ինք­նու­րույն, ինք­նա­բավ բե­ւեռ­նե­րից մե­կը» : Կամ գնալ այլ ու­ղու­թյամբ՝ լի­նել ա­ռան­ձին մի­ա­վոր­ներ կամ մի­գու­ցե մի­ա­նալ այլ խմբե­րի, ո­րի պա­րա­գա­յում կմնան եր­րորդ-չոր­րոր­դա­կան կար­գա­վի­ճակ­նե­րում (Հա­յաս­տա­նի պա­րա­գա­յում «Ճ» կար­գից էլ այն կողմ): Այլ կերպ ա­սած՝ կա՛մ դառ­նալ ստեղծ­վող բե­ւեռ­նե­րից մե­կը, կա՛մ էլ՝ այդ բե­ւեռ­նե­րից մե­կի հետ­նա­բա­կի ինչ-որ ան­կյու­նում, լա­վա­գույն դեպ­քում՝ հետ­նա­բա­կի կենտ­րո­նա­կան հատ­վա­ծում ծվա­րել: Ի­հար­կե, ԵՏՄ-ում կան երկր­ներ, ո­րոնք կա­րող են այլ մի­ա­վո­րում­նե­րի մեջ նե­րառ­վե­լու հույ­սեր ու­նե­նա­լով, ցան­կա­նան այդ ուղ­ղու­թյամբ գնալ: Սա­կայն ան­գամ այդ պա­րա­գա­յում ինք­նու­րույն բե­ւեռ դառ­նա­լու հա­վակ­նությ­ուն չեն կա­րող ու­նե­նալ: Բե­ւեռ լի­նե­լու հա­մար այդ դիր­քը պետք է ա­պա­հով­վի նա­եւ ռազ­մա­կան հա­մա­պա­տաս­խան մա­կար­դա­կով, այդ թվում՝ մի­ջու­կա­յին զի­նա­նո­ցով՝ մյուս բե­ւեռ­նե­րի ան­խու­սա­փե­լի սպառ­նա­լիք­նե­րին դի­մա­կա­յե­լու հա­մար: Այ­սինքն, ե­թե օ­րի­նակ, ԵՏՄ ան­դամ Ղա­զախս­տա­նը նա­խընտ­րի թյուր­քա­կան ուղ­ղու­թյու­նը, լա­վա­գույն դեպ­քում կհա­վակ­նի «երկրորդ խմբի խա­ղա­ցո­ղի» ֆունկ­ցի­ա­յի, իսկ ԵՏՄ-ի պա­րա­գա­յում՝ ա­ռա­ջին: Ըստ է­ու­թյան, հենց սա է դրված Պու­տի­նի ա­ռա­ջար­կի հիմ­քում:

Ի­հար­կե, կա նա­եւ այն հար­ցը, թե ԵՏՄ-ն ինք­նու­րույն բե­ւե­ռի ձգտե­լու պո­տեն­ցիալ ու­նի՞: Ա­ռա­վել եւս, այս պա­հին, երբ Ռու­սաս­տա­նը փաս­տա­ցի պա­տե­րազ­մի մեջ է ողջ Ա­րեւ­մուտ­քի դեմ: Սա­կայն փաստն այն է, որ այդ պա­տե­րազ­մում Ռու­սաս­տանն այս պա­հին էլ հաղ­թո­ղի դիր­քում է, թե­եւ իր պո­տեն­ցիա­լի հիմ­նա­կան մա­սը դեռ չի կի­րա­ռել:

Թե խոր­քա­յին ի­մաս­տով որն է ՌԴ նա­խա­գա­հի այս ու­ղեր­ձի ի­մաս­տը, դրա տակ կա՞ ար­դյոք ին­տեգ­րա­ցի­ա­յի ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կին անց­նե­լու տես­լա­կան, է­լի շատ կա­րե­ւոր հարց է, բայց այլ խո­սակ­ցու­թյան թե­մա: Այս պա­հին, կրկնենք, դեռ հաս­կա­նալ է պետք՝ ին­չո՞ւ ԵՏՄ երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րին ուղղ­ված ու­ղեր­ձը ներ­կա­յաց­վեց ոչ թե ան­ձամբ այդ ղե­կա­վար­նե­րին, այլ՝ հրա­պա­րա­կավ:

Ա­սենք, այս­տեղ էլ, թե­րեւս, ինչ-որ բարդ բան չկա: Ե­թե հրա­պա­րա­կավ, ա­պա նշա­նա­կում է, որ հաս­ցե­ա­տե­րը ոչ մի­այն ԵՏՄ երկր­նե­րի ղե­կա­վար­ներն են, այլ հենց ԵՏՄ երկր­նե­րը: Այ­սինքն, ա­ռա­ջարկն ուղղ­ված է ա­մեն մի քա­ղա­քա­ցու՝ ո­րո­շեք, ո՞ր ուղ­ղու­թյունն եք նա­խա­պատ­վե­լի հա­մա­րում: Մի­գու­ցե նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ մի­այն ԵՏՄ երկր­նե­րի գործ­նա­կա­նում բո­լոր ղե­կա­վար­ներն ար­դեն իսկ ի­րենց մո­տե­ցում­նե­րը Ռու­սաս­տա­նի եւ նրա ին­տեգ­րա­ցի­ոն մե­խա­նիզմ­նե­րի մա­սով բա­վա­կա­նին պարզ ի ցույց դրել են:

Ար­դյուն­քում, որ սա Հա­յաս­տա­նի հա­մար մի վեր­ջին շանս է, հաս­կա­նա­լի է: Բայց...

ՈՒ Ի՞ՆՉ ԵՆ ԵՎ­ՐՈ­ՊԱ­ՑԻ­ՆԵ­ՐԸ ԲԱ­ՆԱԿ­ՑՈՒՄ ՆԻ­ԿՈ­ԼԻ ՀԵՏ

Հա­յաս­տա­նի գոր­ծող իշ­խա­նու­թյուն­ներն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տո­րի շրջա­դար­ձի բա­ցա­հայտ նշան­ներ են ի ցույց դնում: Սկսած ՀԱՊԿ-ի ուղ­ղու­թյամբ դե­մարշ­նե­րից, վեր­ջաց­րած ՀԱՊԿ-ի փո­խա­րեն ինչ-որ ան­հաս­կա­նա­լի «եվրո­պա­կան դի­տորդ­ներ» Հա­յաս­տա­նի սահ­ման­ներ բե­րե­լու ծրագ­րե­րով, ա­րեւմ­տյան եւ թուր­քա­կան ուղ­ղու­թյուն­նե­րով տա­րաբ­նույթ խա­ղե­րով: Ճիշտ է, մի­ա­ժա­մա­նակ դեռ ու­ղիղ տեքս­տով ռու­սա­կան վեկ­տո­րից հրա­ժար­վե­լու մա­սին չեն խո­սում, սա­կայն հաս­կա­նա­լի է, որ այս զար­գա­ցում­նե­րը, ե­թե պահ­պա­նեն, հենց դրան էլ տա­նե­լու են:

Աս­վա­ծի հեր­թա­կան դե­տալ­նե­րը կա­րելի է հա­մա­րել  Նիկ­ո­լի ԱԳ նա­խա­րար Միր­զո­յան Ա­րա­րա­տի այ­ցը Բրյու­սել՝ դաշ­նա­կից հա­մար­վող ՌԴ-ին փաս­տա­ցի թշնա­մի եր­կու կա­ռու­յցում՝ Եվ­րո­պա­կան խորհր­դա­րա­նում ե­լույ­թի, ԵՄ ար­տա­քին գոր­ծե­րի ու անվ­տան­գու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան հար­ցե­րով բարձր ներ­կա­յա­ցու­ցիչ Ժո­զեպ Բո­րե­լի, ա­պա նա­եւ եւ ՆԱ­ՏՕ-ի գլխա­վոր քար­տու­ղար Յենս Ստոլ­տեն­բեր­գի հետ հան­դի­պե­լու հա­մար:

Եվ­րո­պա­կան խորհր­դա­րա­նում, ի­հար­կե, Ա­լի­ե­ւի հաս­ցե­ին ան­գամ ա­մե­նա­ճոխ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը հնչե­ցին: Ընդ­հուպ ա­ռա­ջարկ, թե պետք է հրա­ժար­վել ադր­բե­ջա­նա­կան գա­զից եւ պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռել: Գե­ղե­ցիկ է հնչում, մի­այն թե գործ­նա­կա­նում այդ պա­հանջ­նե­րը կյան­քի կկոչ­վե՞ն. էս գլխից կա­րե­լի է ա­սել, որ բա­ցառ­ված է:

Այս ա­մե­նի փո­խա­րեն, թե ի­րա­կա­նում ին­չի է ձգտում Եվ­րո­պան, ի­հար­կե, ոչ ա­ռանց ա­մե­րի­կյան «տա­նի­քի», ե­րեկ­վա եվ­րա­խորհր­դա­րա­նա­կան շո­ո­ւի փո­խա­րեն շատ ա­վե­լի պարզ ի ցույց դրեց եվ­րո­պա­կան մեկ այլ ներ­կա­յա­ցու­ցիչ՝ Հա­րա­վա­յին Կով­կա­սի եւ Վրաս­տա­նում ճգնա­ժա­մի հար­ցե­րով ԵՄ հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Տոյ­վո Կլա­արը: Նա Հա­յաս­տան այ­ցի շե­մին Twitter-ի իր միկ­րոբ­լո­գում գրել է. «Վե­րա­դարձ Ե­րե­ւան՝ մե­կօ­րյա հան­դի­պում­նե­րի: Լա­չի­նի մի­ջանց­քի շուրջ ի­րա­վի­ճա­կը լուրջ է, եւ պետք է շտապ լու­ծում­ներ գտնել: Ես ան­համ­բեր սպա­սում եմ քննար­կում­նե­րին՝ հե­տա­գա ու­ղի­նե­րը բա­ցա­հայ­տե­լու հա­մար...»: Ու այս­տեղ շատ պարզ հարց՝ տես­նես ԵՄ-ի ներ­կա­յա­ցու­ցի­չը Հա­յաս­տա­նում ի՞նչ է պատ­րաստ­վում քննար­կել եւ ո՞ւմ հետ, որ նպաս­տի Լա­չի­նի մի­ջանց­քը բա­ցե­լուն: Հի­շեց­նենք՝ նի­կո­լյան Հա­յաս­տա­նը հայ­տա­րա­րել է Լա­չի­նի մի­ջանց­քի հետ ո­րե­ւէ առն­չու­թյուն չու­նե­նա­լու մա­սին: Գու­մա­րած, մի­ջանց­քը Ադր­բե­ջանն է փա­կել, իսկ ռուս խա­ղա­ղա­պահ­ներն էլ բա­ցել պար­տադ­րե­լու ո­րե­ւէ  լծակ չու­նեն: Այ­սինքն, ե­թե Եվ­րո­պան, ի դեմս իր հա­տուկ ներ­կա­յա­ցուց­չի, Ե­րե­ւա­նի փո­խա­րեն պետք է Բա­քու մեկ­նեն՝ Ա­լի­ե­ւին հա­մո­զե­լու կամ Եվ­րո­պա­կան խորհր­դա­րա­նում հնչած հի­շա­տակ­ված ճոխ ե­լույթ­նե­րը մեջ­բե­րե­լով՝ սպառ­նա­լու, թե մի­ջանց­քը բաց:

Բայց ե­թե դրա փո­խա­րեն գա­լիս են Լա­չի­նի մի­ջանց­քի հար­ցը այդ մի­ջանց­քից հրա­ժար­ված Հա­յաս­տա­նի հետ քննար­կե­լու, ա­պա դա այլ միտք է ա­ռաջ բե­րում: Որ փոր­ձում են Հա­յաս­տա­նում ա­ռաջ տա­նել ինչ-որ զի­ջո­ղա­կան քայ­լեր, ո­րոնք հաշ­վի առ­նե­լով, Ա­լի­ե­ւը մի­ջանց­քը կբա­ցի: Ա­սենք, պա­րոն Տոյ­վոն այդ մա­սին նա­եւ ակ­նար­կում է՝ իր գրա­ռումն ա­վար­տե­լով այս մտքով. «Եվրա­մի­ու­թյան նպա­տա­կը մնում է հա­մա­պար­փակ Հա­յաս­տան-Ադրբե­ջան կար­գա­վո­րու­մը»: Իսկ թե որն է եվ­րո­պա­կան այդ ծրա­գի­րը, հայտ­նի բան է՝ «Պրա­հա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ» կոչ­ված սցե­նա­րը ստո­րագ­րել-վեր­ջաց­նե­լը: Բայց այս­տեղ էլ «անհաս­կա­նա­լի» պա­հեր կան. չէ՞ որ օ­րերս Նի­կո­լը հայ­տա­րա­րեց, թե պա­տրաստ է «Պրա­հա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի» հի­ման վրա պայ­մա­նա­գիր ստո­րագ­րել: Դրա­նից հե­տո էլ ի՞նչ են եվ­րո­պա­ցի­նե­րը նրա հետ քննար­կե­լու: Էլ չա­սած, թե այս պա­րա­գա­յում ին­չի՞ց է Միր­զո­յա­նը խո­սե­լու ՆԱ­ՏՕ-ի ղե­կա­վա­րի հետ:

Սա­կայն, չնա­յած «Պրա­հա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի» հետ կապ­ված Նի­կո­լի այդ հայ­տա­րա­րու­թյան, նա­խօրե­ին Միր­զո­յա­նը մի փոքր այլ բան հայ­տա­րա­րեց՝ կապ­ված Թուր­քի­ա­յի ԱԳ նա­խա­րա­րի այն հրա­պա­րա­կա­յին հույ­սե­րի հետ, թե՝ Հա­յաս­տա­նը կներգ­րավ­վի ա­րե­ւելք-արեւ­մուտք տա­րա­ծաշր­ջա­նա­յին մե­խա­նիզմ­նե­րին՝ հա­մա­գոր­ծակ­ցե­լով Ղա­զախս­տա­նի, Ուզ­բեկս­տա­նի, Ադր­բե­ջա­նի, Թուր­քի­ա­յի եւ Վրաս­տա­նի հետ, Միր­զո­յանն ա­սաց. «Հա­յաս­տա­նը մի­ան­շա­նակ շա­հագրգռ­ված է թե՛ տա­րա­ծաշր­ջա­նում տրանս­պոր­տա­յին ու տնտե­սա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի լի­ար­ժեք ա­պաշր­ջա­փակ­մամբ՝ 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ի եւ 2021թ. հուն­վա­րի 11-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում ամ­րագր­ված սկզբունք­նե­րին հա­մա­ձայն, թե՛ ա­վե­լի մեծ տրանս­պոր­տա­յին նա­խագ­ծե­րի մաս կազ­մե­լու մեջ: Տե­ղյակ եք հա­վա­նա­բար, որ հյու­սիս-հա­րավ եւ ա­րե­ւելք-արեւ­մուտք մե­խա­նիզմ­նե­րի հա­մադր­մամբ ՀՀ կա­ռա­վա­րու­թյան կող­մից ա­ռաջ է քաշ­վել «Հայ­կա­կան խաչ­մե­րուկ» նա­խա­գի­ծը...»:

Կարճ ա­սած, Ա­րեւ­մուտ­քի հա­մար ա­մե­նա­կա­րե­ւոր հար­ցե­րից մե­կով, ո­րով նա­խա­տե­սում են կո­մու­նի­կա­ցի­ոն գծե­րի ան­վան տակ Ռու­սաս­տա­նին եւ Ի­րա­նին ա­ռանձ­նաց­նել, Նի­կոլը դեռ «եւ-եւ» հար­թու­թյու­նում է: Դա, ի­հար­կե, գա­լիս է այն բա­նից, որ ինչ­քան էլ որ նա սրում է հա­կա­ռու­սա­կան տո­նայ­նու­թյու­նը, բայց նա­եւ դեռ հաս­կա­նում է, որ գլո­բալ ի­րա­վի­ճա­կը կա­րող է ա­մե­նե­ւին էլ Ա­րեւ­մուտ­քի ե­րա­զած տար­բե­րա­կով չզար­գա­նալ: Այ­սինքն, երբ ան­գամ Բո­րելն է իր ծայ­րա­հեղ հա­կա­ռու­սա­կա­նու­թյան ֆո­նին հրա­պա­րա­կավ հի­շեց­նում, որ ռուս­ներն ար­դեն կա­րո­ղա­ցել են նման ի­րա­վի­ճա­կում հաս­նել Փա­րիզ եւ Բեռ­լին, եւ դրա­նով կաս­կա­ծի տակ է դնում ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մում Ա­րեւ­մուտ­քի մի­ան­շա­նակ հաղ­թա­նա­կի տես­լա­կա­նը, ընդ­հա­կա­ռա­կը՝ իր այդ հա­մե­մա­տու­թյուն­նե­րով ա­վե­լի հա­վա­նա­կան է հա­մա­րում ռուս­նե­րի հա­ջո­ղու­թյու­նը, ա­պա Նի­կո­լը, ի­հար­կե, վա­խե­նա­լու տեղ ու­նի: Ի՞նչ կլի­նի, ե­թե հի­մա վերջ­նա­կա­նա­պես հրա­ժար­վի ռուս­նե­րից, եւ նրանք հաղ­թող դուրս գան: Ու ե­թե վերջ­նա­կա­նա­պես չի տե­ղա­փոխ­վում ա­րեւմ­տյան դաշտ, դա նա­եւ Ա­լի­ե­ւի հա­մար է ո­րո­շա­կի ար­գե­լակ­ներ մի­աց­նում:

Նման է, որ եվ­րո­պա­ցի­նե­րը մի կող­մից են շա­րու­նա­կում հա­մո­զել, թե պետք չէ վա­խե­նալ, ա­մե­րի­կա­ցի­նե­րը՝ մյուս կող­մից: Ան­գամ ՆԱ­ՏՕ-ին են ներգ­րա­վել: Բայց երբ իր բրյու­սե­լյան այ­ցի շե­մին Միր­զո­յա­նը ա­ռաջ էր տա­նում « հյու­սիս-հա­րավ եւ ա­րե­ւելք-արեւ­մուտք մե­խա­նիզմ­նե­րի հա­մադր­ման» գա­ղա­փա­րը, ա­պա դա ակ­նար­կի է նման, որ գո­նե այս պա­հին Նի­կո­լը դեռ վերջ­նա­կա­նա­պես պատ­րաստ չէ բո­լոր կա­մուրջ­ներն այ­րե­լուն:

Ա­ռա­վել եւս, որ այս ա­մե­նին զու­գա­հեռ, Պու­տինն էլ իր հեր­թին է մատ­նան­շում բո­լո­րո­վին այլ հե­ռան­կար­նե­րի մա­սին:

Ու նո­րից ա­մեն բան մնում է կախ­ված ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մից...

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 


Մինասի 95-ամյակը կշարունակենք նշել մինչեւ գալիք տարվա հուլիսի 20-ը. ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆՃապոնիայի ափերը վերածվել են ձկների գերեզմանոցի (Տեսանյութ)Նեթանյահուն Լիբանանին սպառնացել է Գազայի ճակատագրովՍեյրան Օհանյանը դիմել է Հայկ Կոնջորյանին և առաջարկը բավարարվել է. այսօր հանդիպում կլինի. «Ժողովուրդ»Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման պայմանավորվածություններըՊուտինի եւ Ռաիսիի հանդիպումը տևել է ավելի քան հինգ ժամ«Հրապարակ». Փաշինյանը ՔՊ-ում այլեւս միահեծան իշխանություն չունի. Ուսապարկերը դուրս են գալիս կոնտրոլից«Ժողովուրդ». Ովքեր կմասնակցեն ՔՊ ամփոփիչ ժողովինԽարկովը ենթարկվել է հրթիռային հարձակման (ՎԻԴԵՈ)Բայդենի որդուն` Հանթերին մեղադրանք է առաջադրվել. նրան սպառնում է մինչև 17 տարվա ազատազրկում«Ժողովուրդ». ՔՊ-ականները թիրախավորում են կանանցԲաղդադում ԱՄՆ դեսպանատունը հարձակման է ենթարկվել. Al Jazeera (Տեսանյութ)«Հրապարակ». Երեկվանից Ալավերդու մատույցներում ոստիկանական զորքեր են կուտակելԱզգային հավաքականի տղաները կաջակցե՞ն Արազ Օզբիլիսին. ՀՖՖ-ում խառն են. «Ժողովուրդ»32 գերիների անունները, որոնք վերադարձվելու են Հայաստանին. ՑԱՆԿՌուսական բանակը, գրավելով գերիշխող բարձունքը, աքցանի մեջ է վերցրել ՝ Կլեշչեևկան (Քարտեզ)Զելենսկին շուտով ստիպված կլինի դադարեցնել հակամարտությունը. France 24Ի՞նչ անել Նիկոլի հետ Նիկոլից հետո. Արմեն ԱշոտյանՆոր ֆի՞լմ, ե՞րգ, թե՞ սիրավեպ. Ալեքս Միրզոյանը նորություն ունիՌուբեն Էլբակյանը պարգեւատրվել է նոր ոսկե մեդալով⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...ՀԵՌՈՒ ՓԱԽԵՔ ՓՐԿԻՉՆԵՐԻՑԴելի դարձած իմ Երեւան. հնդիկների թիվը Հայաստանում արագ տեմպերով աճում է/ վտանգները / օգո՞ւտ կաՄեկ տարի առաջ ուրախանում էինք Լիխտենշտայնի հետ ոչ-ոքիից, հիմա տխրում ենք Թուրքիայի հետ ոչ-ոքիից. ՏիկնիզյանՇՏԱՊ. Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողներիԻտալական ակումբը չի հրաժարվել Սպերցյանին ձեռք բերելու մտքից. TuttomercatowebՏիկնիզյանի գոլը` ՌՊԼ-ի տուրի լավագույնների թվում(տեսանյութ)Հակոբ Սերոբյանը` Փարիզ-2024 ամառային Օլիմպիական խաղերի մրցավար2010-ականների Լա լիգայի լավագույն ֆուտբոլիստը՝ ըստ FourFourTwo-իԱլեքսանդրա Գրիգորյանի առաջին մեդալը մեծահասակների մրցաշարումՀՀ և Իրանի պատվիրակությունները քննարկել են Հայաստանում իրանական առևտրի կենտրոն բացելու հարցըՀայտնի է պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության անցնելու զորակոչիկների ընտրության օրըՆշվել է թեյի ամենաօգտակար տեսակը օրգանիզմի համարԱնջելինա Ջոլին մտադիր է հեռանալ ՀոլիվուդիցՀայաստանը կմասնակցի ՈՒԵՖԱ Ռեգիոնների գավաթինՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կմասնակցեն բրյուսելյան գագաթաժողովին Չեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան, Հայաստանում կապրեն. Ալեն ՍիմոնյանԱրտասովոր երգչուհի Նարգիզ Զակիրովան դիմել է հայ հանդիսատեսինՀայաստանի և Հայկական Արցախի էջը փակելու փոխարեն պետք է փակել կապիտուլյանտների, ազգադավների, թրքահպատակների և հայատյաց հայրենավաճառների էջը. Հենրիխ ԴանիելյանՔՊ-ն 525 անանուն գույք է նվեր ստացել, ումի՞ց, ինչի՞ համար. պատգամավորը` ԿԿՀ անդամի թեկնածուինԻսրայելը ճանաչել է Հայաստանը՝ որպես տարածաշրջանում ամենաանվտանգ երկիրՍպասվում է անձրևԱրցախի հանրապետությունը հունվարի մեկից համարել լուծարվա՞ծ, թե՞ ոչ. Պատասխանում է ԱՀ ԱԺ պատգամավորըՌուսաստանում ինքնաթիռը թռիչքի ժամանակ բռնկվել է (տեսանյութ)Ապագա պատմաբանները կգրեն՝ Նիկոլի ու ՔՊ-ի ձեռքերն արյունոտ էին, իսկ ուղեղները՝ ջրիկ. Էդուարդ ՇարմազանովԵվ ո՞ր մի արժանապատիվ հայը կարող է հաշտվել այն մտքի հետ, որ հազարամյակներ պայքարած ու հայկական մնացած Արցախ աշխարհը, թշնամուն հանձնվի. Արտակ ԶաքարյանՊուտինն ու Ռաիսին այսօր Մոսկվայում բանակցություններ կվարենԱվերիչ երկրաշարժից 35 տարի անց առաջին անգամ անմեղ զոհերի հիշատակի պատարագը մատուցվեց Գյումրու Սբ Ամենափրկիչ եկեղեցումԲլինկենն անհամբեր է` Վաշինգտոնում բանակցությունների համար հյուրընկալելու Միրզոյանին և Բայրամովին. Օ'ԲրայենԱյ՛ո, տոնական միջոցառումները  պետք է լինեն շատ ճոխ, մի լումմա անգամ չպետք է խնայենք. «Հանրապետություն» խմբակցության  ղեկավար

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода