ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
Ընկեր ՓանջունիԲԱՐԵՓՈԽԻՉԸ
ԱԺ-ից հայտնում են, որ Հովիկ Աղազարյանը, քվեարկության ժամանակ ընտրողի հեռախոսը վերահսկելու համար հանդես է եկել նոր օրենսդրական առաջարկությամբ, այն է՝ հեռախոսները գցել քվեատուփը:
* * *
ՋՐԲԱԺԱՆ
(ՆԱՎԱՍԱՐԴ ԿՃՈՅԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ ԴՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
— Աստծունը` Աստծուն, Նիկոլինը` Նիկոլին:
* * *
ԱՆՄՐՑԵԼԻ Է
Նիկոլն ու Լյուցիֆերը դուրս եկան «Տարվա սատանա» մրցույթի եզրափակիչ:
* * *
ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
(ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՍՈՒՆԱԿԻՆ ԱՄՐԱԳՈՏԻ ՉԿԱՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էս ինչ զուլում աշխարհ ա, Լոնդոնում իրենց վարչապետին ամրագոտի չկապելու համար տուգանում են, Հայաստանում վարչապետի շքախմբի մեքենայի կողմից հղի կնոջը սպանողին բաց են թողնում:
* * *
ԷՍՏՈՆԱԿԱՆ ԵՐԳ
(ԷՍՏՈՆԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ, ԻՐԵՆՑ ԵՐԿԻՐ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ)
— Երբ կհոգնես, կգազազես Նիկոլից,
Դարձիր ինձ մոտ, վերադարձիր դու նորից...
* * *
ԳՈՐԾԸՆԹԱՑ
Ըստ քաղտեխնոլոգների` իշխանությունը Իշխան Սաղաթելյանին մանդատից զրկելով՝ մեկնարկել է տալիս ընդդիմության իշխանափոխությանը:
* * *
ԽՈՍՔԻՑ ՀԵՏ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
(ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԱՍԵԼ, ՈՐ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԵՆՔ ԳԱԼՈՒ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ անտրոպոլոգների` ըստ երեւույթին, ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտարարություն անելիս, Ալենի մոտ պատահմամբ արթնացել է տաջիկի գենը:
* * *
ԱՊԱԳԱ ԿԱ՛, ԿԱ՛ ԱՊԱԳԱ
Ինֆորմատիկայի դասերին հայ աշակերտներին պարտավորեցրել են «Hello, Armenia!»-ի փոխարեն գրել «Goodbye, Armenia!»
* * *
ԲԱՅՂՈՒՇԸ
Ըստ ռազմական տեսաբանների` Էրատոն Իրան է գնացել, որ Իրանն էլ Ադրբեջանի հետ կապիտուլյացիա ստորագրի: