Պռոշյան բնակավայրի ելքերն ու մուտքերը փակ են ու ոչ մեկին չի հետաքրքրում դրա պատճառը. Պետրոսյան
ՀասարակությունՊռոշյան բնակավայրի ելքերն ու մուտքերը փակ են ու ոչ մեկին չի հետաքրքրում դրա պատճառը։ Ինչպես գիտեք, Պռոշյանում է գտնվում ՊՆ նախկին շենքը, որը ըստ որոշ աղբյուրների, հանձնվել է ՊԵԿ֊ին, բայց այս ընթացքում շատ անտուն ընտանիքներ տեղավորվել են այդ շենքում։ Դրանք պատահական ընտանիքներ չեն։ ՊՆ նախկին շենքում ներկա պահին բնակվում են պատերազմի մասնակիցների ընտանիքները, բայց այսօր պետությունը այդ ընտանիքների մասին հոգ տանելու փոխարեն` մի բան էլ հոսանքազրկել են շենքը, որպեսզի մարդիկ ստիպված լքեն շենքը։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ հանուն հայրենիքի ընկածների ընտանիքները դատապարտված են մոռացության ու անտարբերության։ Այսօր պետությունը պատրաստ է պատերազմի մասնակիցների ընտանիքներին ուղղակի փողոցում թողնել այս ցուրտ եղանակին։ Ու սա կատարվում է Արցախի արգելափակման, զորանոցի հրդեհի հետեւանքով 15 զոհերի ու սահմանային անկայուն լարվածության ֆոնին։ Սա Նոր Հայաստանն է եւ վե՜րջ... Սա այն ապագան է, որի համար ծափ տվեցին 680 000 քաղաքացիներ», - գրել է 44 օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը՝ Նաիրի խոշորացված համայնքի «Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու անդամ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: