Iravunk.com | «Քանի դեռ չենք ապաշխարել հայ կինոյի հիմնադիր հայրերի դեմ գործած փոքրոգի դավաճանությունների համար, չենք կարող խոսել կինոյի լուսավոր ապագայի մասին».ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆ
Նպատակն ուկրաինական ազգի լիակատար եւ վերջնական ոչնչացումն է. Դուգլաս Մակգրեգոր «Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ Կրասնոգորովկայում ռուսական ակտիվ հարձակումը վերսկսվել է «Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան «Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը «Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ուկրաինայում որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկոն Օչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված է

«Քանի դեռ չենք ապաշխարել հայ կինոյի հիմնադիր հայրերի դեմ գործած փոքրոգի դավաճանությունների համար, չենք կարող խոսել կինոյի լուսավոր ապագայի մասին».ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ:

— Այս տարի լրանում է հայկական կինոյի 100-ամյակը: Հայկական կինոյի պատմության ընթացքում ամենացավալի իրավիճակներն ամենաշատը ե՞րբ են եղել:

— Հայ կինոյի ամենաամոթալի շրջանը սկսվել է 1937-38թվականներին եւ ձգվել է մինչեւ 50-ականների կեսերը: Այդ քստմնելի շրջանի հիմնական դերակատարները հանդիսացել են հենց հայ, թող ներվի ասել, կինոգործիչները, որոնց կոտրած ձեռքով գրված դանոսների արդյունքում բռնաճնշումների զոհ են դարձել հայ կինոյի հիմնադիր հայրերը՝ Դանիել Դզնունին եւ Համո Բեկնազարյանը: Դզնունին աքսորվել է, իսկ Բեկնազարյանը լքել է Հայաստանը, տեղափոխվելով Միջին Ասիա՝ նկարելով Ադրբեջանում եւ Թուրքմենստանում: Այդ շրջանի ավարտը է՛լ ավելի ամոթաբեր է եղել: 1951թ.-ին (Երեւանից գրված աղեկտուր դանոսների շնորհիվ) առգրավվել եւ ոչնչացվել է Բեկնազարյանի «Երկրորդ քարավան» ֆիլմի նկարահանված ամբողջ նյութը: Այս շրջանը խարանի պես դաջված է հայկական կինոյի ճակատին, եւ քանի այն ամբողջովին մաքրված չէ, քանի չենք ապաշխարել մեր կինոյի հիմնադիր հայրերի դեմ գործած փոքրոգի դավաճանությունների համար, պիտի պատրաստ լինենք այսպիսի բաների կրկնության:

Բարեբախտաբար, այս ողբերգական շրջանին նախորդել եւ հաջորդել են հայկական կինոյի վերելքի շրջանները: Հայաստանում կինոյի ստեղծումից՝ 1923թ. մինչեւ Դզնունուն կալանավորելը, ունեցել ենք շատ լուսավոր, կայացման փուլ, որի առանցքում եղել են Բեկնազարյանի, Մարտիրոսյանի եւ այլոց ֆիլմերը, իսկ 60-ականներին՝ ազգային ինքնագիտակցության զարթոնքի շնորհիվ, սկսել է մեր կինոյի աննախադեպ վերելքի շրջանը: 60-ականներից մինչեւ ԽՍՀՄ փլուզումը մենք աշխարհին տվել ենք մեկ տասնյակ փառահեղ ֆիլմեր եւ ռեժիսորներ, որոնք պատիվ կբերեին ցանկացած ազգային կինեմատոգրաֆի՝ Մալյան, Դովլաթյան, Փարաջանով, Մկրտչյան, Հովհաննիսյան, Մանարյան, Կեսայանց, էլի շատ անուններ:

90-ականներից հետո ունեցանք մեծ անկում, իսկ հիմա՝ 2017թ.-ից սկսած, ապրում ենք 1938թ.-ի մինի ռեինկարնացիան՝ կեղտոտ ինտրիգների, դավաճանության, դանոսների ու թայֆայականության ֆոնին որակյալ ֆիլմերի իսպառ բացակայության եւ տաղանդավոր մարդկանց հանդեպ բռնաճնշումների տեսքով: Այս գարշելի իրականության դրսեւորումներից են պետության կողմից ֆիլմեր փակելու, ըմբոստ կինեմատոգրաֆիստների դեմ կեղծ մատնություններով քրեական գործեր հարուցելու փաստերը: Բավական է հիշել իմ երկու կոլեգաների անժամանակ ողբերգական մահերը: Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացավ հենց դատարանի դահլիճում, իսկ կինոռեժիսոր Գագիկ Հարությունյանը մահացավ՝ ներքաշված լինելով մի նողկալի դատավարության մեջ: Երբ մատնիչները պատիժ չեն կրում, պատմությունը կրկնում է ինքն իրեն: Հուսանք` այս ամոթալի շրջանին կհաջորդի հայ կինոյի նոր վերելքը:

— Պարոն Գալստյան, այսօրվա կինոն ինչպիսի՞ վիճակում է գտնվում:

— Կինոն բացառիկ արվեստ է, որն ունի արտադրական հստակ շղթա՝ ֆինանսավորում, արտադրություն, վաճառք: Շղթան աշխատում է այսպես. ֆինանսավորողը՝ մեր դեպքում պետությունը, հարկատուների ֆինանսական միջոցները տալիս է արտադրողին՝ պրոդյուսերին, որը կազմակերպում է ստեղծագործական թիմի, հիմնականում ռեժիսորի մտքի իրականացումը: Արդյունքում ստեղծվում է կինեմատոգրաֆիական ստեղծագործություն՝ ֆիլմ, որը ներկայանում է սպառողին՝ հանդիսատեսին, ով վճարում է այդ ստեղծագործությունը վայելելու համար: Այդ վճարը վերադառնում է այնտեղ, որտեղից սկսել էր իր ճանապարհը՝ պետական բյուջե: Մնացածը՝ փառատոները, ցուցադրությունները, կրթական համակարգը եւ այլն, սպասարկում են այդ շղթան ու դրա անխափան աշխատանքի համար են: Եթե այս շղթայում մի օղակ բացակայում է, մենք չունենք կինոարտադրություն: Չունենք կինո:

Այսօր կինոն զավթված է գավառական քաղքենիների մի խմբակի կողմից: Մարդկանց, որ երբեք չեն եղել նկարահանման հրապարակում, երբեք չեն կառավարել այդ հրապարակը, սակայն չափազանց լավ են տիրապետում չինովնիկական ամենակարեւոր՝ իշխանությանը հաճոյանալու, քծնելու կարողությանը: Ա՛յ, հենց այս պահին, մենք զրուցում ենք կինոյից, ու ես այստեղից գնալու եմ հանդիպման մեր նոր կինոնախագիծը ֆինանսավորող կառույցի հետ, իսկ հայկական կինոյի կառավարիչ կոչվածներն այս պահին շրջագայում են: Ի՞նչ գործ ունեն չինովնիկները կինոփառատոնում, եթե այդ փառատոնում Հայաստանը նոր ֆիլմեր չունի: Այս հարցը այսօրվա համընդհանուր բարդակի մասին է եւ չունի պատասխան:

— Ըստ Ձեզ, այսօր մենք ունե՞նք տաղանդավոր ռեժիսորներ: Եվ արդյո՞ք դա ընդունվում է:

— Երբ ինձ ասում են՝ այս մարդը տաղանդավոր ռեժիսոր է, իսկ ես նրան չեմ ճանաչում, մտածում եմ` դա բլեֆ է: Կինոն ամենազանգվածային արվեստն է, եթե մարդը տաղանդավոր է, ես պետք է ճանաչեմ նրան: Այլ հարց է, որ իմ նշած գավառական քաղքենիներն ամեն ինչ անում են, որ տաղանդավոր մարդիկ ստվերում մնան, չնկարեն: Ինչո՞ւ էին հայ կինոգործիչները դանոսներ գրում Բեկնազարյանի դեմ: Որովհետեւ այդ հսկա լեռան առկայությունն ընդգծում էր նրանց թմբիկ լինելը: Մանկության տարիներին մենք թքում էինք հողի վրա, ապա ափով շփելով ստանում էին փոքրիկ կոշտուկ՝ ալամբուջիկ: Այդ մարդիկ զգում էին, որ Բեկնազարյանի ֆոնին իրենք ալամբուջիկ են, ողբերգականորեն չհասկանալով, որ եթե Բեկնազարյանին տապալեն, իրենք չեն դադարի ալամբուջիկ լինել: Ազգը, որ ծնել է Մամուլյան, Բեկնազարյան, Փարաջանով, Զաիլյան, Էգոյան, Մալյան, Բալայան, Փելեշյան, Դովլաթյան… չի կարող հանկարծ մի օր դադարել ծնել տաղանդավոր ռեժիսորներ: Ինչու նրանք չկան, դա հարցրեք այն գավառական քաղքենի խմբակին, որ տզրուկի պես ծծում է կինոյի պետական ռեսուրսները:

— Ի՞նչ կասեք ներկայիս հայկական սերիալների մասին:

— Մի քանի տարի առաջ, մի ընդունելության ժամանակ մեր երկրի ղեկավարներից մեկն ինձ այս նույն հարցը տվեց: Ես ասացի, որ ավելի սարսափելի բան երբեք չեմ տեսել: Իսկ նա ասաց՝ «Ինչո՞ւ եք այդպես ասում, չե՞ք տեսնում սերիալների դերասանները  ինչ շքեղ մեքենաներ են վարում, մի՞թե դա վատ է»: Անցավ մի քանի տարի, ու այդ սերիալների մեքենաներ վարող դերասաններն ու նրանց տխմար լսարանը մերժեցին այդ ղեկավարին ու քանդեցին այս երկիրը, որովհետեւ դաստիարակվել էին այդ սերիալների վրա: Ես չեմ տեսել ավելի արդար հատուցում, քան սա: Ողբերգությունն այն է, որ բոլորս մնացինք տգետների իրականացրած այս ավերի տակ:

— Այս էլ քանի տարի քրեական պատմությունների մեջ էիք: Այն ի՞նչ ավարտ ունեցավ:

— Ես այն երջանիկ կինեմատոգրաֆիստն եմ, ում վրա նրա կոլեգաները դանոս են գրել, որի հիմքով հարուցվել է քրեական գործ: Սա իմ անուրանալի հաջողության հիմնական ապացույցն է: Ակնհայտ է, որ հայ կինոգործիչները շան հոտառությամբ են զգում տաղանդը ու երբեք չեն ներում դրա համար: Այնպես որ՝  ես ուրախ եմ: Իմ դեմ հարուցվել է երկու քրեական գործ: Մեկը հարուցվել է կոլեգաների դանոսով, որոնց մեջ «երեւելի» գործիչներ կան, նրանց անունները կհնչեցնեմ իմ «Բեքսթեյջ» ֆիլմի պրեմիերայի օրը: Այդ գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, այսինքն` դա զրպարտություն էր: Երկրորդ գործը վերաբերվում է Կաննի կինոփառատոնում իմ ֆիլմի գումարներից ծախսված 5 միլիոն դրամին, որի հետեւից երեւում են մի շարք չինովնիկների երկար ականջները: Այս քրեական գործով ես անցնում եմ որպես տուժող, այսինքն` գործը ուղղվել է այն բացողների դեմ: Կարծես կան շահագրգիռ մարդիկ, որ ցանկանում են այս գործը մոռացության մատնել, բայց ես հիմա իմ ֆեյսբուքյան էջում հրապարակում եմ փաստեր, որոնք թույլ չեն տա դա անել: Այս քրեկան գործը դեռ նախաքննության փուլում է, եւ ես ամեն ինչ անելու եմ այն հրապարակային դարձնելու համար: Ես չեմ թաքցնում, որ ատում եմ կաշառակեր, խաբեբա, դավաճան չինովնիկներին, նրանք իմ դասակարգային թշնամիներն են, որովհետեւ ամենացավոտ ու աններելի հարվածներն են հասցրել իմ սիրելի գործին՝ կինոյին: Ու ես այս հարցում անգամ կես քայլ չեմ նահանջելու:

— Ի՞նչ կարծիքի եք այն մասին, որ այս տարի  պետական մակարդակով որոշել են շքեղ նշել հայ կինոյի 100-ամյակը:

— Ոչ մի կարծիք: Նրանք տապալելու են այս ամյակը: Չի լինում ամյակ առանց նոր ֆիլմերի, իսկ ես կարող եմ Ձեզ հետ գրազ գալ, այս տարվա ամենանշանակալի, ամենաազդեցիկ ու սպասված կինոիրադարձությունը լինելու է իմ «Բեքսթեյջ» ֆիլմի համաշխարհային, ապա երեւանյան պրեմիերան: Հենց այն ֆիլմի, որի դեմ 11 հայ մտավորական դանոս է գրել, որի դեմ քրեկան գործ է հարուցվել, եւ որը զրկվել է պետական ֆինանսավորումից: Այդ ֆիլմը այսօրվա կինոիրականության ախտորոշումն է: Այդ ֆիլմն է այն միակ գրավականը, որ հայ կինոն ոչ թե թանգարանային նմուշ է, հարյուրամյա մումիա, այլ կենդանի, գործող առողջ մարմին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



Նպատակն ուկրաինական ազգի լիակատար եւ վերջնական ոչնչացումն է. Դուգլաս Մակգրեգոր «Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախԿրասնոգորովկայում ռուսական ակտիվ հարձակումը վերսկսվել է«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցՈւկրաինայում որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. ԼուկաշենկոնՕչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված էՄենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա ՎարդանյանՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան ՂուկասյանԻնչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ինԼարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետՍերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. ԴանիելյանԵս պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս ԱրզումանյանՄի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. ԳասպարյանԷս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում. Գեւորգ ՊետրոսյանԳալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստԷդուարդ Սպերցյանը` գեղեցիկ անցման և գոլի հեղինակ (տեսանյութ)Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետՈ՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջումՍասունի եւ Նիկոլի օրոք ոտք չեմ դրել Երկրապահ, այսօր ամաչում եմ նույնիսկ ԵԿՄ մեդալս կրել. ԱճեմյանՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԹուրքիան առաջացնում է Իսրայելի քմծիծաղը, Ալիեւը խոստովանում՝ շտապում են, քանի դեռ ՀՀ-ն չի ուժեղացելԿարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելովԱհա թե ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը կեղծ ժողովրդավարությունիցՄենք երբեք պայքարից չենք հրաժարվել, չե՛նք հոգնելու, չե՛նք հուսահատվելու. ՇարմազանովՉեմ զարմանա, որ շուտով Հայոց Ցեղասպանության մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրաՎաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՔՊ-ական պատգամավորների քծնանքը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին.armlur.amԿիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԿոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ.Tert.am«Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդԱնդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ.Yerevan TimesՓաշինյանը կնոջը սատարելու նպատակով նախօրեի լուսանկար է հրապարակելԴժվար թե Աննան շատ նեղվի՝ ճշմարտությունը լսելու պատճառով. ախր ինքն էլ գիտի, չէ՞, իրականաում ինքն ով է.Yerevan TimesՆա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր»Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները»ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել.armlur.amԴեռ երկար ժամանակ կկրկնվի պատմությունը, քանի օրենքի դիկտատուրան չի տիրի Հայաստանում. Աղմկահարույց գործերով փաստաբան«Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին ԱմիրբեկովՈչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ.NEWS.amԵթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՊանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպանԱրամ Ա-ն արձագանքել է Էրդողանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода