Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան հիստերիկ ջղաձգումների մեջ է Խաչանովի քայլից
ՍպորտԱդրբեջանի թենիսի ֆեդերացիան դիմել է մարզաձևի միջազգային ֆեդերացիային (ITF)՝ պահանջելով պատժել Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովին, որն Ավստրալիայի բաց առաջնության 1/16 և 1/8 եզրափակիչի մրցախաղերում հաղթելուց հետո աջակցել էր Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախին:
«Թենիսում տեսախցիկի վրայի գրությունները յուրահատուկ ավանդույթ են, սակայն Խաչանովը դրանք չարաշահել է ու օգտագործել իր կեղտոտ նպատակների համար: Ադրբեջանի ֆեդերացիան Միջազգային ֆեդերացիային նամակ է ուղարկել, որում արտահայտված են մեր երկրի դեմ ուղղված փաստեր ու իրավաբանական փաստաթղթեր: Պահանջում ենք որոշիչ պատժամիջոցներ կիրառել Խաչանովի նկատմամբ, որպեսզի նմանատիպ իրավիճակ այլևս չլինի»,- գրված է թշնամի երկրի թենիսի ֆեդերացիայի հայտարարության մեջ: