Քանի դեռ սրանք իշխանության են, գերեզմաններում միշտ բաց ակոսներ ենք ունենալու. Մութաֆյան
Մշակութային«Մահաբերների ընտանիքը ծաղրում է բոլորիս, կինը Պարսկաստանում ճառում է թե ինչպիսին է հայ կինը, ամուսինը` առանց ամոթի երեկ Իջևանում քեֆ ուրախության է մասնակցում։ Այս ընտանիքը ոչնչով չի տարբերվում բորենիներից, ովքեր խրախճանք են անում դիերի վրա։ Առանց ամոթի, առանց որևէ խղճի խայթի... Ու քանի դեռ սրանք իշխանության են, գերեզմաններում միշտ բաց ակոսներ ենք ունենալու, քանի դեռ սրանք իշխանության են, հայ մայրերի աչքերը չեն չորանալու, մահվան ուրվականը շրջելու է մեր երկրում, պարտվածի խարանը չի մաքրվելու մեր ճակատից», - գրել է դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ։