ՊՍՎ-ն կպայքարի Սպերցյանի տրանսֆերի համար միայն մեկ դեպքում
ՍպորտՀոլանդական ՊՍՎ-ն շարունակում է լրջորեն հետաքրքրվել Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։ Սակայն, հայ ֆուտբոլիստի տեղափոխությունը ՊՍՎ կախված է նրանից, թե Մարկո Վան Գինկելը երբ կլքի ակումբը, հայտնում է РБ Спорт-ը։ Նշվում է, որ հոլանդական ակումբն աշխատավարձերի բյուջեն թեթևացնելու համար առաջին հերթին պետք է վաճառի Մարկո Վան Գինկելին, նոր տրանսֆեր իրականացնելու համար։
Քանի, որ Սպերցյանը մտադիր չէ ձմռանը հեռանալ ներկայիս ակումբից ու կենտրոնացած է թիմի ելույթների վրա, իսկ ահա ամռանը ֆուտբոլիստի ներկայացուցիչները պատրաստ են դիտարկել եվրոպական ակումբների առաջարկները, այս գործարքը կարող է եւ գլուխ գալ։