Սամվել Վարդանյանը դատարանից գնաց տուն Սամվել Վարդանյանի խափանման միջոցը հայտնի է Իսրայելը փակել է թուրքական դեսպանատունը` վտարելով դեսպանին Ակնհայտ է, որ Արեւմուտքը հոգնել է այս ամենից. Մհեր Հակոբյան Ալիեւ-Փաշինյան մակարդակով կապիտուլյացիայի շարունակության ենք ականատես լինում. Խաչատրյան Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների Իրավաբանություն չկա, տուժող չկա, վնաս չկա, ոչինչ չկա, բայց մարդն ազատազրկված է. Տիգրան Աթանեսյան Փաշինյանը վրեժ է լուծում հայ ժողովրդից եւ հայկական պետականությունից. Գագիկ Մինասյան Ռուսները կխառնվե՞ն Իրանա-իսրայելյան բախումներին Հիմա պարզ է, թե որն է Նիկոլի «ոչ պատմական», «իրական Հայաստանը»

Օհանյանը հիշում է` ով է խաղաղություն ապահովում Արցախի ժողովրդի համար, բայց դեմ չէ նաեւ ԵՄ դիտորդներին

Ներքաղաքական

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ  Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչները հանդիպել են, այնուհետեւ նա նշեց, որ շուտով Լաչինի միջանցքի հարցը հնարավոր է լուծվի: Նշենք, որ զուգահեռ այս հայտարարության հայաստանյան սոցցանցերում լուրեր տարածվեցին, որ ադրբեջանական կողմը որոշակի պահանջներ է դրել Արցախի ներկայացուցիչների առաջ, ինչի գնով էլ պատրաստվում են բացել միջանցքը: Այս ամենի վերաբերյալ Աժ «Հայաստան» խմբակցության ղեկավար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ գնահատականները միանշանակ են` Ադրբեջանն ակնհայտ նպատակ ունի Արցախը հայաթափելու:

— Այդ պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունը ազդեցություն է փորձում ունենալ ՀՀ ղեկավարության վրա՝ բացի Արցախը, Սյունիքում միջանցքի տրամաբանությամբ գործողություններ ծավալելու շրջանակներում: ՀՀ այսօրվա ղեկավարությունն ասում է, որ դրա պատասխանատուները ՌԴ-ն են ու Ադրբեջանը, բայց չհիշեցնելով մեր ժողովրդին, որ այդ փաստաթղթի տակ ստորագրել է նաեւ ՀՀ ղեկավարությունը: Եթե դու ստորագրել ես, որոշակի պատասխանատվություն, նաեւ դու պետք է զգաս: Արցախի ազատագրական գործողությունները նաեւ հիմք են հանդիսացել ՀՀ անկախ գործունեության ու Հայաստանի Հանրապետության եւ Արցախի համատեղ զարգացման: Այսօր Արցախը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ այդ անկլավային վիճակը թույլ է տալիս, որ Արցախի ղեկավարությունը որոշակի չափով տեղային պայմաններում համապատասխան հարաբերություններ ունենա Ադրբեջանի իշխանությունների, տեղական ղեկավարների հետ: Թե ինչ են պայմանավորվել, ես տեղեկություններ չունեմ, բայց կարող եմ ասել, որ միջազգային հանրությունը, ՌԴ-ն, Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրները պետք է ջանքեր գործադրեն՝ միջանցքը բացելու եւ Արցախի հումանիտար աղետը վերացնելու համար: ՀՀ իշխանությունները այսօր վախենում են ասել, որ տարիներ առաջ, ԽՍՀՄ օրենքների համաձայն, Արցախն ինքնորոշվել է նույն ժամանակահատվածում, նույն պայմաններում, ինչ` Ադրբեջանը, Հայաստանը: Այս իրավիճակում միանշանակ հարցի լուծումն ինքնորոշումն է:

— Պարոն Օհանյան, ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Եվրամիությունը պատրաստվում է դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան` այն էլ բավական երկար ժամանակով:

— Պետք չէ Եվրամիության կողմից Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու հնարավորության դեմ հանդես գալ: Միեւնույն ժամանակ, կարեւոր է հիշել, թե ով է Հայաստանի գործընկերը, եւ ով է խաղաղություն ապահովում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Հայաստանը պետք է աշխատի բոլոր ուղղություններով: ԵՄ-ն մեր թշնամին չէ: Այնուամենայնիվ, ԵՄ-ն այս տարածաշրջանում որոշակի խնդիրներ ունի մեր ռազմավարական գործընկերների, մեր հարեւանների հետ: Նկատի ունեմ Ռուսաստանն ու Իրանը: Կարծում եմ, որ մենք չպետք է դեմ լինենք դիտորդական առաքելություններին, հատկապես, եթե այդ մարմինները կարողանան համապատասխան աշխատանք կատարել: Ընդ որում` դիտորդական առաքելությունը կարող է միայն արձանագրել իրավիճակի փոփոխությունները, եւ այդ ամենը ներկայացնել եվրոպական հարթակներում: Սակայն տվյալ հարթակները հնարավորություն չունեն որեւէ այլ միջոց կիրառել: Մենք պետք է հաշվի առնենք, թե ով է այսօր Հայաստանի գործընկերը, ով է խաղաղություն ապահովում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, ում զորքերն ու զորամասերն են տեղակայված Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ ում հետ այսօր ունենք ռազմավարական գործընկերություն: Կա բոլոր ջանքերի գործադրման անհրաժեշտություն, որպեսզի ռուսական խաղաղապահ ուժերը հնարավորություն ունենան լիարժեք իրականացնել իրենց անմիջական պարտականությունները: Խոսքը, մասնավորապես, խաղաղապահության միջազգային մանդատի տրամադրման եւ դրանց թվաքանակի ավելացման մասին է: Այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերն են, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը: Հիշեցնեմ, որ ԼՂՀ պաշտպանության բանակը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման սկզբնական փուլում` իր իրավունքների պաշտպանության եւ ինքնապաշտպանության իրականացման համար: Հետեւաբար, Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ հայկական ուժերը պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի տարածքից, անընդունելի են: Լեռնային Ղարաբաղում կան հայկական ուժեր, բայց ոչ Հայաստանի զորքեր: ԼՂՀ պաշտպանության բանակը ստեղծվել է բացառապես Լեռնային Ղարաբաղի ներուժի հիման վրա:



Սամվել Վարդանյանը դատարանից գնաց տունՍամվել Վարդանյանի խափանման միջոցը հայտնի էԻսրայելը փակել է թուրքական դեսպանատունը` վտարելով դեսպանինԱկնհայտ է, որ Արեւմուտքը հոգնել է այս ամենից. Մհեր ՀակոբյանԱլիեւ-Փաշինյան մակարդակով կապիտուլյացիայի շարունակության ենք ականատես լինում. ԽաչատրյանՀայր եւ որդի պատրաստվում են ընտրություններիԻրավաբանություն չկա, տուժող չկա, վնաս չկա, ոչինչ չկա, բայց մարդն ազատազրկված է. Տիգրան ԱթանեսյանՓաշինյանը վրեժ է լուծում հայ ժողովրդից եւ հայկական պետականությունից. Գագիկ ՄինասյանՌուսները կխառնվե՞ն Իրանա-իսրայելյան բախումներինՀիմա պարզ է, թե որն է Նիկոլի «ոչ պատմական», «իրական Հայաստանը»Կոնֆլիկտն այսօր Տավուշի սահմանում Նիկոլ Փաշինյանի եւ հայերի միջեւ է. Կարեն ՎրթանեսյանԴա դժբախտ կանանց ցուցադրություն էր. Լարիսա ԱլավերդյանԲավական չէ՞ լռեք, եվրոյոնջանե՛ր. Նաիրա ԶոհրաբյանՔՊ-ում ահաբեկված ենՏիկնիզյանի գործակալը հաստատել է, իտալական ակումբի հետ աշխատում են հնարավոր տրանսֆերի շուրջՀայկական ֆիլմերի թվայնացումն ու վերականգնումը մեր օրերումՆախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվելՌուս խաղաղապահների դուրսբերումը Փաշինյանի կայացրած որոշման տրամաբանական հետևանքն է․ ԿարասինԳռզոն ծաղրել է Հայոց ցեղասպանությունը.Yerevan TimesԼուրերը, որ Բաքուն համաձայնել է Իրանի դեմ հարձակումների համար 3 ռազմակայան տրամադրել, պատահական չեն․ իրանագետԲոլոր արվեստների հիմքում գիրն ու գրականությունն է. ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԹՈՒՐՔԻԱՆ` ՈՐՊԵՍ ՍՐԻԿԱՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆՇատ կարեւոր է, որ Սամվելը տեսանելի զանգվածային հանրային աջակցություն ստանա. ՎրթանեսյանՌուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել է Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը. ՀաջիևԻ՞նչ է ասել ՓաշինյանըԳյուղերի հանձնման գործընթացը ոսկեպարցիների ճնշմամբ ժամանակավորապես կասեցվել էԱրցախցիները միջազգային ո՞ր երաշխիքի տակ պիտի վերադառնան Արցախ․ ՄխիթարյանՎրաստանի խորհրդարանում նիստն ընթանում է աղմուկով ու վիճաբանություններով (տեսանյութ)Փաշինյանի հետ համաձայն չեմ, Ադրբեջանը դիրքեր է դրել Բերքաբերի մոտ, բայց մեր ազգից հիասթափվելՀովհաննավանք կբերվի Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմի ԱվետարանըՕդի ջերմաստիճանը կբարձրանաՆոր կյանք եմ սկսпւմ… միայն տեսնեք, թե ինչ է հրшպարակել Անահիտ ՍիմոնյшնըՍամվել Վարդանյանի գործով դատը տեղի կունենա Շենգավիթի դատարանում ժամը` 19:00-ին Այսօր Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը կդառնար 91 տարեկան (տեսանյութ)Հայաստան մտնող ցորենի 99%-ը ներկրվում է ՌԴ-ից, պարենային անվտանգության հարցերի մասին պիտի խոսեՏավուշից պետք է հանվեն Զինված ուժերը, փոխարենը տեղակայեն սահմանապահ ուժերը․ ինչ է ասել ՓաշինյանըՏարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին. ՌաիսիՊեսկովը հաստատել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մեկնարկըՈսկեպարցիներից հավաքել են հեռախոսները. մանրամասներ (տեսանյութ)Իրանը կարող է երկար լռել, որից հետո հարված հասցնել գոտակատեղից ներքեւ. Իրանահայ քաղաքագետը Մերձավոր Արեւելքում լայնածավալ պատերազմի մասինԼրացվեց Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը՝ կնշանակի նրան կալանքի կտանենՓաշինյանի հետ հանդիպմանը սահմանափակվում է հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ (տեսանյութ)Փաշինյանը Ոսկեպար է ժամանել ուղղաթիռովՈրոշ գործերով`օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով դեռ բավականին բացեր կան, բայց... Ամենաաղմկահարույց գործերով պահանջված փաստաբանը «Freedom House»-ի զեկույցում տեղ գտած գնահատականի մասինԲագրատ Սրբազանը չի մասնակցի Ոսկեպարում Փաշինյանի հետ հանդիպմանըՍամվել Վարդանյանի մայրը ուշագնաց եղավՊաշտպանության նախարարն ու ԳՇ պետը հետևել են բարձրագույն և ավագ սպայական կազմերի կրակային պատրաստության քննությանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода