ՔՊ-ն յոթ երգ գիտի, յոթն էլ ռուսների դեմ է
ՆերքաղաքականԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, անդրադառնալով Բերձորի միջանցքի բացման ուղղությամբ գործադրված ջանքերին, ասաց, որ բազմիցս արձանագրել են, թե ով ինչ պարտավորություն ունի:
— Շարունակում ենք հույս հայտնել, որ բոլորն իրենց պարտավորությունները կկատարեն հնարավորինս արագ` հաշվի առնելով նաեւ միջազգային հանրության կողմից կատարված հստակ արձանագրումներն ու գնահատականները պատասխանատուների եւ պատասխանատվության վերաբերյալ: Հույս ունենք, որ վերջիվերջո, թե՛ ռուսական խաղաղապահ զորախումբը, թե՛ պատասխանատու այլ սուբյեկտներ կկարողանան լուծել այս հարցը եւ կկարողանան ստիպել Ադրբեջանի ղեկավարությանը ապաշրջափակել Արցախը եւ Լաչինի միջանցքը բացել: Լավրովի հայտարարությունները, որը հույս է հայտնել, թե կբացվի, չեմ ուզում որեւէ մեկին մեկնաբանել: Չգիտեմ` թե ինչ հիմքեր է ունեցել իր խոսքում Լավրովը: