Կկատարվի հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համար
ՀասարակությունՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ՝ հունվարի 22-ին, հավարտ Սուրբ Պատարագի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության եւ հանգստության համար
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն Ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ հոգեհանգստյան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում։ Ս. Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին: