Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից 36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.am Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել Զելենսկիին Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Ադրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում Ալիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում

«Արցախը հայկական պահելու համար պատրաստ ենք ամեն ինչի».ԷՐԻԿ ԱՆԹԱՌԱՆՅԱՆ

Մշակութային

2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի, այսպես կոչված, «բնապահպանները» շարունակում են փակ պահել Արցախը մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը: 120 հազար մարդ մնացել է շրջափակման մեջ, այդ թվում՝ 30 հազար երեխա, 9 հազար հաշմանդամություն ունեցող անձ եւ 20 հազար տարեց: Արցախում գործող խանութները, դեղատները, շուկաները գրեթե դատարկ են, սկսել են էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ: Իսկ միջազգային հանրությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում զսպելու ադրբեջանցիների անմարդկային վարքագիծը: Այս մասին «Իրավունքը» զրուցել է շրջափակված Արցախում գտնվող հաղորդավար, պրոդյուսեր ԷՐԻԿ ԱՆԹԱՌԱՆՅԱՆԻ հետ:

— Ինչպե՞ս պատահեց, որ մեկնեցիք Արցախ եւ, փաստորեն, արդեն 40 օր մնացել եք շրջափակման մեջ:

— Արցախում վաղուց եմ, դեռ երկու ամիս առաջ եկա այստեղ՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության կոլեգաներիս հետ նոր ծրագրերի վրա աշխատելու: Որոշումս միանշանակ էր՝ այսօրվա չավարտված պատերազմական իրավիճակում մեդիան պետք է լինի միշտ պատրաստ, ու ես իմ ողջ կուտակված փորձն ու պրոֆեսիոնալիզմը պիտի փոխանցեմ իմ արցախցի գործընկերներին:

— Տանը ինչպե՞ս դա ընդունեցին:

— Տանն իմ որոշումը հանգիստ է ընդունվել: Գիտեն՝ որտեղ խնդիր, էնտեղ պիտի հայտնվեմ, եթե ի վիճակի եմ ինչ-որ կերպ այդ խնդրի լուծման ճանապարհ գտնելուն աջակցել: Իսկ շրջափակումը միայն խանգարեց, որ Նոր տարին միասին չնշենք: Ուզում էի՝ ընտանիքս հետս լիներ, բայց եղավ այն, ինչ եղավ: Հավանաբար այսպես էր պետք:

— Ձեր գնահատմամբ՝ այս պահին Արցախում ինչպիսի՞ն է իրավիճակը:

— Արցախում իրավիճակը ճգնաժամային է ու օրեցօր ավելի օրհասական է դառնում: Ժամ առաջ կյանքի ճանապարհը չբացելը՝ կարող է անլուծելի ճգնաժամի առջեւ կանգնեցնել մեր 120 հազար հայրենակիցներին: Իսկ հետեւանքներն այնքան ծանր են լինելու, որ մենք տարիներով չենք կարողանալու վերականգնվել: Խոսքը՝ թե՛ մարդկանց հոգեբանության վրա, թե՛ Արցախի տնտեսության վրա թողած խորը եւ անբուժելի վերքերի մասին է:

— Սննդի հարցն ինչպե՞ս եք հոգում:

— Ամեն դեպքում մի հետաքրքիր բան կա արցախցիների մոտ: Նրանք ճգնաժամեր շատ են տեսել ու սովոր են իրար թեւ ու թիկունք կանգնելով՝ հաղթահարել դժվարությունները: Վերջին կտոր հացն անգամ պատրաստ են կիսվել դիմացինի հետ: Իմանալով, որ ընտանիքի հետ չեմ, ես ու ընկերներս կտրված ենք ընտանիքներից, գրեթե ամեն օր այցելում են, հարցնում՝ ինչի կարիք ունենք, փորձում են հնարավորինս մեղմել մեր կենցաղը: Վաղը մենք, ինչպես եւ Արցախում բնակվող  յուրաքանչյուր ոք, գնալու ենք մեզ հատկացված սննդի կտրոնները վերցնելու: Մենք երեք ընկերներով ենք, ու մեր հասանելիք սննդամթերքը խանութում գնելուց հետո՝ այն մեզ երկար կբավարարի, նույնիսկ կարող ենք կիսվել բազմազավակ ընտանիքի հետ, եթե նրանց պետք լինի:

— Լինելով Արցախում եւ տեսնելով այդ դժվարությունները՝ որեւէ ելք տեսնո՞ւմ եք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

— Այս իրավիճակից լուծման տարբերակ ամենօրյա ռեժիմով փորձում են գտնել Արցախի իշխանությունները: Միջազգային հանրությունը, ցավոք, անհաղորդ է իրավիճակին: Կա լրջագույն անտարբերություն նաեւ հայաստանյան հասարակության մի ստվար զանգվածի մոտ: Սա անընդունելի է, պետք է միասնական ոտքի ելնենք ու միասին փորձենք ելքեր գտնել ստեղծված իրավիճակից: Եթե լինենք միասնական բռունցք, վստահ եմ՝ ամեն ինչ կստացվի: Մինչ այդ, ինչքան էլ դժվար լինի, Արցախը հայկական պահելու համար պատրաստ ենք ամեն ինչի՝ պայքարել, դիմանալ ու առաջ գնալ:

— Էլեկտրաէներգիայի հովհարային անջատման պայմաններում Արցախի հեռուստաընկերությունը ինչպե՞ս է աշխատում:

— Բնականաբար, հեռուստաընկերությունն այսօր հանդիսանալով հիմնական մեդիայի մատակարարը, պրովայդերը, որպես ստրատեգիական օբյեկտ՝ պետք է ունենա նաեւ իր պահեստային հոսանքի գիծը: Եվ բացի դրանից, եթե հանկարծ հոսանքազրկումները երկու պահեստային գծերում էլ չեն լինում, ունենք նաեւ գեներատոր եւ պահուստային ֆոնդից հատկացվող դիզվառելիք՝ այն աշխատեցնելու համար: Այսինքն՝ եթերը, ամեն դեպքում, չի խաթարվում: Եվ ոչ միայն եթերը չի կանգնում, այլեւ իրավունք չունենք մեր ամբողջ կազմով կանգնելու, քանի որ այսօր աշխարհը Արցախի Հանրայինի աչքով է տեսնում, որպես պատուհան՝ այն ամենը, ինչ կատարվում է Արցախում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.amՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ)Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումԱդրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեինԻրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՍտանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն․ shamshyanՄեդվեդևը ենթադրել է, որ Արևմուտքում Զելենսկուն վերացնելու որոշում է կայացվել«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկԱստղագուշակ` ապրիլի 19-ի համարՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՆոր զարգացումներ Հայկական Կարմիր խաչ ընկերությունում. Ընկերության գլխավոր քարտուղարը փակագծեր է բացումՎարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրելԱդրբեջանը կկորցնի այն տարածքները, որ գրավել է 2021-ի մայիսից հետո.Քարտեզագիրը փակագծեր է բացում ՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացիԵրեք ուկրաինացի զինվորներ հանձնվում են Դնեպրից այս կողմ անցնելուն պես (Տեսանյութ)Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել էԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դիՎենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով Անիտա Հարությունյանը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժնում.մոդելը ավտովթարի է ենթարկվելՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ Քանի որ միշտ խառը մենամարտերում եմ հանդես եկել, այստեղ շփոթեցի.ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ Բա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիՄարալը նշանվել է. ՏեսանյութԱռաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ ՏոնոյանՕրվա խորհուրդ. Ապրիլի 19Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՄոսկվայի 24-ամյա բնակչին սպանած ազերի Աբասովի տանը մեծ գումարներ են հայտնաբերել«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՆիկոլին հեռացնելուց հետո՝ մեր ազգը դառնալու է աշխարհի ասիչը. Կարեն ՍողոմոնյանՈչնչացվել է Դնեպրոպետրովսկի երկաթուղային կայարանըՈւկրաինական ռազմաճակատներում ամենաթեժ ուղղությունը մնում է ՕչերետինոնՄարտական ​​առաջադրանքն ավարտելուց հետո կործանվել է Տու-22 հրթիռակիրը«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»Սկսում է հասկանալի դառնալ, թե ինչ է տեղի ունեցել այս գիշեր Իրանում«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից Չի կարող հիվանդ երկրում առողջ կինո լինել. ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆԶանգվածային հրթիռային հարված ՈւկրաինայինԻսրայելը հարվածե՞լ է Իրանին, մնում է անորոշ (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода