Iravunk.com | Արհավիրքը արդեն հասել է դռանը, էլ հետնահանջի հնարավորություն չկա. Գրիգոր Բալասանյան
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի «Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են Բլինքենին Չինաստանում ավելի վատ ընդունեցին, քան Շոլցին Նպատակն ուկրաինական ազգի լիակատար եւ վերջնական ոչնչացումն է. Դուգլաս Մակգրեգոր «Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ Կրասնոգորովկայում ռուսական ակտիվ հարձակումը վերսկսվել է «Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան «Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը

Արհավիրքը արդեն հասել է դռանը, էլ հետնահանջի հնարավորություն չկա. Գրիգոր Բալասանյան

Տեսանյութեր

Ուղիղ 80 տարի առաջ այս օրերին Լենինգրադի եւ Վոլխովի ճակատների զորքերը ճեղքեցին շրջափակման օղակը եւ 872 օր տեւած Լենիգրադի բլոկադան ավարտվեց: «Իրավունք TV»-ի տաղավարում այս եւ մի շարք այլ թեմաների մասին զրուցել ենք ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

«ՊԵՏՔ ՉԷ ԹԵՎԱԹԱՓ ԼԻՆԵԼ ԵՎ ՀՈՒՅՍԸ ԴՆԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ»

— Ի՞նչ դասեր պետք է քաղենք Լենինգրադի շրջափակման պատմությունից, երբ արդեն 40 եւ ավել օր է, ինչ Արցախն է գտնվում շրջափակման մեջ:

— Սա գալիս է ապացուցելու, որ պատմության մեջ լինում են դեպքեր, երբ երկիրը պատերազմի մեջ է, առանձին ինչ-որ հատվածներ` շրջափակման, բայց երբեք պետք չէ թեւաթափ լինել եւ հույսը դնել միջազգային կազմակերպությունների ու այլ պետությունների վրա: Ամեն օր պետք է աշխատել այդ շրջափակման հետեւանքները հնարավորինս մեղմելու եւ այլընտրանքային, թեկուզ փոքր ու նեղ ճանապարհներ, արահետներ գտնելու եւ շրջափակման մեջ գտնվող մարդկանց` մեր հայրենակիցներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:

— Ի՞նչ անել այսօր, որ 872 օր էլ արցախահայությունը ստիպված չլինի սպասել ապաշրջափակման:

— Կարծում եմ՝ ավելի ակտիվ քաղաքականություն է պետք վարել: Նախեւառաջ պետք է հստակ խնդիր դնել՝ մենք ուզո՞ւմ ենք այդ մարդկանց վիճակը թեթեւացնել, թե` ոչ: Պետք է ուզենք, որովհետեւ Արցախում հիմա 120 հազար ՀՀ քաղաքացիներն են. նրանք ունեն Հայաստանի անձնագրեր: Ուստի` ամենօրյա ռեժիմով այսօր պետք էր Գորիսում մի քանի հարյուր մեքենաներով կանգնած լինեին մեծ տարողությամբ մեքենաներ` բեռնված սննդով, առաջին անհրաժեշտության ապրանքներով, իսկ Արցախի իշխանությունները անտառների միջոցով պետք է այլընտրանքային ճանապարհներ գտնեին՝ դուրս գալու Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ավելի անվտանգ հատված եւ այնտեղից ստանալու ապրանք եւ տեղափոխելու Արցախ: Օրը 24 ժամ անխափան հացի, դեղորայքի, վառելիքի մատակարարումը պետք է լիներ: Կարծում եմ՝ այդ պարագայում սա անհարմար վիճակի մեջ կդներ առաջին հերթին Ադրբեջանին եւ միջազգային հանրության աչքին ցույց կտար, որ այդ շրջափակումը ոչ միայն իր նպատակին չծառայեց, այլեւ մի բան էլ անհարմար վիճակի մեջ դրեց հենց շրջափակում ստեղծողին:

«ԹՈՂՆԵԼ ԻՆՔՆԱՀՈՍԻ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՄԵՆ ՕՐ ՄԵԾԱՑՆԵԼ ԱՐՑԱԽԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿՈՐՍՄԱՆ ՎՏԱՆԳԸ»

— Բայց իրականությունն այն է, որ ՔՊ-ական պատգամավորներից մեկն ասում է, որ 70 տարի Արցախը Ադրբեջանի կազմում ապրել է, մյուսն էլ առաջարկում է համակերպվել ադրբեջանցիների հետ հարեւանություն անելու մտքի հետ…

— Անկեղծ ասած, ինձ համար ցավալի է նման որակումներ եւ գնահատականներ լսելը: Նման որակումներ անողները պետք է մի բան հստակ հասկանան` դրանով իրենք ավելի են մեծացնում անջրպետը հասարակության եւ իրենց միջեւ: Իմ ասածները վերաբերում են հասարակության առողջ հատվածին եւ խելամիտ ուժերին, որն այսօր հնարավորություն ունի կամ կարող է հնարավորություն ունենալ` ինչ-որ բան փոխելու, հատկապես Արցախի իշխանությունը: Նրանք պետք է հասկանան պահի լրջությունը եւ անմիջական սեպարատ բանակցություններ սկսեն առաջին հերթին Ռուսաստանի եւ նաեւ Իրանի հետ` այս հարցը կարգավորելու եւ փրկության օղակ գտնելու համար: Այլ տարբերակ չկա, այս ամենը թողնել ինքնահոսի, նշանակում է ամեն օր մեծացնել Արցախի վերջնական կորսման վտանգը:

— Եթե Հայաստանն ուղղակի կամ անուղղակի կերպով «ձեռք է քաշում» Արցախից, գուցե ժամանա՞կն է, որ Արցախը որոշում կայացնի դիմել իր անվտանգության այսօրվա երաշխավոր ՌԴ-ին` ռուսաստանյան ինչ-որ կարգավիճակ ունենալու համար:

— Արցախի նախկին արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, երբ Զապորոժիեում եւ Խերսոնում անցկացվում էր հանրաքվե, այդ ժամանակ Միացյալ Նահանգներում շրջագայում էր ու խաղաղության մրցանակներ էր ստանում հայկական համայնքի տարբեր ներկայացուցիչների կողմից, եկեղեցականների հետ էր հանդիպում: Դրա փոխարեն` կարծում եմ ավելի ռացիոնալ կլիներ, որպեսզի Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությունը դիտորդական առաքելությամբ ներկա լիներ Զապորոժիեում եւ Խերսոնում, Լուգանսկում եւ Դոնբասում անցկացվող հանրաքվեներին: Ի վերջո, այն նույն ճանապարհը, որը արցախահայությունն է ընտրել, ընտրել են նաեւ այդ հատվածների բնակիչները: Հետեւապես, սրանով լուրջ մեսիջ կլիներ եւ հնարավորություն` ավելի սերտ համագործակցության միջոցով հասնել նրան, որ ՌԴ Պետդումայում Արցախի հանդեպ ավելի լոյալ վերաբերմունք ձեւավորվեր: Եվ միգուցե մի օր էլ հասնեին նրան, որ ինչպես Մերձդնեստրի հարցն են որոշում մտցնել Պետդումայի օրակարգ եւ ճանաչել, համատեղ մեկ նախագիծ ներկայացվեր` երկու չճանաչված հանրապետությունների ճանաչելու հետ կապված: Այսօր աշխարհաքաղաքական վիճակն այնպիսին է, որ Ռուսաստանը գնալու է ոչ ստանդարտ որոշումների կայացման, որովհետեւ այլեւս Արեւմուտքի հետ դիվանագիտություն խաղալու ժամանակն անցել է: Ժամանակին, երբ ՌԴ նախագահն ասում էր, որ պետք չէ բացել պանդորայի արկղը եւ Կոսովոն ճանաչել, նա նաեւ սա նկատի ուներ: Եվ մենք հիմա հակառակ հարցադրումը պետք է անենք, որ այն, ինչ կարելի է Աբխազիային եւ Հարավային Օսեթիային, կարելի է նաեւ Արցախին: Այս առումով Արցախի իշխանությունները շատ ավելի սերտ հարաբերություններ եւ բանակացություններ պետք է վարեն ռուսական կողմի հետ, Սփյուռքի հետ: Եթե Սիրիան ճանաչում է իր համար բոլորովին օտար Աբխազիան, ապա կճանաչեր նաեւ իր համար հարազատ Արցախը: Ընդ որում` այն դեպքում, երբ սիրական հյուսիսն ամբողջությամբ օկուպացված է թուրքական ուժերի կողմից: Ախր, ամեն ինչ չէ, որ պետք է մանրամասն բարձրաձայնել: Եթե մարդիկ պաշտոնների նստած չեն հասկանում, թե ինչ պետք է անել` իրավիճակը փրկելու համար, եթե չեն հասկանում, որ արհավիրքը արդեն հասել է դռանը, ու էլ նահանջի հնարավորություն չկա, բայց էլի ոչինչ չեն անում, ուրեմն` իրենց տեղում չեն: Պետք է հեռանան, եւ գան մարդիկ, ովքեր կկարողանան այս արհավիրքի պայմաններում ոչ ստանդարտ որոշումներով փրկել Արցախի գոնե փշրանքները, որոնք մնացել են:

«ԻՆՉՊԵՍ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԺ ՆԱԽԱԳԱՀՆ ԷՐ ԺՊՏՈՒՄ, ԱՅԴՊԵՍ ՖՐԱՆՍԻԱՆ ԺՊՏԱԼՈՎ ԿԻԼԻԿԻԱՆ ՏՎԵՑ ՔԵՄԱԼԻՆ»

— Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ փաստացի հերքել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե Հայաստանին պարտադրում են միանալ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը: Ձեր գնահատմամբ` ո՞վ էր ստում իրականում:

— Կարծում եմ՝ ՌԴ ԱԳ խոսնակը տվեց այդ հարցի պատասխանը, որ որեւիցե օր, որեւիցե մարդկանց, անհատների, խմբերի կողմից կամ այլ տարբերակով Հայաստանին չի փոխացվել նման առաջարկ: Հիմա իրենք թող որոշեն՝ ով էր ստում, ով` ոչ: Համենայնդեպս, նման բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այդպիսի հայտարարություններն, ըստ իս, ավելի շատ գալիս է հոգեբանական վախից, որ ձեւավորվել է այդ միութենական պետության գաղափարի նկատմամբ: Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ միութենական պետության պարագայում, եթե առհասարակ լինի նման ֆորմատ, այնտեղ ընդգրկված պետություններում Արեւմուտքն այլեւս չի կարողանալու անել այն ամենը, ինչ ուզում է: Այսինքն՝ չի կարողանալու այնտեղ ինչ-որ պսեվդոդեմոկրատական ինստիտուտներ ձեւավորել, ստամբուլյան կոնվենցիաներ անկացնել, սեռական փոքրմաասնությունների իրավունքների մասին ԱԺ ամբիոններից բարձրաձայնել, թույլ չի տալու, որ Հայաստանում տարատեսակ բացուփակ հիմնադրամներ սկսեն աշխատել, օտարերկրյա լաբորատորիներ գործունեություն ծավալեն: Դրա համար միութենական պետության նկատմամբ ունեն այդպիսի վերաբերմունք:

— Հիմա մենք պետք է սպասենք, թե ե՞րբ են մեր փոխարեն` հանուն մեզ ստիպելու որ Միութենական պետության մաս կազմենք, թե՞ մենք ենք խնդրելու, որ միանանք:

— Պատմությունն ամենալավ ուսուցիչն է եւ այն, ինչ-որ 1918-20 թվականներին եղավ, մեզ համար պետք է դաս լինի: Եթե 1918 թվականի ամռանը մեզ առաջարկում էին մոտ 60 հազ. քառ.կմ տարածք Խորհրդային Հայաստանի տարբերակով, հետո ստացանք 9 հազար քառ. կմ տարածք: Այս մասին կա Հայաստանի պատվիրակության անդամ Տերտերյանի հուշերում: Այսինքն` թողեցին, որ դանակը հասնի ոսկորին, հետո սկսեցին խնդրել ռուսներին, որ մեզ փրկեն, որովհետեւ մեր արեւմտյան «դաշնակիցներից» մեկի նավերը փչացած էին եւ Արարատը չկարողացան բարձրանալ, մյուսը գեներալ էր ուղարկել, թե տեսեք այդ Հայաստանն ընդհանրապես արժե՞, որ հայկական մանդատ վերցնենք: Եկան, պտտվեցին, հետ գնացին ու ասացին` ո՛չ նավթ ունեն, ո՛չ գազ, ո՛չ էլ օգտակար հանածոներ, բայց բոլոր հարեւանների հետ պրոբլեմ ունեն, եթե Հայաստանի մանդատը վերցնենք, Սիրիայի մանդատն էլ հետը պետք է վերցնենք: Նիստ գումարեցին Կոնգրեսում եւ հարցը հանեցին` ասելով, թե ֆինանսական առումով ձեռնտու չէ: Մի դաշնակից էլ Ֆրանսիան էր, որը ինչպես վերջերս Հայաստան ժամանած Ֆրանսիայի ԱԺ նախագահն էր ժպտում, այդպես ժպտալով Կիլիկան տվեց Քեմալին: Այսինքն` պատմության ընթացքում մենք անընդհատ նույն սխալները կրկնել ենք: Ուղղակի, շատ զարմանալի ժողովուրդ ենք, հենց պետականությունը կորցնելու վտանգի առաջ ենք կանգնում, նոր ինչ-որ փյունիկի պես էլի հառնում ենք: Մի՞թե հնարավոր չէ այնպես անել, որ այդ սխալները չկրկնենք, այնպես ապրենք եւ մեր քաղաքականության մեջ այնպես շիտակ եւ ազնիվ լինենք, որ հասկանալի լինենք մեր դաշնակիցների, գործընկերների եւ անգամ մեր թշնամիների համար:

— Ըստ էության, այսօր երկիրը գտնվում է գահավիժման ընթացքի մեջ: Ըստ Ձեզ` ինչ-որ բեկումնային իրադարձություններ կարո՞ղ են տեղի ունենալ` հաշվի առնելով այն, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը շատ դեպքերում պայմանավորվում է նաեւ ուկրաինական պատերազմի հնարավոր ելքի հետ:

— Ուկրաինայի արդեն պաշտոնական մամուլն է գրում, որ ռուսական ուժերի կողմը մարտ ամսին հրահանգ ունի` ամբողջությամբ Դոնբասը վերցնելու: Ինչքանով է ճիշտ, չեմ կարող ասել, սա ավելի շատ ռուսների եւ ուկրաինացիների խնդիրն է: Բայց մենք պետք է ուշադիր հետեւենք, որովհետեւ այդտեղ կատարվող իրադարձությունների արձագանքը նաեւ մեր տարածաշրջանում է արտացոլվելու: Այնպես որ, կարծում եմ` տարվա կեսին` ամռան սկզբին կունենանք բեկումնային իրավիճակ Հայաստանում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.-Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված ենԲլինքենին Չինաստանում ավելի վատ ընդունեցին, քան ՇոլցինՆպատակն ուկրաինական ազգի լիակատար եւ վերջնական ոչնչացումն է. Դուգլաս Մակգրեգոր «Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախԿրասնոգորովկայում ռուսական ակտիվ հարձակումը վերսկսվել է«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցՈւկրաինայում որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. ԼուկաշենկոնՕչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված էՄենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա ՎարդանյանՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան ՂուկասյանԻնչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ինԼարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետՍերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. ԴանիելյանԵս պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս ԱրզումանյանՄի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. ԳասպարյանԷս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում. Գեւորգ ՊետրոսյանԳալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստԷդուարդ Սպերցյանը` գեղեցիկ անցման և գոլի հեղինակ (տեսանյութ)Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետՈ՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջումՍասունի եւ Նիկոլի օրոք ոտք չեմ դրել Երկրապահ, այսօր ամաչում եմ նույնիսկ ԵԿՄ մեդալս կրել. ԱճեմյանՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԹուրքիան առաջացնում է Իսրայելի քմծիծաղը, Ալիեւը խոստովանում՝ շտապում են, քանի դեռ ՀՀ-ն չի ուժեղացելԿարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելովԱհա թե ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը կեղծ ժողովրդավարությունիցՄենք երբեք պայքարից չենք հրաժարվել, չե՛նք հոգնելու, չե՛նք հուսահատվելու. ՇարմազանովՉեմ զարմանա, որ շուտով Հայոց Ցեղասպանության մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրաՎաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՔՊ-ական պատգամավորների քծնանքը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին.armlur.amԿիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԿոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ.Tert.am«Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդԱնդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ.Yerevan TimesՓաշինյանը կնոջը սատարելու նպատակով նախօրեի լուսանկար է հրապարակելԴժվար թե Աննան շատ նեղվի՝ ճշմարտությունը լսելու պատճառով. ախր ինքն էլ գիտի, չէ՞, իրականաում ինքն ով է.Yerevan TimesՆա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր»Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները»ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել.armlur.amԴեռ երկար ժամանակ կկրկնվի պատմությունը, քանի օրենքի դիկտատուրան չի տիրի Հայաստանում. Աղմկահարույց գործերով փաստաբան«Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին ԱմիրբեկովՈչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ.NEWS.amԵթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода