Չեմ խտացնում գույները, երբ Արցախում կատարվածը որակում եմ «ցեղասպանություն». Զոհրաբյան
Ներքաղաքական«Ժողովրդավարություն եւ անվտանգություն» ՀԿ նախագահ, նախկին պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ գնահատմամբ` «լանչ որոճացող միջազգային հանրությունը գրեթե 40 օր նայում է, թե ինչպես է ցեղասպանվում մի ողջ ժողովուրդ:
— Չեմ խտացնում գույները, երբ Արցախում կատարվածը որակում եմ «ցեղասպանություն» եզրույթով: Եթե դուք կբերեք հակընդդեմ հիմնավորում, որ այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, դանդաղ, սահուն հոսող ցեղասպանություն չէ, ապա ես պատրաստ եմ ցանկացածի հետ բանավիճել եւ փաստերով հիմնավորել, որ Ժնեւյան եւ ԵԽ բոլոր միջազգային կոնվենցիաներով ու փաստաթղթերով այն ցեղասպանություն է: