Iravunk.com | Արցախը ոչնչացնելու «Բ» պլանն ընթացքի մեջ
Նիկոլը հանձնում է Հայաստանի պաշտոնական տարածքները «Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև «Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ Սրբազանին ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև ԲԱՄԲԱՍԱՆՔ Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) ԶԱՐՄԱՆՔ Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» ԲԱՔՎԻ ՎՐԱ ՇԵՂՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՇԵՂՎԱԾ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ

Արցախը ոչնչացնելու «Բ» պլանն ընթացքի մեջ

Վերլուծություն

Շրջա­փա­կու­մը հե­րիք չէր, դեռ մի բան էլ վեր­ջին օ­րե­րին ար­ցա­խյան իշ­խա­նա­կան հա­մա­կար­գում սկսե­ցին «իրար միս ու­տել»: Չնա­յած, սա, ա­վե­լի կոնկ­րետ, այն ամ­բողջ ի­րա­վի­ճա­կը, որն ան­ցած դեկ­տեմ­բե­րի կե­սե­րից ստեղծ­վել էր Ար­ցա­խի շուրջ, ի սկզբա­նե էլ են­թադ­րե­լի եւ սպա­սե­լի էր: Իսկ ա­հա Նի­կո­լի վեր­ջին ա­սու­լի­սը ե­կավ հու­շե­լու, որ այդ ակն­հայ­տո­րեն հա­կա­հայ­կա­կան խա­ղը փոր­ձում են տա­նել եզ­րա­փա­կիչ փուլ:

ԿՈՐ­ԾԱՆ­ՄԱՆ Ա­ՄԵ­ՆԱ­ԿԱՐՃ ՃԱ­ՆԱ­ՊԱՐ­ՀԸ

Խո­շոր հաշ­վով, ար­դեն Պրա­հա­յի չա­րա­ղետ հան­դի­պու­մից հե­տո, երբ Նի­կոլն ար­դեն բա­ցա­հայտ սկսեց խո­սել Ադր­բե­ջա­նի «տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նից»՝ Ար­ցա­խը «թող­նե­լով» այդ ամ­բող­ջա­կա­նու­թյան մեջ, ար­դեն իսկ ներ­կա ի­րո­ղու­թյուն­նե­րը դար­ձան ան­խու­սա­փե­լի: Ի դեպ, դեռ 2020թ. նո­յեմ­բե­րից ի վեր այս մա­սին քա­նիցս խո­սե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք: Այ­սինքն, որ ան­գամ Նի­կո­լի կող­մից  Ար­ցախն Ադր­բե­ջա­նի մաս ճանա­չե­լը դեռ հան­գու­ցա­լու­ծում չէ: Այն ի­մաս­տով, որ ոչ թե Նի­կո­լի, այլ  Ռու­սաս­տա­նի ձեռ­քին է Ար­ցա­խի վե­րահս­կո­ղու­թյու­նը, ու դա կպահ­պան­վի, քա­նի դեռ ռու­սա­կան զոր­քերն այն­տեղ են, ան­կախ Նի­կո­լի եւ Ա­լի­ե­ւի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րից: Ա­վե­լին, որ ե­թե ան­գամ ար­ցա­խյան իշ­խա­նո­ւ­թյուն­նե­րը հան­կարծ ըն­դու­նեն, թե ի­րենք հա­մա­ձայն են Ադր­բե­ջա­նի կազմ անց­նե­լուն, ան­գամ դա բան չի փո­խում. ռուս­ներն ընդ­ամե­նը կար­ձա­գան­քեն, թե Ար­ցա­խում իշ­խա­նու­թյուն չկա, ճա­նաչ­ված չէ, ի­րենք այդ­տեղ են ժո­ղովր­դին պաշտ­պա­նե­լու հա­մար եւ կմնան ի­րենց դիր­քե­րում:

Այդ­պի­սով, ի սկզբա­նե կար մեկ տար­բե­րակ, որ ռուս­ներն ա­սե­լիք չու­նե­նան: Այն է՝ Արց­ա­խի բնակ­չու­թյան մի է­ա­կան զանգ­ված հա­վաք­վեր Ստե­փ­անա­կեր­տի հրա­պա­րա­կում եւ հայ­տա­րա­րեր, թե հա­մա­ձայն է Ադր­բե­ջա­նի կազմ անց­նե­լուն: Բայց ինչ­պես Պրա­հա­յի հան­դիպ­ման փու­լում, այն­պես էլ այս բլո­կա­դա­յին զու­գա­հեռ ար­ցախ­ցի­նե­րը նման մասշ­տա­բա­յին հա­վաք­ներ ա­րե­ցին՝ հա­կա­ռա­կի մա­սին հայ­տա­րա­րե­լով, թե՝ ոչ մի դեպ­քում Ադր­բե­ջա­նի կազմ չեն մտնե­լու: Ար­դյուն­քում, հա­կա­դիր ու­ժե­րին մնում էր բլո­կա­դա­յին զու­գա­հեռ, սրել նա­եւ նե­րար­ցա­խյան մթնո­լոր­տը: Այդ թվում, այս­պես ա­սենք, Ռու­սաս­տա­նից  ե­կած Ռու­բեն Վար­դա­նյա­նին, ով ակն­հայ­տո­րեն «կմեռ­նենք, բայց չենք հե­ռա­նա» թե­մա­յի հետ կապ­ված ա­ռաջ­նա­յին դիր­քե­րում է հայտն­վել, շրջան­ցե­լով ար­ցա­խյան մյուս բո­լոր «ավան­դա­կան դեմ­քե­րին»: Թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով այն փաս­տը, որ Նի­կո­լի վեր­ջին ա­սու­լի­սում հնչեց­ված հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից հե­տո, երբ պետք էր Ար­ցա­խի ա­նու­նից պա­տաս­խան տալ, հենց Վար­դա­նյանն էր, որ հեր­թա­կան ան­գամ դուրս ե­կավ ա­ռա­ջին պլան:

Նա­եւ նկա­տենք, որ Վար­դա­նյա­նը, ինչ­քան էլ որ փոր­ձում է հեն­վել ար­ցա­խյան «դա­սա­կան է­լի­տա­յի» ո­րոշ հատ­ված­նե­րի վրա, սա­կայն խո­շոր հաշ­վով «դրսից ե­կած» մարդ է, այ­սինքն, ի սկզբա­նե սպա­սե­լի էր, որ դա դառ­նա­լու է ար­ցա­խյան քա­ղա­քա­կան եւ տնտե­սա­կան բա­վա­կա­նին փակ հա­մա­կար­գի հետ բախ­վե­լու հիմք: Գու­մա­րած, բլոկա­դա­յի այս նեղ պայ­ման­նե­րում, բնա­կա­նա­բար, պետք էր գնալ կոշտ քայ­լե­րի, ո­րը տե­սա­նե­լի էր իշ­խա­նա­կան հա­մա­կար­գում վեր­ջին նշա­նա­կում­նե­րից: Սա­կայն դա տա­րավ հա­վե­լյալ սրա­ցում­նե­րի, եւ, ան­շուշտ, հենց այս նյո­ւանսն էլ, հաս­տատ ոչ ա­ռանց պաշ­տո­նա­կան Ե­րե­ւա­նի ստվե­րա­յին մի­ջամ­տու­թյան, խա­ղարկ­վեց Ստե­փա­նա­կեր­տի այս վեր­ջին նե­րիշ­խա­նա­կան ճգնա­ժա­մը պայ­թյու­նի շե­մին հասց­նե­լու հա­մար, եւ պա­տա­հա­կան չէր, որ այն զար­գաց­վեց Վար­դա­նյա­նի հրա­ժա­րա­կա­նի ուղ­ղու­թյամբ:

ՌՈՒՍ­ՆԵ­ՐԸ ՄԻ­ՋԱՄ­ՏԵԼ ԵՆ

Թե ուր կա­րող էր դա հասց­նել, հաս­կա­նա­լի է: Առն­վազն եր­կու ծան­րա­գույն հե­տե­ւանք ակն­հայտ է:

Ա­ռա­ջին, Վար­դա­նյա­նի հրա­ժա­րա­կանն ա­ռաջ էր բե­րե­լու այն­պի­սի խո­րը նե­րիշ­խա­նա­կան վա­կո­ւում, ո­ր ինչ-որ մե­կին նրա փո­խա­րեն պետ­նա­խա­րար նշա­նա­կե­լով, ի­հար­կե, չէր կա­րող լցվել: Ա­ռա­վել եւս, որ դա հար­ված էր «Ռու­սաս­տա­նից ե­կած մար­դու» գա­ղա­փա­րին, ո­րը ար­ցա­խա­հա­յու­թյա­նը դեռ հույս է տա­լիս, որ թի­կունք կա, ու դա էլ թույլ է տա­լիս դի­մա­նալ բլո­կա­դա­յին: Այդ հու­յսը ոչն­չաց­նելու դեպ­քում, թե ինչ բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ի­րա­վի­ճակ կա­ռա­ջա­նա, ու թե դա ին­չի կա­րող է տա­նել, կա­րե­լի է կռա­հել: Կարճ ա­սած, որ Ա­լի­ե­ւը ե­րա­զում է այդ մա­սին, դա հաս­տատ է:

Երկ­րոր­դը: Վար­դա­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը կա­րող էր տա­նել ար­ցա­խյան ողջ իշ­խա­նա­կան հա­մա­կար­գի հրա­ժա­րա­կա­նին, ո­րի մա­սին, ի դեպ, ար­դեն խոս­վում է: Ա­վե­լին, ո­մանք ար­դեն սկսել է­ին ակ­նար­կել, որ պատ­րաստ են սպաս­վող ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րում ա­ռա­ջադր­վել, ե­րե­ւի այդ­պես էլ չգի­տակ­ցե­լով, որ ոչ մի ընտ­րու­թյուն էլ չի լի­նի. Ա­լի­եւն այդ փայ­լուն ա­ռի­թը ձեռ­քից հաս­տատ բաց չի թող­նի: Օ­րի­նակ, քա­ղա­քա­գետ Հրանտ Մե­լիք- Շահ­նա­զա­րյա­նի մեկ­նա­բան­մամբ, պատ­կե­րը սա էր. «Արցա­խում հի­մա էլ են խո­սում նա­խա­գա­հա­կան եւ խորհր­դա­րա­նա­կան ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին: Պատ­կե­րաց­նո՞ւմ եք: Ճա­նա­պար­հը փակ է, հու­մա­նի­տար ա­ղետ է, մար­դիկ կանգ­նում, ա­սում են՝ ե­կեք ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ անց­կաց­նենք: Մի քա­նի ա­պուշ էլ շտա­պում են հայ­տա­րա­րել, որ ի­րենք մաս­նակ­ցե­լու են այդ ընտ­րու­թյուն­նե­րին ու հա­վակ­նե­լու Ար­ցա­խի նա­խա­գա­հի պաշ­տո­նին: Սա նույ­նիսկ աբ­սուրդ չէ: Սա տգի­տու­թյան ու նա­եւ դա­վա­ճա­նու­թյան շքերթ է: Նման մո­տե­ցում­նե­րով Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րը կոր­ծա­նե­լու են հայ­կա­կան երկ­րորդ պե­տա­կա­նու­թյու­նը»:

Մի խոս­քով այն, որ այս ճգնա­ժամն Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազմ տա­նող ա­մե­նա­կարճ ճա­նա­պարհն էր, մի­ան­շա­նակ է: Այդ դեպ­քում մեծ հար­ցա­կան էր ա­ռա­ջա­նում՝ կկա­րո­ղա­նա՞ր ՌԴ-ն պա­հել իր ար­ցա­խյան զո­րա­խում­բը:

Ըստ ար­ցա­խյան աղ­բյուր­նե­րի, այս բարդ ի­րա­վի­ճա­կում ռուս­ներն էլ պա­րապ սպա­սո­ղի դե­րում չէ­ին: Զգու­շաց­րել են բո­լոր կող­մե­րին (նա­եւ նախ­կին նա­խա­գահ­նե­րի մի­ջո­ցով), այդ թվում՝ Ա­րա­յի­կին եւ Վար­դա­նյա­նին, թե այս ի՞նչ եք ա­նում, եւս մեկ ան­գամ բա­ցատ­րել են ի­րա­վի­ճա­կի կոր­ծա­նա­րա­րու­թյու­նը: Եվ այն, որ հա­ջոր­դեց Ար­ցա­խի Անվ­տան­գու­թյան խորհր­դի նիս­տը, իսկ ե­րեկ էլ վերսկ­սվե­ցին բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի ա­զա­տում-նշա­նա­կում­նե­րը, ակ­նար­կում է, որ ճգնա­ժա­մը ե­թե ան­գամ հան­գու­ցա­լուծ­ված չէ, ա­պա գո­նե դրա սուր փու­լը հաղ­թա­հար­ված է: Ա­սենք, Վար­դա­նյա­նի հայ­տա­րա­րու­թյունն էլ իր հեր­թին, որ ոչ մի­այն հրա­ժա­րա­կան չի տա­լու, այլ նա­եւ ան­թույ­լատ­րե­լի է հա­մա­րում ԱՀ նա­խա­գա­հի հրա­ժա­րա­կանն ու խորհր­դա­րա­նի լու­ծա­րու­մը, իր հեր­թին է խո­սում այդ մա­սին:

ՖՐԱՆ­ՍՈՒ­ՀԻՆ Ի­ՐԵՆ ՉԱՐ­ԴԱ­ՐԱՑ­ՐԵՑ

Ի­հար­կե, դեռ կա բլո­կա­դա­յի խնդի­րը, ու դա, ինչ էլ ա­սես, մեկ է՝ ռուս­նե­րի լու­ծե­լիք հարցն է, սա­կայն այս հար­ցին պետք է նա­եւ այլ կող­մից մո­տե­նալ:

Այս­պես, ե­թե դեռ չի հա­ջող­վում լու­ծել Ար­ցա­խը ներ­սից պայ­թեց­նե­լու խնդի­րը, ռու­սա­կան զոր­քե­րը մնում են, ա­պա հարց է ծա­գում՝ իսկ ի՞նչ է Նի­կոլն ա­նե­լու իր վեր­ջին «արեւմ­տա­մե­տու­թյան նո­պա­յի» հետ: Ա­մեն ինչ կա­ռուց­ված էր այն քա­րոզ­չու­թյան վրա, թե՝ ռուս­նե­րը չեն կա­րող բան ա­նել, եւ «Արեւ­մուտ­քը մեզ կօգ­նի»: Թե­րեւս, դրան տպա­վո­րիչ տեսք տա­լու հա­մար էլ Հա­յաս­տան ե­կավ Ֆրան­սի­ա­յի խորհր­դա­րա­նի խոս­նակ Յա­ել Բրա­ուն-Պի­վեն, ո­րը, ըստ ա­մե­նայ­նի, նա­խա­տես­ված էր, որ­պես տխրահռ­չակ Փե­լո­սի­ի է­ֆեկ­տի կրկնու­թյան փորձ: Բայց ե­րե­ւի տի­կին Յա­լեն քա­ղա­քա­կան խա­ղե­րի հար­ցում Փե­լո­սի­ի մա­կար­դա­կը չու­ներ, թե ինչ, սա­կայն հա­կա­ռակ է­ֆեկ­տը ստաց­վեց:

Այս­պես, ֆրան­սու­հի տի­կի­նը չկա­րո­ղա­ցավ ո­րե­ւէ հո­դա­բաշխ բան ա­սել, թե այդ ինչ­պե՞ս են պատ­րաստ­վում օգ­նել Հա­յաս­տա­նին: Այդ թվում, Ար­ցա­խի հետ կապ­ված նրան­ցից ո­րե­ւէ բան սպա­սել կա­րո՞ղ ենք: Ըն­դհ­ակա­ռա­կը, նա պարզ ա­սաց. «Մեր դիր­քո­րո­շու­մը հստակ է, մենք չենք ճա­նա­չել ԼՂ ան­կա­խու­թյու­նը, եւ կար­գա­վի­ճա­կը չպետք է Ֆրան­սի­ա­յի կող­մից սահ­ման­վի...»: Իսկ մնա­ցածն ար­դեն այն կար­գի տա­փակ էր, որ ե­րե­ւի ան­գամ մեր տե­ղա­կան «ժե­խը» հաս­կա­ցավ, որ ռե­ալ սպա­սե­լիք­ներ Ֆրան­սի­ա­յից պետք չէ ու­նե­նալ: Հատ­կա­պես այն բա­նից հե­տո, երբ Լա­չի­նի մի­ջանց­քի հետ կապ­ված տի­կին ֆրան­սու­հին հա­զիվ ար­տա­բե­րեց. «Մի­ջազ­գա­յին ի­րա­վունքն ա­սում է, որ կա մի­ջանցք, ո­րը պետք է բաց­վի, եւ որ մարդ­կանց տե­ղա­շար­ժը պետք է »: Այ­սինքն, ի՞նչ է ա­նում Ֆրան­սի­ան, որ մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քը գոր­ծի, մեկ հատ ստից պատ­ժա­մի­ջոց Ա­լի­ե­ւի դեմ կի­րա­ռե՞լ են:

Դրու­թյու­նը փոր­ձեց շտկել Ա­լե­նը, փոր­ձե­լով քա­րո­զել, թե Ֆրան­սի­ա­յից ոչ թե պատ­ժա­մի­ջոց­ներ, այլ՝ միջ­նոր­դու­թյուն են սպա­սում: Ի­հար­կե, կա­րե­լի էր Ա­լե­նին հի­շեց­նել 44-օրյա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ֆրան­սի­ա­կան «միջ­նոր­դա­կան ջան­քե­րի» մա­սին, ո­րը Հա­յաս­տա­նին հասց­րեց ոչն­չաց­ման շե­մին, բայց ԱԳ նա­խա­րար Ա­րար­ատն ա­ռանց դրա էլ ջախ­ջա­խեց ա­լե­նյան այդ թե­զը: Այս­պես, հենց նույն օ­րը Միր­զո­յան Ա­րա­րա­տը խո­սում էր Լյուք­սեմ­բուր­գի Մեծ Դքսու­թյան ԱԳ նա­խա­րար Ժան Ա­սել­բոր­նի հետ եւ պատ­մե­լով, որ ադր­բե­ջա­նա­կան կողմն իր գոր­ծո­ղու­թյուն­նե­րով նպա­տակ է հե­տապն­դում էթ­նիկ զտում­նե­րի են­թար­կել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­յու­թյա­նը, դի­մեց կո­չով, որ սպա­սում են մի­ջազ­գա­յին հան­րու­թյան հստակ կո­չե­րին եւ հաս­ցե­ա­կան քայ­լե­րին: Հաս­ցե­ա­կան քայ­լը հենց պատ­ժա­մի­ջոցն է եւ ոչ թե միջ­նորդ խա­ղա­լը: Ու ստա­նում ենք պարզ աբ­սուրդ՝ Ա­լե­նին ըն­դա­մե­նը միջ­նորդ է պետք, իսկ Ա­րա­րա­տին՝ «հաս­ցե­ա­կան քայլ» ա­նող: Ու նույն­քան պարզ հարց՝ նի­կո­լյան դրա­նիկ­նե­րը գո­նե ի­րար մեջ չե՞ն պայ­մա­նա­վոր­վում, թե ինչ են խո­սե­լու...

Ար­դյուն­քում, տի­կին ֆրան­սու­հու այ­ցը վե­րած­վեց ոչ թե «Արեւ­մուտ­քը մեզ կօգ­նի»-ի հաս­տատ­ման, այլ սո­վո­րա­կան զա­վեշ­տի: Ու հենց դա է Նի­կո­լի հա­մար լուրջ խնդիր. ե­թե, ըստ նրա, ռուս­նե­րը խա­թա­րում են Հա­յաս­տա­նի անվ­տան­գությ­ու­նը, ա­պա կա­րո՞ղ է տե­սա­նե­լի ու շո­շա­փե­լի բա­ցատ­րել, թե դրա փո­խա­րեն ի՞նչ է սպա­սում Ա­րեւ­մուտ­քից, երբ ֆրան­սու­հի տի­կի­նը պարզ հաս­տա­տեց՝ ոչ մի բան չսպա­սեք:

Իսկ ե­թե ա­րեւմ­տյան ուղ­ղու­թյու­նը դեռ չսկսված, տե­ղա­փոխ­վում է ֆի­աս­կո­յի փուլ, պարզ հարց է ծա­գում՝ ե­թե ան­գամ շատ ցան­կա­նա, Նի­կո­լը կա­րո՞ղ է ռու­սա­կան ռազ­մա­բա­զան Հա­յաս­տա­նից բա­ցա­հայ­տո­րեն հա­նել: Չնա­յած, իր ա­սու­լի­սում նա նա­եւ «նա­հան­ջի» տեղ էր թո­ղել, թե պատ­րաստ է ստո­րագ­րել կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի մա­սին ռու­սա­կան ա­ռա­ջար­կը: Իսկ որ Լա­չի­նի մի­ջանց­քի հար­ցը նա­եւ սրա հետ է կապ­ված, դա հաս­տատ:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

 



Նիկոլը հանձնում է Հայաստանի պաշտոնական տարածքները«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև«Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. ԱլիևԲԱՄԲԱՍԱՆՔԲաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) ԶԱՐՄԱՆՔԱդրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»ԲԱՔՎԻ ՎՐԱ ՇԵՂՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՇԵՂՎԱԾ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ«Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել»․ ԱլիևԱլիևը հայտարարում է, թե ՀՀ-ն խախտում է Եռակողմ հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթըՓաշինյանը կրկնել է, որ հողերը հանձնվել է, սահմանազատումը լինելու է. Վարչական ղեկավարները առկա իրավիճակի մասինԱդրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն ՎրթանեսյանՍասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հողի տերը նա է, ով այն գրավելով, անունը դնում ա Հայրենիք. Հայտնի փաստաբանի գրառումըՀայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունըԵթե ՀՀ-ն չի ուզում իմ մուտքը բացի, ուրեմն՝ կմեռնեմ օդանավակայանում. Լեո ՆիկոլյանՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելուՆոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարությունԳնացքի տակ՝ նետված 28-ամյա Ավետն էՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանումԿոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատարՄեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ ՍրբազանՓրկիչները շատ են` առաջարկությունները քիչԱլիևը Զելենսկիին հրավիրել է ԲաքուՆոր վարկած Տավուշի մարզի դատախազի հրաժարականի հետ կապվածՌուբեն Վարդանյանի հացադուլից հետո Բաքուն որպես պատիժ թույլ չի տվել նրան խոսել հարազատների հետՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է զանգվածաբար տարածվող հաղորդագրությունների վերաբերյալՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինՄերժեցին Սերժ Սարգսյանին, այդ քայլով մերժելով նաև Հայաստանն ու ԱրցախըՑավալի է. Իրանն արձագանքել է ԵՄ նոր պատժամիջոցների մասին հայտարարությանըԼեո Նիկոլյանի մուտքն արգելել են Հայաստան. նա հացադուլ է անում օդանավակայանումԷս քո համար ա հող, պարոն Փաշինյան, մեզ համար սրբազան հայրենիք ա. նոյեմբերյանցի (տեսանյութ)Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել (տեսանյութ)Կոպիտ սխալ եմ համարում այս օրհասական պահին հանրային քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե ո՛վ պիտի լինի Ամենայն Հայոց հաջորդ հայրապետը. ՄելիքյանԻ գիտություն կեղծ լուրեր տարածողների՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշում«Ապագա կա» ասողները կործանել են երկրի ապագան. Աղվան ՎարդանյանՄեզ մնում է երկու տարբերակ. Արցախցի գործիչը Փաշինյանի բրիտանական լրատվամիջոցին տված հարցազրույցի հետքերովՄեզ հաջողվեց պատմություն կերտել. ՄխիթարյանՏարածքները զիջելն իր մեջ նաեւ քրեական տարր է պարունակում. Սեյրան ՕհանյանՊապիկյանը և Ֆրանսիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարը տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկելԵվրոպան ասեց՝ հոպ. Արթուր ԽաչատրյանԱյսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըԸնդդիմությունը պետք է մոդեռնիզացվի, հին մեթոդները այլեւս չեն գործում. Վահան ԲաբայանԲաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել՝ դեմ ենք այս ամենին, ասել եմ՝ ինձ հանեն այդ աշխատանքային խմբից․ Բաղանիսի համայնքապետ.Tert.amԵթե Նիկոլը դավաճան ու հողատու է, անիմաստ չե՞ն նրան ձեր տված հարցերն ԱԺ-ում. քաղաքացին՝ Լ. ՔոչարյանինԱԱԾ-ն հայտարարում է՝ ինչ է պատրաստվում իրականացնել Բաղանիս-Ոսկեպար հատվածումԷն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը«BMW»-ի՝ քարե պատնեշին բախվելուց հետո` փլուզված մի ահագին հատված թափվել է ճանապարհին, մաքրող՝ չկա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода