Iravunk.com | Մեզ համար հետքայլ գոյություն չունի եւ չպետք է լինի. Գեւորգ Փարսյան
ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելու Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա «Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան «Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին» ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ է Հայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակով Անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան Աբրահամյան Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց

Մեզ համար հետքայլ գոյություն չունի եւ չպետք է լինի. Գեւորգ Փարսյան

Տեսանյութեր

Սյունիքի մարզի Տաթեւ համայնքով Կապան հասնելը շարունակում է լրջագույն խնդիր մնալ: Կապանցիների ճանապարհն այս ուղիով ոչ միայն երկարել է, այլեւ` դժվարանցանելի դարձել, մինչդեռ այդ ճանապարհի հույսին են մնացել նաեւ իրանական բեռնատարները: Այս եւ մի շարք այլ հարցերի մասին զրուցել ենք Կապանի քաղաքապետ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ հետ:

Պարոն քաղաքապետ, ճանապարհի հետ կապված խնդիրն ինչպե՞ս է անդրադառնում Կապանի բնականոն կյանքի վրա:

— Իսկապես, բավականին լուրջ խնդիրներ կան` ճանապարհի հետ կապված: Այն դժվարանցանելի ճանապարհ է: Տաթեւով կառուցված ճանապարհը նախատեսված չէր բեռնատար մեծ մեքենաների համար եւ հատկապես ձմռան սեզոնին շատ են լինում խցանումներ ու խնդիրներ են առաջանում: Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, մեծ հաշվով, պատերազմից հետո արդեն իսկ նկատվում էր այցերի պակաս: Այսինքն` այդ առումով էլ լուրջ վնաս է կրել Կապանը: Ներկա դրությամբ` այլընտրանքային ճանապարհներ են մշակվում, հատկապես բեռնատար մեքենաների շարժը թեթեւացնելու համար:

— Ուշացած չէ՞ հիմա նոր խոսել այլընտրանքային ճանապարհների մշակման մասին, երբ 2020 թվականի պատերազմից անցել է արդեն 2,5 տարի:

— Եթե հետադարձ հայացք գցենք, թե ինչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, ապա պետք է հիշենք, որ Որոտանով ճանապարհը գործում էր, եւ թվում էր, թե երաշխավորված էր այդ ճանապարհի անցանելիության ապահովումը: Բայց դեպքերը զարգացան այնպես, որ մի օր ադրբեջանցիները որոշեցին մաքսակետ տեղադրել եւ Որոտանի հատվածը փակել` դրանով իսկ մեծ խնդիր առաջացնելով մեր համար: Դրա համար ավելի շատ ժամանակի խնդիր կար` այդ այլընտրանքային ճանապարհները կառուցելու հետ կապված:

— Ինչպե՞ս կգնահատեք այսօր առկա անվտանգային միջավայրը Կապանում` հաշվի առնելով, որ արդեն գրեթե 40 օր է, ինչ փակ է Բերձորի միջանցքը:

— Ընդհանուր առմամբ շարունակում է մնալ նույնը: Գաղտնիք չէ, որ անվտանգային առումով իրավիճակը շարունակում է մնալ լուրջ եւ լարված:

— Ադրբեջանական սարդանքներ, առաջխաղացման փորձեր կա՞ն այն հատվածներում, որոնք դիտարկվում են իրենց դիրքերի կողմից:

— Վերջին լուրջ մարտական գործողությունները եղել է սեպտեմբերի 13-14-ին: Իհարկե, միջդիրքային կրակոցներ դրանից հետո էլ եղել են, բայց դրանք մեծ հաշվով պարբերական բնույթ են կրում: Ամեն դեպքում, սեպտեմբերի 13-14-ից հետո` որեւիցե դիրքային առաջխաղացում կամ փոփոխություն չի արձանագրվել:

— Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր վերջին ասուլիսի ժամանակ ուղղակիորեն հայտնեց, որ «մեծ ախորժակ ունի»` Սյունիքի հետ կապված: Այս առումով հանրային ի՞նչ տրամադրություններ կան Կապանում:

— Իհարկե, մտահոգիչ է, թե ինչ է առհասարակ արտահայտում թշնամի երկրի ղեկավարը, բայց կապանցիներս վճռական ենք, որ ապրելու, արարելու եւ զարգացնելու ենք մեր տարածաշրջանն` անկախ նրանից, թե Ալիեւն ինչ է ասում:

— Իլհամ Ալիեւը խոսում է, այսպես կոչված, Զանգեզուրյան միջանցքի մասին, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե չգիտի` մինչեւ ո՞ւր պետք է զիջել, որ ամեն ինչ ավարտվի: Եթե, այնուհանդերձ, որոշվի մի զիջման էլ գնալ` այդ միջանցքը տրամադրելով, որպեսզի «խաղաղության պայմանագիր» կնքվի, ինչպիսի՞ն կլինի Կապանի արձագանքը:

— Չեմ մեկնաբանի այդ հարցը, որովհետեւ մեծ հաշվով չգիտեմ, թե ինչ են բանակցում այդ հարցի շուրջ եւ ինչ է ընդհանուր առմամբ քննարկվում: Միայն կարող եմ մի բան ասել, որ եթե ինչ-որ միջանցք, ճանապարհ տրամադրվի Կապան քաղաքի միջով, ես ոչ մեկի անվտանգությունը չեմ երաշխավորում: Այսքանը:

— Որպես սյունեցի, ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի հնարավոր ելքը:

— Ինչպես ասացի, իրականում լուրջ եւ փխրուն է վիճակը, բայց կապանցիներս վճռական ենք մեր որոշումներում եւ քայլերում, ապրել, ապրում եւ ապրելու ենք այստեղ ու մեզ համար հետքայլ գոյություն չունի եւ չպետք է լինի: Համենայնդեպս, եթե լինի որեւիցե ագրեսիա, պատրաստ ենք պայքարելու եւ մարտնչելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովԱնկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.amԷդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականությունԴրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. ՍիմոնյանՎեդիի ոստիկանության բաժնում եմՏավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել էԷդգար Սևիկյանը հաղթական գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. ԱլիևԿարինա Առուստամյանի հարսանիքը՝ 8 ամիս գաղտնի սիրավեպից հետոԺակլին Բաղդասարյանի 27-ամյակը, խոստումն ու «Ժակո» տիկնիկներըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը նվիրված Շառլ ԱզնավուրինԱրարատում նույնպես ճանապարհներ են փակվելԳարի Քյոսայանը Ջազի միջազգային օրը կնշի հեղինակային և համաշխարհային հիթերին նվիրված համերգովԵրիտասարդ օպերային երգիչները սովորում են գրագետ կազմակերպել սեփական մասնագիտական բիզնեսը iPhone-ների վաճառքը Չինաստանում կրճատվել մոտ 20%-ով․ ի՞նչն է պատճառը«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՔենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվելԲագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհիցԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անումՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն ՍիմոնյանԶիրոյանը, Պոնչը, Լիլիթ Սարգսյանը և Մանե Մխոյանը՝ «Սրտի վալետ» հումորային կատակերգությունում (լուսանկարներ)Մայիսի 22-հուլիսի 22-ը տեղի կունենա Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն«Այս երիտասարդին ո՞վ կհուշի, որ սիրուն չի խաչը վզին, ռուսերենով, թուրքական լղոզված մելիզմներով, լացակումած երգելը»Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)«Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ)«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ինՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. ԱլիևՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ.ArmLur.amԳերեզման են պայթեցրել. 7 տարի առաջ աղմկահարույց կրակոցների թշնամանքը շարունակվում էԿառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода