Մոդել Անիտա Հարությունյանի մերկ լուսանկարները հայտնվել են ռուսական հայտնի ամսագրում (18+)
ՄշակութայինԹեեւ մամուլում ակտիվորեն տարածվում է հայաստանյան ամենասկանդալային մոդել ԱՆԻՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ինքնասպանության փորձի մասին լուրերը, սակայն պարզվում է, որ նա ընդամենն օրեր առաջ նոր՝ 18+ ֆոտոշարքով է հանդես եկել ռուսական հայտնի «Թոփ մոդել» ամսագրի համար։ Անիտա Հարությունյանն այս անգամ իր մերկ լուսանկարներն անմահացրել է բաց երկնքի տակ՝ բնության գրկում։
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին շրջանառվում, որ Անիտա Հարությունյանը հայտնաբերվել է իր բնականարում ամբողջովին արնաշաղախ վիճակում: Իբրեւ նա փորձել է ինքնասպան լինել, իսկ շտապօգնությունը նրան տեղափոխվել է հոգեբուժարան։ Մինչդեռ իրականությունն այն է, որ մոդելը շարունակում է ցնցել համացանցը նոր համարձակ ֆոտոշարքով, այլ ոչ թե երակները կտրելով։
«Հարգելի լրատվական էջեր, խնդրում եմ՝ ձեր PR-ի համար ապատեղեկատվություն մի տարածեք իմ մասին։ Ինչպես տեսնում եք, ես առողջ եմ եւ ոչ մի խնդիր չունեմ։ Ես լավ եմ, ներկայացված լուրերը իրականության հետ կապ չունեն։ Խնդրում եմ՝ ինձ այլեւս չգրել նմանատիպ հարցերով։ Ֆեյք լուրեր մի տարածեք»,- ինստագրամյան իր էջում գրել է Անիտա Հարությունյանը՝ սթորի բաժնում իր ակտիվությամբ ապացուցելով, որ բոլորովին էլ հոգեբուժարանում չէ։
Իսկ մենք մեր ընթերցողներին առաջարկում ենք դիտել բացառիկ կադրեր Անիտա Հարությունյանի նոր ֆոտոշարքից։