Սա հարձակում է ՀՅԴ-ի դեմ. Քրիստինե Վարդանյան
Ներքաղաքական«Սա հարձակում է ՀՅԴ-ի դեմ։ 72 ժամով ձերբակալելով ՀՅԴ 2 անդամի եւ 1 քաղաքացու՝ փորձ է արվում նախ ճնշել փողոցում այս իշխանությունների դեմ պայքարած քաղաքացիներին, ապա նաեւ ցուցմունք կորզել ՀՅԴ Հայաստանի կառույցի ղեկավար որեւէ անդամի մասով։
Այդպիսի ցուցմունքների առկայության դեպքում արդեն թիրախավորվելու է ողջ կուսակցությունը՝ ընդհուպ մինչեւ կուսակցության գործունեության կասեցում։ Սա մեկ անգամ արդեն եղել է։
Ինչո՞ւ են անում սա։ Որովհետեւ Դաշնակցությունն ուժ է, ով կարող է իրական սպառնալիք դառնալ Էրդողան-Ալիեւ-Փաշինյան պայմանավորվածությունների իրագործման համար», - ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ եւ հեշթեգով ընդգծել է. «Մենք կամ նրանք»: