Զոհրաբյանն առաջարկում է Արցախի կանանց՝ երեխաների հետ շարժվել դեպի Լաչինի միջանցք
Ներքաղաքական«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, վկայակոչելով միջազգային բոլոր կոնվենցիաները, պնդում է, որ Ժնեւյան, Եվրոպայի Խորհրդի կոնվենցիաներով Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախն իրավունք ունեն այս իրավիճակում ռազմական ճանապարհով, ուժ գործադրելով` բացել Լաչինի (Բերձորի) միջանցքը, քանի որ միջանցքից այն կողմ 120 հազար «ռազմագերի» ունենք: Նա նաեւ առաջարկում է Արցախի կանանց՝ երեխաների հետ շարժվել դեպի Լաչինի միջանցք: