Iravunk.com | ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու տրամաբանական հիմնավորում չտեսա. Մանգասարյան
Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Սասունի եւ Նիկոլի օրոք ոտք չեմ դրել Երկրապահ, այսօր ամաչում եմ նույնիսկ ԵԿՄ մեդալս կրել. Աճեմյան Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգները Թուրքիան առաջացնում է Իսրայելի քմծիծաղը, Ալիեւը խոստովանում՝ շտապում են, քանի դեռ ՀՀ-ն չի ուժեղացել Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Մենք երբեք պայքարից չենք հրաժարվել, չե՛նք հոգնելու, չե՛նք հուսահատվելու. Շարմազանով Չեմ զարմանա, որ շուտով Հայոց Ցեղասպանության մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա Վաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն Նիկողոսյան ՔՊ-ական պատգամավորների քծնանքը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին.armlur.am Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբ

ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու տրամաբանական հիմնավորում չտեսա. Մանգասարյան

Հանդիպում

ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբերի «Անխախտ եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը Հայաստանում չի անցկացվի: Այս մասին երեկ ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Իրավունքի» հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ ՎԻՏԱԼԻ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆՆ ասաց, որ հարց է առաջանում, թե ինչ հիմնավորումներով է Նիկոլ Փաշինյանը հրաժարվում այդ զորավարժություններից:

— ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու նորմալ, տրամաբանական հիմնավորում չտեսա: Նիկոլ Փաշինյանի մեկնաբանմամբ` խնդիրն այն է, որ այդ զորավարժություններով, այսպես ասած, կսադրենք ադրբեջանա-թուրքական տանդեմին, եւ հնարավոր է ինչ-որ այլ զարգացումներ լինեն: Բայց մյուս կողմից նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ադրբեջանը պատրաստվում է ցեղասպանության: Այս երկու մտքերն իրար տրամագծորեն հակասում են: Այսինքն` ստացվում է` գիտենք, որ Ադրբեջանը եւ Թուրքիան ուզում են մեզ, բառի բուն իմաստով ոչնչացնել, այս տարածաշրջանից եւ չենք պատրաստվում դրան: Առնվազն փոքրիկ հնարավորությունը, որ կարելի է օգտագործել, չենք օգտագործում: Մինչդեռ զորավարժությունների ընթացքում ամենակարեւոր էլեմենտներից մեկն այն է, որ հնարավոր է տարբեր զինատեսակների, մեծ զորքերի տեղաշարժի մանեւրելու արանքում ինչ-որ տարբեր խնդիրներ լուծել` սկսած երկիր զենք ներմուծելուց վերջացրած տարբեր ստորաբաժանումների հետ ներդաշնակեցման գործընթաց ծավալելուց: Այո, մենք հնարավորություն ունենք իրականացնելու նման գործողություններ այդ մասշտաբի զորավարժությունների դեպքում`տարբեր երկրներից այդ զորավարժությունների անվան տակ զենք ներկրելուց մինչեւ նշածս կոմպոնենտները: Մինչդեռ հիմա եթե հրաժարվում ենք դրանից, առնվազն տարօրինակ մոտեցում է: Չգիտեմ` գուցե դրա համար ավելի ծանրակշիռ հիմնավորումներ կան, համենայնդեպս, Նիկոլ Փաշինյանն այդ ամենի մասին չխոսեց:

— 2020 թվականին էլ Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները չեղարկվեց: Տեսնո՞ւմ եք վտանգ, որ հնարավոր է պատմությունը կրկնվի, եւ նորից պատերազմ սկսվի:

— Եթե արձանագրում ենք, որ վտանգը մեծ է, եւ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողություններ իրականացնել, ցեղասպան քաղաքականություն է որդեգրել, ապա առնվազն բոլոր փոքրիկ հնարավորությունները պաշտպանվելու եւ դրան դիմակայելու համար պետք է օգտագործենք: Կլինի ՀԱՊԿ-ը, Արեւմուտքը, Չինաստանը, թե ցանկանցած երկիր, որից մի փոքրիկ լումա կարող է ներդրվել մեր անվտանգության մեծացման, պաշտպանողականության ուժեղացման, իմունիտետի բարձրացման համար, ցանկացած շանս պարտավոր ենք այս իրավիճակում օգտագործել: Մինչդեռ փաստացի գործող իշխանությունն արձանագրում է, որ Ադրբեջանը ռազմական մեծ ագրեսիա է պլանավորում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի նկատմամբ, ու չկա որեւէ փոքրիկ հնարավորությունից օգտվելու առնվազն ցանկություն: Այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում, թե ո՞րն է պատճառը: Էլի եմ ասում` համենայնդեպս որեւէ արժեքային հիմնավորում, որ կարելի է քիչ, թե շատ հասկանալ եւ ընկալել ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ իր թիմի անդամների եւ ընդհանրապես ո՛չ մեկի կողմից չեն հնչեցվել: Հետեւապես, հասարակության մի մասը շատ ծանր է տանում այս ամենը, որովհետեւ անհասկանալի է` ինչո՞ւ չենք օգտվում ընձեռված փոքրիկ շանսերից` նվազեցնելով հնարավոր վտանգները: Ոչ մի բացատրություն չկա: Այս ամենի տակից պետք է կարողանանք դուրս գալ ու ելքեր փնտրենք, ոչ թե հրապարակային ինչ-որ հայտարարություններ անեն, որոնք մեծ հաշվով օգուտ չեն տալիս: Ի՞նչ օգուտ ստացավ Հայաստանի Հանրապետությունը այդ հայտարարությունից: Եթե կա փոքրիկ ինչ-որ օգտակար բան, որը կարող ենք արձանագրել, առնվազն հետո պետք է ցույց տալ, մարդկանց իրազեկել, որ այս քայլերից հետո` ստացանք նման արդյունք: Բայց ես տեսնում եմ, որ մեծ հաշվով անիմաստ լարվում են հարաբերությունները Ռուսաստանի հետ: Իսկ եթե օգուտ կա դրանից, թող ասեն` ո՞րն է, հասարակությունն էլ իր գնահատականը տա` արդյոք օգուտ էր, թե՞ վնաս էր:

— Կան փորձագիտական կարծիքներ, թե Նիկոլ Փաշինյանի հաջորդ քայլը լինելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի դուրսբերումը: Որքանո՞վ այն կարող է իրատեսական լինել:

— Իշխանության տարբեր ներկայացուցիչներ թիվ մեկ քաղաքական ամբիոնից էլ բազմիցս այդ թեմայով ելույթներ ունեցել են: Սակայն Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ արձանագրեց, որ Հայաստանը նման մտադրություններ չունի: Ամեն դեպքում, մենք հիշում ենք, որ այդ թեմայով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությունը ռուսական կողմը սադրիչ որակեց: Եվ այստեղ լուրջ աշխատելու տեղ ունենք, որովհետեւ ստացվում է, որ երկրի Սահմանադրությամբ 4-5-րդ մարդու հայտարարությունը մեր դաշնակիցները որակում են սադրիչ: Այսինքն` չունենք այն դիվանագիտական օղակները, որոնցով հարցերը լուծենք, եւ այդպես հրապարակային  «փոխհրաձգություն» է տեղի ունենում, որը, բնականաբար, իր ազդեցությունն ունենում է նաեւ հասարակության բարոյահոգեբանական վիճակի վրա: Պետք է կարողանանք այս իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել, ոչ թե հրապարակային  ինչ-որ հայտարարություններ անել, որոնք մեծ հաշվով օգուտ չեն տալիս:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջումՍասունի եւ Նիկոլի օրոք ոտք չեմ դրել Երկրապահ, այսօր ամաչում եմ նույնիսկ ԵԿՄ մեդալս կրել. ԱճեմյանՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԹուրքիան առաջացնում է Իսրայելի քմծիծաղը, Ալիեւը խոստովանում՝ շտապում են, քանի դեռ ՀՀ-ն չի ուժեղացելԿարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելովԱհա թե ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը կեղծ ժողովրդավարությունիցՄենք երբեք պայքարից չենք հրաժարվել, չե՛նք հոգնելու, չե՛նք հուսահատվելու. ՇարմազանովՉեմ զարմանա, որ շուտով Հայոց Ցեղասպանության մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրաՎաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՔՊ-ական պատգամավորների քծնանքը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին.armlur.amԿիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԿոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ.Tert.am«Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդԱնդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ.Yerevan TimesՓաշինյանը կնոջը սատարելու նպատակով նախօրեի լուսանկար է հրապարակելԴժվար թե Աննան շատ նեղվի՝ ճշմարտությունը լսելու պատճառով. ախր ինքն էլ գիտի, չէ՞, իրականաում ինքն ով է.Yerevan TimesՆա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր»Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները»ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել.armlur.amԴեռ երկար ժամանակ կկրկնվի պատմությունը, քանի օրենքի դիկտատուրան չի տիրի Հայաստանում. Աղմկահարույց գործերով փաստաբան«Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին ԱմիրբեկովՈչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ.NEWS.amԵթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՊանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպանԱրամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՀաշվարկով բալիկի սեռը կանխորոշելու միֆի եւ սկեսուր մայրիկներին հուզող գինեկոլոգիական խնդիրների մասին. Զրույց գինեկոլոգիական ծառայության ղեկավարի հետԵրկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավԱդրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ ԱլիևԷրդողանը ցավակցական ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ)Կյանքի 71-րդ տարում մահացել է նկարիչ Խաչիկ ՀարությունյանըԿիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն էՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱմենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու միասնականության կոչ արեցՄտավորականությունը լուռ է, հանցավոր անգործություն. Անահիտ ՄութաֆյանՍուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակինՈվ է փորձում խլել Հայաստանի փոքրիկ երգիչների շենքը. Փակագծեր է բացում Տիգրան ՀեքեքյանըՀասկացե՛ք վերջապես՝ հայրենիքը ձեր հաշվառման հասցեից ու կադաստրային գրանցումից շատ ավելի մեծ է. ՊետրոսյանԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջՍուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակինՀավաք՝ ապրիլի 25-ին, ժամը` 14.00-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմացԵկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ ՀայրապետՀայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ինԱյսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմիՍա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода