Բոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը Հայրենիքիս հետ. Կոնստանտին Օրբելյան Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի Զուրաբյանը ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար «Ֆրանսիան ՀՀ-ին հրահրում է հերթական պատերազմի»․Ադրբեջանին հանգիստ չի տալիս ՀՀ-ին զենքի մատակարարումը Հեռու տանող ուղևորություններից լավ կլինի հրաժարվել. մարտի 28-ի աստղագուշակ Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները

Մեզ կամաց-կամաց շրջապատում են, որ կործանեն. Տիրան Լոքմագոզյան

Ներքաղաքական

Թուրքական կողմը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Սա, ըստ ԱԳ խոսնակ Վահան Հունանյանի, 2022թ. հուլիսի 1-ին Հայաստան-Թուրքիա հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռքբերված պայմանավորվածություններից մեկն էր: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Միջինարեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՈԶՅԱՆԻ հետ:

«ԱՅՍ ԱՄԵՆԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՀԵՆՑ ԹՈՒՐՔԵՐԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՎ»

— Պարոն Լոքմագոզյան, հայ-թուրքական ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումը դրակա՞ն, թե՞ բացասական հետեւանքներ է ունենալու:

— Այդ արգելքն արդեն 30 տարի է կար, բայց բոլորս էլ գիտենք, որ գրեթե ամեն ինչ Թուրքիայից ստանում էինք: Այսինքն` Թուրքիան ե՛ւ նալին էր խփում, ե՛ւ մեխին` ցույց տալով, թե Հայաստան օրինապես ոչինչ չի ուղարկում, չի թույլատրում, մինչդեռ ե՛ւ մաքսային աշխատողները, ե՛ւ ոստիկանները, ե՛ւ մյուսները գիտեին, թե այդ բեռներն ուր են գնում: Իհարկե, բոլոր այդ բեռնափոխադրող  ընկերությունները  թուրքական գաղտնի գործակալության հսկողության տակ էին գտնվում եւ շատ լավ գիտեին, թե ինչեր են ուղարկվում Հայաստան: Հիմա փորձում են տպավորություն ստեղծել, թե մեծ լավություն են անում, բայց սրանով մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում: Պարզապես, աշխարհին ուզում են ցույց տալ, թե տեսեք ինչ լավ ենք նայում, ինչ լավ մարդիկ ենք, որ Հայաստանի նկատմամբ այդ արգելքը ուզում ենք վերացնել: Սակայն, այստեղ կարեւոր է, թե բեռների փոխադրումը ո՞ր կողմից ո՞ր կողմ է թույլատրվում: Օրինակ, մինչեւ այսօր, ինչպես ասացի, արգելված էր, սակայն իրենք աչք էին փակում, որ բեռներ են տեղափոխվում Թուրքիայից Հայաստան, մինչդեռ Հայաստանից Թուրքիա ընդհանրապես ոչինչ դուք չէիք կարող տեղափոխել: Այդ բոլոր մեքենաները  լիքը գալիս էին Հայաստան եւ դատարկ վերադառնում Թուրքիա: Սահմանի վրա բացում էին ու նայում, թե ինչ-որ բան կա արդյոք մեջը: Իսկ հիմա երբ ասում են, որ բեռների տեղափոխումը թույլատրվում է, այն երկկողմանի՞ է թույլատրվելու, թե` միակողմանի: Եթե միակողմանի է, այն արդեն կատարվում էր, եւ ոչ մի խնդիր չկար: Իսկ եթե Հայաստանի արտահանումը թույլատրվի, այստեղ ուրիշ խնդիրներ են առաջանալու: Բեռնափոխադրումը գրեթե 100 տոկոսով կատարվում է թուրքական մեքենաներով, ընդհանրապես հայկական մեծ մեքենա լինի, ավտոբուս, թե բեռնատար, իրավունք չունի Թուրքիա մուտք գործել, չեն թողնում: Անգամ գազելների չափերի մեքենաներն էին սկսել չթողնել, որը առաջ թողնում էին: Մի ժամանակ զույգ ակ ունեցող մեքենաներին էր նաեւ վերաբերում արգելքը, իսկ մեկ ակ ունեցողներին թողնում էին, հիմա լսել եմ, որ ոչինչ չեն թողնում: Այնպես որ, անորոշ վիճակ է, այդպիսի խնդիրներ կան: Այնպես չէ, որ հայտարարեցին, թե թողնում են բեռնափոխադրումը, ու խնդիրը վերջացավ: Բացի այդ, մաքսային խնդիրներ էլ կան այստեղ: Եթե ապրանք ես փոխադրում, մաքսային խնդիրներ պետք է լուծվեն երկու երկրների միջեւ: Եվ քանի որ չկա դիվանագիտական հարաբերություն Թուրքիայի հետ, այս պահին ընդհանրապես չի կարելի անել նման բան: Ինչպե՞ս պետք է անեն, չեմ պատկերացնում: Առհասարակ երկրներն իրար հետ նախ դիվանագիտական հարաբերություն են ստեղծում եւ հետո են անում այս ամենը, որն այս պահին չկա:

— Այդուհանդերձ, ՀՀ ԱԳ խոսնակը նշել է, թե ակնկալում են, որ մյուս պայմանավորվածությունը նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի` այն է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը: Սա նշանակում է, որ մեր ցամաքային տարածքով հանգիստ անցուղի են ունենալու նաեւ ադրբեջանցինե՞րը:

— Ես կասեի ոչ թե նաեւ ադրբեջանցիները, այլ հենց ադրբեջանցիները: Այլապես էլ ուրիշ ի՞նչ երրորդ երկրի քաղաքացի կա, որ ուզենա Հայաստանի վրայով Թուրքիա գնալ կամ Թուրքիայի վրայով Հայաստան գալ: Իրանցիները եւ վրացիները կամ որեւէ այլ պետության քաղաքացիները դրա կարիքը չունեն: Միայն ադրբեջանցիների համար է սա արվում: Եվ հետաքրքիր է, թե ինչո՞ւ են միայն երրորդ երկրի քաղաքացիների համար հնարավորություն ապահովում: Եթե իմ սահմանն է բացվում, իմ սահմանից ես չպե՞տք է օգտվեմ, ուրի՞շը պետք է օգտվի, երրորդ ինչ-որ մի երկի՞ր: Ինչո՞ւ պետք է այդպես լինի: Այս ամենը կատարվում է հենց թուրքերի ցանկությամբ եւ պահանջով, իսկ մենք այստեղ միայն կատարողի դերում ենք: Սրանով միայն ադրբեջանցիներին են լավություն անում, այն մեզ համար չէ:

«ԱՅԼԵՎՍ ՉԿԱ ԱԴՐԲԵՋԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ, ԱՅԼ ԿԱ ՄԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

— Թուրքիան Հայաստանի հետ սահմանին՝ Արարատ լեռան վրա մոդուլային ռազմաբազա է կառուցում` նշելով, թե այն «ահաբեկչության դեմ պայքարելու համար» է: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ահաբեկչությունը միշտ էլ եղել է Թուրքիայում: Որպես այդպիսին ռազմաբազա չէ, բայց ռազմական, զինվորական կետեր կան ամբողջ Արեւմտյան Հայաստանի տարածքում` այսօրվա Արեւելյան Թուրքիայում: Դրանք միջնադարյան բուրգերի են նման: Իսկ հենց Հայաստանի սահմանի վրա ռազմաբազա կառուցելն ահաբեկչության դեմ պայքարի հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի: Այն ուղղակի հենց մեր դեմ է: Մեզ կամաց-կամաց շրջապատում են, որ կործանեն: Ամեն մի նորմալ պետություն սա պետք է հասկանար, միայն մենք չենք նմանվում նորմալ պետության:

— Նախորդ ողջ տարին իշխանությունը գովազդում էր, որ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր» են կնքելու Թուրքիայի հետ: Հայաստանից եւ Թուրքիայից նշանակվեցին բանագնացներ, եղան հանդիպումներ ու բանակցություններ: Հայ-թուրքական այս «օպերացիան» ավարտվե՞ց, թե՞ այն նոր զարգացումներ կունենա այս տարի: 

— Անպայման այդ գործընթացը պետք է շարունակվի: Սակայն, նշեմ, որ վերջերս Ալիեւը հայտարարել էր, թե այլեւս չկա ադրբեջանական եւ թուրքական բանակ, կա մի բանակ, որովհետեւ իրենց բանակն արդեն ղեկավարվում է թուրք գեներալների կողմից: Իհարկե, վաղուց էր այդպես, ավելին` արդեն վաղուց հայտարարել են, որ չկա Ադրբեջան եւ Թուրքիա, կա «Թուրքիա 1» եւ «Թուրքիա 2»: Ոչ միայն ադրբեջանական բանակը, այլ ամեն ինչը Թուրքիայի կողմից է ղեկավարվում: Ադրբեջանի ամբողջ քաղաքականությունը Թուրքիան է առաջ տանում: Ընդ որում` այս տարածաշրջանում այլեւս չկա Ադրբեջան-Հայաստան- Թուրքիա, այլ կա մի ընդհանուր պետություն: Մեր կառավարությունն իրենց հետ ոչ միայն համագործակցում է, այլ, կարծես թե, իրենցից ավել է հետաքրքրված իրենց շահերն առաջ տանելով: Ինչպես տեսնում եք, շատ լավ նրանք պաշտպանվում են մեր կառավարության կողմից: Այստեղ, իհարկե, մենք որպես ազգ եւ ժողովուրդ, մի բարեբախտություն ունենք, որ թեպետ մեր կառավարությունը մեր շահերը չի պաշտպանում, սակայն կան օտարներ, որոնց շահի մեջ է մտնում նաեւ մեր շահերը: Մեզ մինչեւ այսօր պաշտպանում են հյուսիսից` Ռուսաստանը, հարավից` Իրանը: Բնականաբար, սա չեն անում մեր  սեւ աչքերի համար, այլ իրենց շահերից ելնելով: Իրենք կարիքը ունեն մեզ պաշտպանելու, այնպես չէ, որ մեզ համար են անում: Օրինակ, Իրանը խոսում է Նախիջեւանի մասին ոչ որպես Հայաստանի տարածք, այլ որպես նախկին Պարսկաստանի տարածք: Այսինքն` եթե տեսականորեն մեր բարեկամ Իրանը Նախիջեւանն ինչ-որ կերպ վերցնի, չի ազատագրելու այն` որպես հայկական տարածք, եւ նվիրի մեզ: Իսկ եթե Իրանը Սյունիքի հետ կապված ինչ-որ քայլ ձեռնարկի, թեկուզ ռազմական ուժով մտնի, այնպես չէ, որ թուրքերից ազատագրելու է եւ մեզ է հանձնելու: Որտեղ իրանական զինվորի ոտքը կպավ, այն լինելու է Իրանի տարածք: Այսինքն` Սյունիքը դառնալու է կա՛մ թուրքական, կա՛մ իրանական տարածք: Հիմա ընտրեք, թե որն է ավելի լավը, որը` ավելի վատը: Եվ քանի որ Ռուսաստանն ու Իրանը խանգարում էին մեր երկրի հանձնումը, թուրքերի մոտ միտք հղացավ, որ առանց միջնորդների Թուրքիան եւ Հայաստանը երկու հոգու նշանակեն, եւ նրանք պետությունների անունից ինչ-որ գործընթաց իրականացնեն: Իհարկե, առաջին հերթին նպատակը Ռուսաստանին այս ամենից դուրս մղելն էր, որ կարողանային հանգիստ անել իրենց գործարքը, «ալիշ-վերիշը», տալ ու առնելը: Սակայն, Ռուսաստանը մտավ այդ գործընթացի մեջ եւ, ինչպես հիշում եք, առաջին հանդիպումը պահանջեց, որ Մոսկվայում տեղի ունենա: Սա արդեն նշան էր, որ «ես էլ կամ այս գործի մեջ»: Եվ ամեն անգամ, երբ այդ երկուսը հանդիպում են (նկատի ունի բանագնացներ Ռուբեն Ռուբինյանին եւ Սերդար Քըլըչին, -խմբ.), հետո Փաշինյանը Մոսկվա է զանգում եւ հաղորդում է, թե ինչ են խոսել, ինչ են արել եւ այլն: Բնական է, առանց դրա էլ Ռուսաստանում ամեն ինչ կիմանային, բայց սա նաեւ նշանակում է, որ այդ թուրքական առեւտուրը ոչ մի բանի չհանգեց: Այդ պատճառով, եթե ուշադրություն դարձրել եք, վերջին ժամանակներս այլեւս նման հանդիպումներ տեղի չեն ունենում, դրանց մասին խոսք անգամ չի լինում, որովհետեւ իրենց ուզած արդյունքին չհասան, որ երկուսով միանգամից առնեն ու տան ամեն ինչ ու ավարտեն: Եթե Ռուսաստանը չխառնվեր, կարծում եմ` 2022 թվականի մարտ ամսին արդեն վերջացած կլիներ այդ ամենը: Իրականում Փաշինյանի կողմից ներկայացված խաղաղության բանաձեւը մենք արդեն շատ լավ գիտենք. օրինակ, որ «Շուշին դժբախտ եւ դժգույն քաղաք էր, արժե՞ր դրա համար պատերազմել», կամ Սեւ լճի, ճանապարհի համար, «տանք, պրծնենք»: Ժողովրդի մեջ էլ այդպիսի փոքր քայլերով մտցրին այդ հոգեբանությունը: Դուք կտեսնեք, որ շուտով իրենք խոսելու են Սյունիքի մասին, թե «տանք, պրծնենք» կամ` Արցախի մնացած հատվածի մասին են նույնն ասելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Բոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը Հայրենիքիս հետ. Կոնստանտին ՕրբելյանՀայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան«Պապա ջան, միշտ կկարոտեմ քեզ».Արթուր Աբրահամի գրառումըՄահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի ԶուրաբյանըՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԵրևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար«Ֆրանսիան ՀՀ-ին հրահրում է հերթական պատերազմի»․Ադրբեջանին հանգիստ չի տալիս ՀՀ-ին զենքի մատակարարումըՀեռու տանող ուղևորություններից լավ կլինի հրաժարվել. մարտի 28-ի աստղագուշակ Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթներըՍպասվում է առանց տեղումների եղանակՕրվա խորհուրդ. Մարտի 28Թշնամու պահանջով հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէՍամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականինՇոկ. Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկելՄեկ տոմսի արժեքը՝ 1 մլն դրամ. Աննա Հակոբյանի հիմնադրամը հրավիրում է ընթրիքի«Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել«Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետԿիեւին առաջին անգամ հարվածած «Ցիրկոն»-ները սարսափ են առաջացրել ՈւկրաինայումՎարշավան հայտնում է արդեն հինգերորդ զինծառայողի «պատահական մահվան» մասին«Հրապարակ». Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը«Փաստ». ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-իցՈւկրաինայի բանակը մինչև ամառվա վերջ չի կարող լրացնել անձնակազմի կրիտիկական պակասը, գերմանացի ռազմական վերլուծաբանՔենեդի. Մենք դառնում ենք խրոնիկ հիվանդությունների, բռնության, միայնության, դեպրեսիայի, պառակտման և աղքատության ժողովուրդՑավալի է, երբ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանն է ասում՝ «էդ տարածքը ձերը չի». Սարգիս ԱրզումանյանԱրմեն Ջիգարխանյան Մեծ «Արտավազդ» մրցանակի արժանացավ Ռոբերտ ՀակոբյանըԼավագույն ռեժիսուրա անվանակարգին արժանացավ Լյուդվիգ Հարությունյանը (բեմ.՝ «Ինկած բերդի իշխանուհին»)«Գոյ» թատրոնի ռեժիսորը դիմեց թատերական գործիչներին«Տունը սահմանին»՝ Լավագույն երիտասարդական ներկայացումԼավագույն մանկական ներկայացում ճանաչվեց «Փայլոու»-նԼավագույն պլաստիկական ներկայացում ճանաչվեց «Սիրո պատմություն Նյու-Յորքում»-ըԼավագույն ներկայացում ճանաչվեց «Ինկած բերդի իշխանուհին»Տարվա լավագույն կին դերակատար ճանաչվեց Արաքսյա ՄելիքյանըԱռաջարկություն՝ «Արտավազդ»-ի բեմից. ռուսական թատրոնի նախկին տնօրենը ներկային ծրարն էլ հանձնեցՈսկեպար․ ճշմարտությունը՝ 1984թ․ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման մասինՄեզ համար չկան ոչ բարեկամական երկրներ, կան մի շարք պետությունների ոչ բարեկամական էլիտաներ․ ՊուտինՌուսաստանը ողջունում է Հայաստանում ԲՐԻԿՍ համաժողովն անցկացնելու նախաձեռնությունըՀայ-ռուսական համաձայնությամբ՝ Ներքին Ոսկեպարն ու Բաղանիս-Այրումը ճանաչվել են ՀՀ տարածքներ.Վարդան ՈսկանյանԵթե Փարիզին հետաքրքրեր ՀՀ-ի և Ադրբեջանի ճակատագիրը, չէր խանգարի պայմանավորվածությունների կատարմանըՄենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ ԶախարովաԱդրբեջանից ՀՀ-ի հասցեին կեղծ մեղադրանք է հնչում, «նեղվել են» Ռասմուսսենի գլխավորած խմբի զեկույցիցՈւր է տանելու ալիեւյան փեսա աղալարովների հետքըԿանգնելու կամ հետ քաշվելու լիմիտ Մոսկվան այլեւս չունի«Իրենց գլոբալիստական ծրագրերով հիմա էլ ընկել են խեղճ երաժիշտների հետեւից». ԱՐԱՅԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՆՁՆԵԼ ՈՉ ԹԵ ՉՈՐՍ ԳՅՈՒՂԵՐԸ, ԱՅԼ` ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода