Արցախի շուրջ օղակը գնալով ավելի է սեղմվում. Արշակ Աբրահամյան
Ներքաղաքական«Շրջափակում` օր 31-րդ։ Արցախի շուրջ օղակը գնալով ավելի է սեղմվում։ Արցախցիների հանդեպ իրականցվում է հրեշավոր և անմարդկային բռնաճնշումներ։Ժողովուրդը չի կարող նման պայմաններում հավերժ մնալ շրջափակման մեջ և չտեսնել ապաշրջափակմանը ուղղված դրական առաջընթաց։ Տեսնում ենք, որ միջազգային կառույցները սահմանափակվում են միայն հայտարարություններով և նրանց կողմից չկա ռեալ ճնշում ադրբեջանի վրա։ Իրավիճակի հանգուցալուծման համար անհրաժեշտ են ավելի կտրուկ գործողություններ և ավելի կենսունակ գործիքակազմ, – գրել է «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման համակարգող խորհրդի անդամ ԱՐՇԱԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ: