Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով ՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր Համբարձումյան «Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով

2022 թվականին գրանցել ենք այցելուների ամենամեծ թիվը.ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:

— Եթե ամփոփենք 2022 թվականը, ինչպիսի՞ տարի էր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի համար:

— Տարին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի համար կարելի է բավական արդյունավետ համարել: Անկախ Հայաստանի պատմության մեջ 2022 թվականին գրանցել ենք ամենաշատ այցելուների թիվը: Միայն «Էրեբունի» թանգարանը ներկա դրությամբ ունի 37 հազար 500 այցելու: Իսկ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր 2019 թվականին` 31 հազարից մի փոքր քիչ այցելու: 2022-ին համագործակցել ենք այնպիսի հաստատությունների հետ, ինչպիսիք են` Լուվրը, Սանկտ Պետերբերբուրգի  «Էրմիտաժը», Պուշկինի անվան Գեղեցիկ արվեստների պետական թանգարանը, Բրիտանական թանգարանը եւ այլն: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան, Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի եւ Լուվրի աջակցությամբ՝ հիմա աշխատաում ենք մի կարեւոր ծրագրի վրա: 200 հազար եվրո դրամաշնորհ է տրամադրվել «Էրեբունի» թանգարանին, որպեսզի 2024 թվականի գարնանը ամբողջովին փոխվի «Էրեբունի» թանգարանի ցուցադրությունը: Չափազանց կարեւորում ենք նաեւ ռուսաստանյան մեր գործընկերների հետ համագործակցությունը: Այս առումով ուղղակի պետք է նշեմ, որ շատ կարեւոր համագործակցություններ գրանցեցինք Էրմիտաժի պետական թանգարանի, Պուշկինի գեղեցիկ արվեստների պետական թանգարանի եւ Ռուսաստանի ռեեստավրացիոն ինստիտուտի հետ: Վերջին երկու հաստատությունների հետ հնարավոր եղավ կազմակերպել կարեւոր վարպետաց դաս ոչ միայն «Էրեբունի» թանգարանի, այլեւ ՀՀ տարբեր վերականգնողների համար` ուրարտական որմնանկարների ամրակայման, վերականգնման եւ պահպանության վերաբերյալ: Այն անցկացվեց երկու փուլով, ինչի շնորհիվ փրկվեցին մի շարք ուրարտական որմնանկարներ: Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ փոխել ենք մեր հնագիտական ֆոնդը, այն դարձել է անճանաչելի՝ վերազինվելով էլեկտարականությամբ աշխատող հատուկ չհրկիզվող պահարաններով, ունենք նոր գրադարան, նոր խոհանոց: Ամբողջ «Էրեբունի» ամրոցի տարածքը շրջապատվել է նոր լուսավորությամբ: Տեղադրվում են նոր ցուցանակներ: Աշնանը ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հետ Էրեբունի թանգարանում կազմակերպեցինք շատ կարեւոր միջազգային գիտաժողով, որին մասնակցում էին ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Լուվրի, Էրմիտաժի, Ավստրիայի, ԱՄՆ-ի, Լեհաստանի մեր գործընկերները: Եվ նաեւ շատ կարեւոր էր Կարմիր բլուրում քաղաքապետարանի «Ակտիվ քաղաքացի» ծրագրով իրականացված գործողությունները, որի շնորհիվ այսօր Կարմիր բլուրն ունի լուսավորություն, տեսախցիկներ` անվտանգության համակարգով, նստարաններ, նոր ավտոկայանատեղի, պահակակետ, զուգարան...Կարմիր բլուրը դարձել է շատ սիրելի վայր տեղացիների ու նաեւ զբոսաշրջիկների համար: Շենգավիթում չափազանց կարեւոր էր լույսերի հարցի լուծումը, որովհետեւ էլեկտրականությունը շատ ցածր լարման տակ էր աշխատում: Մենք շատ մոտ ենք ջրի հարցը լուծելուն: Եվ հիմա աշխատում ենք նոր ցուցադրության հայեցակարգի վրա: Հնագիտության եւ ազգային ինստիտուտի, ինչպես նաեւ այնպիսի հեղինակավոր ինստիտուտի, ինչպիսին Լոս Անջելեսի համալարանի Քոթսենի հնագիտության ինստիտուտն է, «Էրեբունի» ՊՀԱԹ-ը համատեղ ձեռնամուխ եղավ Սեւանի ավազանի հնագիտական ժառանգության նվիրված մոտ 500 էջանոց հատորի հրատարկմանը: Այն լույս է տեսել ընդամենը շաբաթներ առաջ: Դա չափազանց կարեւոր ձեռքբերում է հայագիտության համար: Արդեն ավարտին ենք հասցնում Գիշյան հիմնադրամի կողմից մեզ տրամադրված դրամաշնորհով «Վիրտուալ իրականության» ծրագիրը, որով Էրեբունու այցելուները հնարավորություն կունենան ակնոցը կրելով՝ վիրտուալ ուղեւորություն կատարել դեպի Արգիշտի Առաջինի ժամանակաշրջան: Շրջել Իուբշա աստծուն նվիրված տաճարում, տեսնել, թե ինչպես է Արգիշտին հիմնադրում Էրեբունի Երեւանի ծննդյան վկայականը համարվող սեպագիր արձանագրությունը:

— Պարոն Բադալյան, տարվա ընթացքում ի՞նչ կրթական ծրագրեր եք իրականացրել:

— Բազմաթիվ կրթական ծրագրեր ենք իրականացրել տարբեր սոցիալական խավի ներկայացուցիչների համար: Շատ եմ կարեւորում «Պատանի հնագետի դպրոցը», որն իր բնույթով տարածաշրջանում միակ ուսումնական-կրթական ծրագիրն է եւ գործում է անվճար-հիմունքներով: Հայ-ֆրանսիական արշավախումբը Էրեբունիում եւ հայ ավստրիական արշավախումբը Կարմիր բլուրում գրանցեցին շատ լուրջ հաջողություններ, որոնց մասին մամուլում, այդ թվում՝ «Իրավունք» թերթում խոսել ենք: Թանգարանը ունեցավ հագեցած լաբորատորիա` ժամանակակից մանրադիտակով, չհրկիզվող պահարանով, վերականգնման եւ ամրակայման համար նախատեսված կարեւոր պարագաներով: Էրեբունու լաբորատորիան այսօր Հայաստանում ամենակոկիկ եւ հագեցածներից մեկն է: Բավական աճել են թանգարանի ֆինանսական մուտքերը, ծրագրերը: Մենք դեռ շատ գործ ունենք անելու: Առիթից օգտվելով՝ մեր բոլոր աշխատակիցներից՝ մաքրուհիներից մինչեւ փոխտնօրեն, ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել բավականի լուրջ աշխատանք իրականացնելու համար:

— Համացանցում էր հայտնվել երկու զբոսաշրջիկների 18+ տեսանյութը՝ նկարահանված «Էրեբունի» թանգարանի տարածքում: Ինչպիսի՞ ավարտ ունեցավ այս տհաճ պատմությունը:

— Այժմ քննություն է ընթանում, քննությունն էլ, կարծում եմ՝ կպարզի: Դա իմ իրավասությունների մեջ չի մտնում, երբ կավարտի քննությունը, նոր կկարողանամ դրա մասին խոսել: Այդ տհաճ պատմությունները, որքան էլ տարօրինակ է մեզ համար, նաեւ շատ հարցերի պատասխաններ տվեցին: Այդ տհաճ պատմությունից հետո մենք ձեռք բերեցինք բազմաթիվ նոր բարեկամներ: Հասկացանք, որ կան շատ, նույնիսկ կասեի, բավական շատ մարդիկ, ովքեր գնահատում են այն ամենը, ինչն անում ենք: Այդպիսի տհաճ պատմություններ եղել են նաեւ այնպիսի հռչկավոր հուշարձանում, ինչպիսին Ակրոպոլիսն է: Նաեւ Ֆրանսիայում է եղել եւ այլ երկրներում: Դա հոգեկան խանգարում կամ մոլագարություն ունեցող մարդկանց դրսեւորում է, որն ամեն տեղ կարող է լինել: Շատ մարդիկ մեզ զանգեցին, սատարեցին, եկան: Եվ մենք հասկացանք, թե ինչքան շատ աջակիցներ ունի «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանը: Սա մեզ համար չափազանց մեծ գրավական է: Իհարկե, եղան նաեւ հարվածողներ, այս ամենն օգտագործող ինքնահաստատվողներ, եղան մարդիկ, որոնցից աջակցություն էինք ակնկալում, բայց դա այդքան էլ չստացանք: Յուրաքանչյուր ցավոտ պատահար պետք է օգտագործել որպես կա՛մ արգելակիչ ինչ-որ նոր բանի, կա՛մ՝ վերելքի խթանիչ: Ես երկրորդ տարբերակի կողմնակիցն եմ:

— Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2023 թվականից:

— 2023 թվականին շատ աշխատանքներ կան իրականացնելու: Գրեթե մոտ ենք ավարտական տեսքի բերելու թանգարանի ցուցադրության փոփոխության համար նախատեսվող հայեցակարգը: Եվ ամենայն հավանականությամբ հունվարի վերջին կլինի հատուկ մրցույթ: Այսինքն` ինչ-որ կազմակերպություն պետք է այդ մրցույթը շահի, որ դիզայնը, գծագրությունը եւ այլն այդ ամենն իրականացնի: Փետրվար ամսին պետք է նաեւ այցելեմ Էրմիտաժ: Թերեւս պետք է բավականին լավ համագործակցության նոր փուլ արձանագրենք Էրմիտաժի հետ: Եվ մեզ համար շատ կարեւոր է լինելու Շենգավիթի թանգարանի ցուցադրության փոփոխությունը, որը ուզում ենք իրագործել 2023 թվականի աշնանը: «Արտիս ֆուտուրա» ֆոնդի աջակցությամբ  նախատեսվում է տպագրել թանգարանի նոր շքեղ կատալոգը եւ Կարմիր բլուրի մասին պատմող շքեղ ալբոմը: Կլինեն էլի ուրիշ հրատարակություններ... Պետք է մարքետինգային ու մենեջմենթի առումով մեր հուշանվերների կրպակը փոխել: Կարմիր բլուրն անհրաժեշտ է դարձնել զբոսաշրջային կարեւոր կետ, որի ուղղությամբ հիմա աշխատում ենք: Մեծ ակնկալիքներ կան պեղումներից, որովհետեւ Կարմիր բլուրում հայտնաբերել ենք մոնումենտալ կառույց, որն իր զուգահեռը չունի ՀՀ-ում: Շարունակելու ենք մեր կրթական, գիտական ճանաչողական աշխատանքը: Պետք է շատ աշխատել, որովհետեւ ամեն մեկս մեծ գործ ունենք անելու մանավանդ այս դժվար ժամանակներում:

— Թանգարանի տարածքում առկա վանդալիզմի հետքերը վերացնելու հետ կապված որեւէ աշխատանք արվելո՞ւ է:

— Վանդալիզմի հետքերի հետ կապված Ռուսաստանի Պուշկինի թանգարանի եւ Ռեստավրացիոն ինստիտուտի աշխատակիցների հետ մանրամասն քննարկում ենք խնդիրը, որը շատ ավելի խորքային է: Խոսել ենք տարբեր հեղինակավոր մասնագետների հետ, թե ինչպես վերացնենք դեռեւս 80-ականներին եւ այնուհետեւ հետագա հաջորդ երկու տասնամյակներին Էրեբունի ամրոցի խորհրդային ժամանակաշրջանում վերստեղծած պատերին արված այդ վանդալիզմի հետքերը, բայց մոտեցումները տարբեր են: 2023 թվականի մայիսին դարձյալ փորձելու ենք այս թեմայով խոսել, որովհետեւ շատ բաներ կան, որ մեզնից կախված չէ: Կա հատուկ խորհուրդ, եւ ինչ էլ որ լինի, վերջին խոսքը լինելու է գիտամեթոդական խորհրդինը: Այսինքն` այստեղ պետք է գալ կոնսենսուսի, իսկ ռեստավրացիայի առումով կան տարբեր մոտեցումներ... Ապրիլին արդեն մեր ֆրանսիացի գործընկերների հետ Կարմիր բլուրում ուրարտական շինարարական տեխնոլոգիաներին բնորոշ աղյուսի արտադրության երկրորդ փուլն է սկսվելու, եւ նախատեսվում է արտադրել աղյուսներ` վերգետնյա արտադրամասում: Իսկ ամռանը այդ աղյուսներով փորձել ամրակայել Էրեբունու եւ Կարմիր բլուրի մի շարք վնասված ու ամրակայման ենթակա հատվածները: Ունենալու ենք նոր ժամանակավոր ցուցադրություններ, կարծում եմ՝ նաեւ մինչ այդ չեղած աննախադեպ միջոցառումներ: Այնպես որ, 2023 թվականին անպայման այցելեք Էրեբունի, Կարմիր բլուր եւ Շենգավիթ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 



Աստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր Համբարձումյան«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալՆրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода