Արցախյան հիմնախնդիրը լուծում չունի. «Իրավունք»-ի վերջին զրույցը Ալեքսեյ Մալաշենկոյի հետ
ՆերքաղաքականՕրերս Մոսկվայում վերջին հրաժեշտը տվեցին ռուս հայտնի արեւելագետ, իսլամագետ եւ քաղաքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱԼԵՔՍԵՅ ՄԱԼԱՇԵՆԿՈՅԻՆ: 72-ամյա լուսահոգի պրոֆեսորը համարվում էր իսլամական հարցերով ռուս առաջատար փորձագետներից մեկը, ում վերլուծություններում առկա կանխատեսումներն իրականացվել են աներեւակայելի ճշգրտությամբ: «Իրավունքը» բազմիցս առիթներ ունեցել է իր ընթերցողներին ներկայացնելու բացառիկ հարցազրույցներ Ա. Մալաշենկոյի հետ: Նրա հետ ընդամենը մի քանի տարի առաջ ունեցած մեր զրույցը դարձավ վերջինը, որն այսօր էլ փշաքաղվելու չափ արդիական է եւ որից մի հատված ներկայացնում ենք ստորեւ:
«Արցախյան հիմնախնդիրն իմ թոռներն էլ կտեսնեն: Կարծում եմ` սա հավերժ կոնֆլիկտ է, որը լուծում չունի: Այն կամաց-կամաց շարունակվելու է, եւ փիլիսոփայորեն ասած` շուտով չի լուծվելու, այլ մնալու է սերունդներին: Այն այսօր անլուծելի է, յուրաքանչյուր լուծում պատերազմ է, իսկ պատերազմ ոչ ոք չի ուզում` անկախ ամեն ինչից: Այո, կլինի փոխհրաձգություն, ինչ-որ մեկին կսպանեն, կլինի լարվածություն, ուղղաթիռ կխոցեն…», - ասել է Մալաշենկոն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ