Iravunk.com | Լաչինի միջանցքը փակել է Ադրբեջանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցության հետևանքով. «Հրապարակ»
«Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին Ծիծեռնակաբերդ Անդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ.Yerevan Times Փաշինյանը կնոջը սատարելու նպատակով նախօրեի լուսանկար է հրապարակել Դժվար թե Աննան շատ նեղվի՝ ճշմարտությունը լսելու պատճառով. ախր ինքն էլ գիտի, չէ՞, իրականաում ինքն ով է.Yerevan Times Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ Էրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր» Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել.armlur.am Դեռ երկար ժամանակ կկրկնվի պատմությունը, քանի օրենքի դիկտատուրան չի տիրի Հայաստանում. Աղմկահարույց գործերով փաստաբան

Լաչինի միջանցքը փակել է Ադրբեջանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցության հետևանքով. «Հրապարակ»

Ներքաղաքական

«Հրապարակի» զրուցակիցն է դիվանագետ, ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

-Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ: Արցախում պարենային, հիգիենայի, տնտեսական ու բժշկական պարագաների խիստ պակաս կա, շատ բաներ իսպառ բացակայում են: Միջազգային հանրությունը, կարծես, հաշտվել է այս իրավիճակի հետ: Ինչպիսին է լինելու իրավիճակի լուծումը ըստ Ձեզ:

-Այս 23 օրերի վերլուծությունը հուշում է մի պարզ իրողություն․ Արցախը ոչ թե շրջափակված է, այլ Արցախը Նիկոլ Փաշինյանի կողմից հանձնված է Ադրբեջանին։ Ադրբեջանն էլ Արցախի հետ վարվում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Իսկ Ալիևին պետք է Արցախը՝ հայաթափված և առանց ռուս զինվորականների, ինչն էլ արվում է Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցության միջոցով։ Այսինքն, Հայաստանում և Արցախում գեներացվում են դժգոհություններ Ռուսաստանի և ռուսական խաղաղապահ զորախմբի դեմ, որպեսզի հնարավորինս շուտ, անգամ չսպասելով նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված 5 տարվա ժամկետն, ռուս խաղաղապահները սուրս գան Արցախից, ինչն էլ կհանգեցնի Արցախի հայաթափման, որից հետո ողջ Արցախը կհայտնվի ադրբեջանական տիրապետության ներքո։ Հումանիտար խնդիրներն, իհարկե, ամենազգայունն են։ Դրանք, բնականաբար, խորանալու են ամեն օրվա հետ։ Յուրաքանչյուր օր նոր դժվարություններ է բերելու, սակայն դրանց վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում, քանի որ այդ խնդրի լուծումն ունի միայն քաղաքական բաղադրիչ։ Իսկ քաղաքական խնդրի լուծման համար պետք է քաղաքական որոշում, իսկ որոշման համար՝ որոշման կայացնող։ Այս պահին, այս իշխանություններն արդեն կայացրել են իրենց որոշումը՝ Արցախը թողնելով Ադրբեջանի ճանկերում։ Խնդիրն ունի միակ մեկ լուծում՝ ազատվել Նիկոլ Փաշինյանի հանցավոր իշխանությունից, որից հետո ազատագրել գերության մեջ գտնվող մեր արցախցի քույրերին և եղբայրներին։

-Եվրոպական Միությունում Ադրբեջանի դիվանագիտական առաքելության ղեկավար Վագիֆ Սադիգովը թվիթերի իր էջում 31.12.2022թ. շնորհակալություն է հայտնել Ալբանիային, Արաբական Միացյալ Էմիրություններին, Մեծ Բրիտանիային և Ռուսաստանին՝ Բերձորի միջանցքի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության ընդունումը ձախողելու համար։Տարօրինակ չէ՞ արդյոք, որ Ռուսաստանը ևս այն երկրների ցանկում է, որին Ադրբեջանը շնորհակալություն է հայտնում պրոհայկական բանաձևը տապալելու համար:

-Տեղեկատվության այսօրվա բազում հնարավորությունների և աղբյուրների պարագայում, չեմ կարծում, որ տեղեկատվության լավագույն և ամենահավաստի աղբյուրները ադրբեջանցի գործող դիվանագետներն են։ Նրանք, ավելի շուտ, կարող են ապատեղեկատվություն, քարոզչություն և պրովոկացիայի տարածող լինեն, քան տեղեկատվության։ Մի բան փաստ է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում, որին բոլորս հավասարապես հետևելու հնարավորություն ենք ունեցել, ոչ մի բանաձև չի շրջանառվել, ոչ մի բանաձև չի քննարկվել։ Եղել են միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների հայտարարություններ։ Տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների հայտարարությունների մենք ականատեսն ենք լինում գրեթե ամեն օր։ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ մենք հնարավորություն ունենք լսելու Ռուսաստանի բարձրաստիճան իրավասու պաշտոնատար անձանցից, այլ ոչ թե ադրբեջանցի դիվանագետներից։ Մի բան պարզ է և հստակ։ Նոյեմբերի 9-ի հայտարարության կողմեր են հանդիսանում միայն Հայաստանն ու Ադրբեջանը (հայտարարության 1-ին կետ), իսկ Ռուսաստանն իրականացրել է բացառապես միջնորդի գործառույթ; Լաչինի միջանցքի անխափան և անվտանգ երթևեկության պատասխանատվությունը ստանձնել է Ադրբեջանը, այլ ոչ թե Ռուսաստանը։ Ռուս խաղաղապահ զորախումբն ապահովում է միայն վերահսկողությունը դրա նկատմամբ։ Այսինքն, եթե Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները, ապա նրան պետք է ստիպել, որ նա դա կատարի։ Այդ ստիպողներից առաջինը պետք է լինի հայտարարության մյուս կողմը՝ Հայաստանը։ Եթե Հայաստանը ոչինչ չի անում այդ ուղղությամբ և միայն մեղավորներ է փնտրում, ապա դժվար թե նրան հաջողվի գտնել մեղավորների։ Ստեղծած իրավիճակն ունի մեկ մեղավոր և նրա անունն է՝ Նիկոլ Փաշինյան։

-Լաչինի միջանցքը բացելու հնարավորություններ կա՞ն, որո՞նք են դրանք:

-Լաչինի միջանցքը փակել է Ադրբեջանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցության հետևանքով, եթե դա այդպես չէ, ապա Նիկոլ Փաշինյանը կարող է ջանքեր գործադրել այն բացելու ուղղությամբ։ Ներկայումս հայկական կողմից որևէ ջանք այդ ուղղությամբ չի ներդրվում։ Միջազգային տարբեր կազմակերպությունների դռները թակելը, տարբեր բովանդակությամբ հայտարարությունները խնդրի լուծման հետ որևէ կապ չունեն։ Ճանապարհը փակել է Ադրբեջանը, ուրեմն պետք է բացի Ադրբեջանը կամ Հայաստանը։ Ադրբեջանը կբացի, եթե կատարվեն իր պահանջները, որոնք գնալով շատանում են՝ առավել խորը քաղաքական և իրավական դրսևորումներ են ստանում։ Այսինքն, եթե բացեն, ապա կտեղադրեն ադրբեջանական անցակետեր, կվերահսկեն ճանապարհի ողջ շարժը, կձերբակալեն Արցախի և Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների, այսինքն` փաստացի կկտրեն Արցախի և Հայաստանի հետ կապը։ Դրանից խուսափելու միակ եղանակը Հայաստանի կողմից կամ Արցախի կողմից ճանապարհը բացելն է։ Այդ մասին առայժմ ոչ ոք ոչ ի քայլ չի իրականցվում, հետևաբար, ճանապարհը մնալու է փակ։ Հումանիտար խնդիրները, կյանքը ցույց տվեց, որ քչերին են հուզում։ Շատ կխորանան այդ խնդիրները, հնարավորություն կտան հումանիտար ծանր վիճակում գտնվողն արցախցիներին լքել Հայաստանը՝ ճանապարհը բացելով միակողմանիորեն՝ Արցախից դեպի Հայաստան ուղղությամբ։

-Ադրբեջանական կողմից պարբերաբար Զանգեզուրի միջանցքը պահանջելու սանձարձակ հայտարարությունները, դա ուժով վերցնելու մասին չափն անցնող հանդգնությունը, Թուրքիայի, Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումները, Ադրբեջանի ՊՆ նախարարի զորամասեր այցելություններն ու հատուկ հանձնարարություններ տալն ինչի՞ մասին են խոսում:

-Դրանք բոլորը պատերազմի նախանշաններ են, որի մասին պաշտոնապես հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության 2022 թվականի վերջին նիստի ժամանակ։ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, ինչի համար իրականացվել են բոլոր անհրաժեշտ նախապատրաստական քայլերը՝ նոր զորամասերի բացում Հայաստանի և Արցախի հետ սահմանին, նոր սպառազինությունների ձեռքբերում, ադրբեջանա-թուրքական նոր զորավարժությունների անցկացում, դիվանագիտական քայլեր և այլն։ Իրենց առջև փաստացի դիմադրություն գոյություն չունի։ Նիկոլ Փաշինյանը ջախջախել է Հայկական բանակը, կոտրել դրա բարոյահոգեբանական ոգին, կորցրել բոլոր դաշնակիցներին։ Այսօր պատերազմը զսպող գործոններն արդեն Հայաստանի հետ որևէ կապ չունեն։ Ամեն ինչ կախված է Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի հնարավոր ներգրավվածության, նրանց շահերի, բախման վտանգների և այլ գործոններից։ Հայաստանն այլևս կապ չունի իրենց վերաբերող որոշումների կայացման հետ։

-Ամերիկացի ռազմական փորձագետները այս նոր տարում պատերազմ են կանխատեսում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս անգամ պատերազմը ի՞նչ հետևանքների է հանգեցնելու:

-Եթե հետևենք պաշտոնական հայտարարություններին, ապա հնարավոր պատերազմն ընդգրկելու է ոչ միայն Արցախը, այլև ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ՀՀ Արարատի մարզի մի հատվածը, ՀՀ Գեղարքունիքի մարզի արևելյան հատվածը՝ ներառյալ Սևանա լճի ափամերձ շրջանները, Տավուշի մարզի Ադրբեջանին սահմանակից հատվածները։ Դա կլինի լայնամասշտաբ պատերազմ, որի հետևանքները կլինեն ոչ միայն աղետալի, այլև կործանարար Հայաստանի Հանրապետության գոյության տեսանկյունից։ Չի բացառվում, որ պատերազմի թիրախում հայտնվեն նաև Երևանը, մասնավորապես մայրաքաղաքի մերձակա ռազմական նշանակության օբյեկտներն ու կարևոր ենթակառուցվածքները։ Քանի Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանության ղեկին է, պատերազմի վտանգը մշտապես կախված է Հայաստանի գլխին։ Նա է մեր երկիր բերել պատերազմ, նա է խաղաղ բանակցային գործընթացը վերածել պատերազմի, նա երբեք չի կարող հանգուցալուծել որևէ կոնֆլիկտ։ Նա իր էությամբ կոնֆլիկտային, անհավասարակշիռ, անմիտ, անփորձ, թերուս անձնավորություն է։ Նրա կառավարումը միայն չարիք, դժբախտություն և աղետ կարող է բերել։ Դրանում համոզվելու համար, այլև ոչինչ պետք չէ։ Վերջին երկու տարին լրիվ բավարար է նման համոզման գալու համար։

Ամբողջական տարբերակը` սկզբնաղբյուրում:



«Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդԱնդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ.Yerevan TimesՓաշինյանը կնոջը սատարելու նպատակով նախօրեի լուսանկար է հրապարակելԴժվար թե Աննան շատ նեղվի՝ ճշմարտությունը լսելու պատճառով. ախր ինքն էլ գիտի, չէ՞, իրականաում ինքն ով է.Yerevan TimesՆա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր»Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները»ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել.armlur.amԴեռ երկար ժամանակ կկրկնվի պատմությունը, քանի օրենքի դիկտատուրան չի տիրի Հայաստանում. Աղմկահարույց գործերով փաստաբան«Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին ԱմիրբեկովՈչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ.NEWS.amԵթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՊանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպանԱրամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՀաշվարկով բալիկի սեռը կանխորոշելու միֆի եւ սկեսուր մայրիկներին հուզող գինեկոլոգիական խնդիրների մասին. Զրույց գինեկոլոգիական ծառայության ղեկավարի հետԵրկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավԱդրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ ԱլիևԷրդողանը ցավակցական ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ)Կյանքի 71-րդ տարում մահացել է նկարիչ Խաչիկ ՀարությունյանըԿիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն էՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱմենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու միասնականության կոչ արեցՄտավորականությունը լուռ է, հանցավոր անգործություն. Անահիտ ՄութաֆյանՍուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակինՈվ է փորձում խլել Հայաստանի փոքրիկ երգիչների շենքը. Փակագծեր է բացում Տիգրան ՀեքեքյանըՀասկացե՛ք վերջապես՝ հայրենիքը ձեր հաշվառման հասցեից ու կադաստրային գրանցումից շատ ավելի մեծ է. ՊետրոսյանԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջՍուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակինՀավաք՝ ապրիլի 25-ին, ժամը` 14.00-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմացԵկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ ՀայրապետՀայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ինԱյսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմիՍա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետՓաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետՈստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվիԲшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)…չկարողացա օգնել քեզ. Ինքնասպան եղած 18-ամյա պատանու քույը ահասարսուռ գրառում է կատարելՀզոր պայթյուններ Օդեսայում և Խարկովում. մանրամասներ (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը «սարսափել է» Գազայում զանգվածային գերեզմանների մասին հաղորդումներից. The GuardiaԱրցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ«Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման օրակարգը»․ ԲայրամովԱյսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն էՔիչ հավանական են անձնական կյանքում լուրջ փոփոխությունները․ ապրիլի 24-ի աստղագուշակՌուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The SunՎտանգավոր օրեր. հազվագյուտ երևույթ՝ արևային չորս բռնկում միաժամանակ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода