Մեր բանակի հզորացումն ու մարտական ոգու բարձրացումը բոլորիս սրբազան պարտքն է. Վազգեն Սաֆարյան
ՆերքաղաքականՀարգելի հայրենակիցներ,
Հայաստանի Առաջադիմական միացյալ Կոմունիստական կուսակցության անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր Տարվա առթիվ։ Ցանկանում ենք, որ 2023 թվականը դառնա մեր ժողովրդի համար կայուն խաղաղության, առողջության և հաջողությունների արձանագրման տարի։
Խորապես ցավակցում ենք զավակներ ու հարազատներ կորցրած մեր բոլոր մայրերին ու հայրերին, քույրերին ու եղբայրներին, մաղթում ենք նրանց համբերություն, հայտնում մեր երախտագիտությունը ու խոնարհվում նրանց հիշատակին։
Մեր հայրենիքը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, դրանց արժանի լուծման երաշխիքն ու գրավականը մեր բանակի հզորացումն ու մարտական ոգու բարձրացումն է, որը բոլորիս սրբազան պարտքն է։
Թող 2023 թվականը դառնա մեր երկրի տնտեսական վերելքի, յուրաքանչյուրի նվիրական իղձերի և ցանկությունների իրականացման տարի։
Շնորհավո՜ր Նոր տարի։
Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմկուսի նախագահ
ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ