Զոհրապի սինդրոմից նախ պետք է ազատագրվենք. Վահե Թորոսյան
Ներքաղաքական«Գրիգոր Զոհրապը մեր խաբվածության հավաքական մարմնացումն է․ 1908թ. Գ․ Զոհրապը գրում էր Փարիզում գտնվող Ա․Չոպանյանին. «Վերջապես մեր ժողովրդի համար արեւ ծագեց, մեր երկու եղբայրները իրար հետ պետք է գոյատեւեն մեկ հողի վրա»: Չոպանյանը պատասխանում է. «Այսինչ միամտություն, այսինչ պատմական հիշողության կորուստ, հակառակը, ես տեսնում եմ սեւ ամպեր»:
Զոհրապը եւ նրա պես երեւելի ուսյալ հայեր խաբվեցին, մոլորվեցին եւ ապակողմնորոշեցին նաեւ անիրազեկ եւ դավին անտեղյակ հայ ժողովրդին։ Այնինչ նախ նրանք պետք է սթափ եւ իրատես գտնվեին։ Զոհրապի սինդրոմը մեր պատմական հիշողության կորստի եւ վարդագույն երազախաբության սինդրոմն է։ Դա նաեւ այդ խաբվածության հետեւանքով գաղթական դառնալու սինդրոմն է։
Եղբայրության թեզը այսօր էլ եւ վաղն էլ կշահարկվի, անուններն են միայն փոխվելու՝ դա կլինի ֆուտբոլային դիվանագիտություն, խաղաղության դարաշրջան, եղբայրության փառատոն, թե հայ֊թուրքական միացյալ դաշինք։ Վերջում գայլերի եւ այծերի դաշինքը կտեւի ընդամենը 100 օր՝ Այգեկցու առակի օրինակով, այծերը կթռչկոտեն ազատ մարգագետիններում, խանդավառ կարածեն թարմ կանաչ խոտը՝ իսկ գայլերը կհամբերեն մինչեւ...
Զոհրապի սինդրոմից նախ պետք է ազատագրվենք։ Զոհրապականությունը եւ կոշտ անհեռատեսությունը մերժենք եւ դարձնենք ազգային դոկտրին», - գրել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության գաղափարական հանձնաժողովի պատասխանատու ՎԱՀԵ ԹՈՐՈՍՅԱՆԸ: