Բոլոր պետությունները պետք է հասկանան, որ տեղում կան արդեն ռուս զինվորականներ. Մելիքյան
ՆերքաղաքականՌազմավարական հետազոտությունների ու նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի համահիմնադիր, քաղաքագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ գնահատմամբ՝ մեր տարածաշրջանի հետ կապված նախկինում ձեւավորված ստատուս քվոն փոխվել է:
— Մենք տեսանք լարվածություն թե՛ Արցախում, թե՛ Հայաստանի սահմաններին: Հակառակորդի ագրեսիան մեր տարածքների հանդեպ էլ ավելի խորացավ: Հիբրիդային այս պատերազմի ֆոնին բավականին բարդացել են Ռուսաստանի քայլերը եւ քաղաքականությունը մեր տարածաշրջանում: Չէի ասի, որ ուշադրության կենտրոնում չէ, բայց ՌԴ-ի ուշադրությունը հիմնականում ուղղված է դեպի Ուկրաինա: Բոլոր ռեսուրսներն ու ջանքերն ուղղված են այդ կողմ: Բարդություններին զուգահեռ, չպետք է մոռանալ, որ Արցախում են գտնվում ռուս խաղաղապահները: Այսօր լայնամասշտաբ պատերազմ չէ: Եղած խնդիրներով հանդերձ՝ ի վերջո, չունենալով մանդատ, կանգնած են ռուս խաղաղապահներրը: Դե ֆակտո նրանք Արցախում են: Մանդատի մի մասն է նաեւ՝ ինչ անել կամ ինչ չանելը, ինչի իրավունք ունեն նրանք, ինչի իրավունք չունեն: Շատ կարեւոր է, որ մենք հասկանանք, թե ապագայում հավելյալ վտանգների ֆոնին ինչպես իրենք կարող են գործել: Այս ամենին զուգահեռ, եթե կա հնարավորություն, եթե կան ցանկացող պետություններ, որոնք կարող են իրենց հավելյալ ներդրումն ունենալ, թող հանդես գան եւ մասնակցեն: Բոլոր պետությունները, որոնք իրենց շահերն ունեն այս տարածաշրջանում, պետք է առաջին հերթին հասկանան, որ տեղում կան արդեն ռուս զինվորականներ:
XX-418