ԱԺ հյուրընկալությունը քաղաքացիները մերժեցին
ՆերքաղաքականՀՀ Ազգային ժողովից նախապես հայտարարել էին, թե խորհրդարանական այգում դեկտեմբերի 26-ին հյուրընկալելու են երեխաներին ու մեծերին՝ միասին ճանապարհելու 2022 թվականը: ԱԺ զոդված դարպասները այս անգամ բաց էին բոլորի առջեւ եւ հրավիրված էր յուրաքանչյուր ոք: Սակայն, այն, ինչ տեղի ունեցավ երեկ, ամենեւին էլ Ամանորի հրաշք չես անվանի:
«Իրավունքի» աչքից չվրիպեց այն, որ նախ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարկ չէր համարել անձամբ ընդունել հյուրերին խորհրդարանական բակում, այլ վայելում էր օրը՝ կնոջ ու փոքրիկի հետ: Իսկ այգում քաղաքացիների փոխարեն` հիմնականում եկել էին ԱԺ վարչական մասի աշխատողները` իրենց հարազատներով հանդերձ: Արդյունքում ստացվել էր այնպես, որ իրենք իրենցով Նոր տարի էին նշում:
Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորներից նկատեցինք միայն Վահագն Ալեքսանյանին, ով մի քանի րոպե մնալուց հետո արագորեն հեռացավ այնտեղից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ