ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանով Գազայում սով է սպասվում. ԱՀԿ Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողները

Ալիեւի մռութը քսվելու է գետնին, մի՛ լքեք մեր երկիրը, հայե՛ր. Սարգիս Տեր-Եսայան

Տեսանյութեր

«Հայ ինքնության խոսքը» հեղինակային հաղորդաշարը 2022 թվականն ամփոփել է «Իրավունքի եւ արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ, քաղաքական եւ հասարակական գործիչ ՍԱՐԳԻՍ ՏԵՐ-ԵՍԱՅԱՆԻ հետ։ 

— ՀՀ այսօրվա իշխանությունը ոչինչ չի անում Արցախը Մայր Հայաստանի հետ կապող կյանքի ճանապարհը բացելու, Արցախի ապաշրջափակման համար: Ի՞նչ կասեք ստեղծված իրավիճակի մասին:

— Այդ հարցը բոլորիս հուզող եւ մեր երկրի համար թիվ մեկ խնդիրն է: Արցախի մեր հայրենակիցները գիտեն, ովքեր էլ չգիտեն, հիմա կիմանան, որ դեռեւս 2013 թ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորաբար, նենգաբար խաբելով եւ հավաստիացնեով՝ անգլիական օֆշորային կազմակերպություններին վաճառել է Դրմբոնի, Մարտակերտի, Սոթքի հանքավայրերը եւ ժամանակ ու օգնություն է խնդրել, որպեսզի Արցախը մեզնից գրավելով՝ կարողանա այդ բոլոր հանքերը հանձնել այդ կազմակերպություններին: Այսօր այդ օֆշորային կազմակերպությունների աշխատակիցները կեղծ բնապահպանների անվան տակ (բոլորիս էլ պարզ դարձավ, որ այնտեղ չկա ոչ մի էկոակտիվիստ, բոլորը կենդանիների մուշտակներով են եկել) փորձում են մուտք գործել հանքավայրեր ու հաշվեն, իրենց ասած՝ 2013 թվականից առ այսօր եկամտի որքան կորուստ ու վնաս են ունեցել: Ալիեւի այդ ֆեյք գործարքը դա է վկայում եւ այսօր Արցախի մեր հայրենակիցները տուժում են հենց այդ գործարքի հետեւանքով: Եվս մեկ անգամ Արեւմուտքն իր նենգ ու ստոր արարքն է իրագործում Արցախի հանդեպ: Բոլորս տեսանք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ այդ նույն Արեւմուտքի կողմից արգելված կոնվենցիաներով կասետային ռումբերով, ֆոսֆորային, բոլոր տեսակի արգելված զինատեսակներով ռմբակոծում էին Արցախը: Վատիկանում Հռոմի պապն էր լուռ սպասում, մինչեւ ավարտվի պատերազմը, ՄԱԿ-ն էր լուռ սպասում. ինչո՞ւ ձայն չէին հանում: Փաստորեն, հենց այդտեղ էր թաքնված իրականությունը, մեխը սա էր, որ բոլորը սպասում էին, որպեսզի Ալիեւն իր սեւ գործն անի, եւս մեկ անգամ կոտորի հայությանը, որպեսզի իրենք կարողանան մուտք գործել մեր հանքավայրեր, թալանեն ու տանեն մեր պատմական Հայրենիքի ոսկին ու մեր ընդերքի օգտակար հանածոները: Պետք է հասկանանք, որ սա աշխարհաքաղաքական մեծ ծրագիր է, որպեսզի ամբողջ Արցախը հանձնվի: Եվ միակ մեր հույսն էր, որ իր լծակների, ճիշտ դիվանագիտության շնորհիվ Ռուսաստանը կարողացավ, թեկուզ մի քիչ ուշ ռուսական խաղաղապահ ուժերով մտնել Արցախ: Ռուսական խաղաղապահ զորքն է այսօր ապահովում արցախահայության անվտանգությունը: Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ էր լինելու, եթե ՆԱՏՕ-ն մտներ, ՆԱՏՕ-ն որ մտներ, թուրքն էր մտնելու: ՆԱՏՕ-ի ժանդարմը մեր տարածաշրջանում հենց Թուրքիան է, իսկ եթե Թուրքիան լիներ մեր խաղաղապահը, էկոակտիվիստները թուրքական դրոշակները ֆռռացնելով հանգիստ կմտնեին ու Ստեփանակերտը կավիրեին: Եվ արցախահայությունն ուզած-չուզած ստիպված էր լինելու լքել իր բնօրրանը: Այսպիսով բոլորիս պարզ է, եւ մեր բոլորի հույսն այն է, որ ռուս խաղաղապահները չկոտրվեն, դիմակայեն: Ու շնորհակալություն ենք հայտնում իրենց, որ կանգնած են Արցախում՝ մեր հայրենակիցների թիկունքին:

— Մամուլում շրջանառվում են լուրեր, որ իբր 40 տարի առաջ էին ծախվել այդ հանքավայրերը, ի՞նչ նպատակով են այս սուտը տարածում:

— 40 տարի առաջ չգիտեմ, թե դա ինչ պատմություն է, բայց 2013 թվականին հենց ԱՄՆ-ում Ալիեւի անձնական միջնորդությամբ է եղել այդ գործարքը: Ալիեւը, օգտվելով իր, իբր տարածքային ամբողջականությունից, այսպես ասած, «իր տարածք»-ի հանքերը հանել էր վաճառքի: Արեւմտյան օֆշորային կազմակերպությունները թալանում են այլ երկրների ունեցվածքը, իսկ ՆԱՏՕ-ն էլ իրենց անվտնագության երաշխավորն է, որպեսզի պահպանեն իրենց ունեցվածքը, Թուրքիայի զորքն էլ ՆԱՏՕ-ի բաղկացուցիչ մաս է: Ալիեւն ու Էրդողանն էլ մի ալյանս են. եղբայրական պետություններ են, հոգեւոր եղբայրություն են կնքել, ամեն ինչ պարզ է դառնում: Այս ամենն Անգլիան ու ԱՄՆ-ն են անում: Այդ կազմակերպությունները գրանցված են օֆշորային բանկերում, կազմակերպություններում Անգլիայում: Այդ բոլորի հետեւանքով տուժում է արցախահայությունը: Այսօր ունենք բլոկադայի պատճառով զոհ, որ չկարողացանք անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել, սրա մեղավորը իրենք են: Ի դեպ, Մոսկվան պաշտոնապես մերժեց Բաքվի պահանջը, որ ադրբեջանցի այդ էկոակտիվիստները գան փորձաքննություններ կատարեն: Փաստորեն, ինչ ենք եզրակացնում. Մոսկվան է, որ պաշտոնապես հնարավորինս ապահովում է արցախցիների անվտանգությունը: Եվ բոլորիդ հավաստի ասում եմ, եթե չլիներ 102-րդ ռազմաբազան Սյունիքում տեղակայված, կկորցնեինք միանգամից Սյունիքը եւս: Գյումրիի 102-րդ ռազմաբազան էլ տեղափոխվել էր 44-օրյայի ժամանակ Սյունիք, Գորիս եւ մի կերպ պահեցին, որպեսզի ՆԱՏՕ-ական, թուրքական զորքերը չմտնեն՝ զրկելով մեզ մեր միակ հանապազօրյա կապ-ճանապարհից: Եվ գիտենք, որ Վրաստանը եւս գտնվելով Արեւմտյան ենթապրոյեկտի մեջ, 44-օրյայի ժամանակ փակել էր օդային ճանապարհը՝ չթողնելով մեզ այլընտրանքային ճանապարհ: Եվ մեր հանապազօրյա հացի պաշարը եկավ Իրանից, այլընտրանք չունեինք:

— Մի փոքր անցում կատարենք ու խոսենք այս օրերին տարադրամի փոխարժեքի մեր երկրում խիստ տատանողական վիճակից, ո՞րն է պատճառը:

— Համաշխարհային պատերազմներում միշտ փողն է իր հարցը լուծում: Տարիներ շարունակ ԱՄՆ-ն, որտեղ դոլարի հոսք է արել, այդ երկրներում կարողացել է մանիպուլացնել թե՛ երկրներին, թե՛ ղեկավարներին, թե՛ ժողովրդին: Շնորհիվ ՌԴ նախագահ Վ. Պուտինի, փաստորեն, իրականացվում է ապադոլարացում: Եվ Բրիքսի տնտեսական գոտու մեջ գտնվող երկրները կամաց-կամաց հրաժարվում են դոլարից: Դա հուրախություն մեր հայ ժողովրդի, որ հենց դոլարը կորցնի իր ազդեցությունը, տարբեր երկրներում կարժեզրկվի, իրենք չեն կարողանա քիթները խոթել ու քանդել մեր երկրները, իրենց տնտեսական շահերը առաջ բերել եւ ֆինանսական կորպորացիներով ներխուժելով մեր երկրներ այնպես անել, որպեսզի հանքարդյունաբերության վրա իրենք լծակներ ունենան: Պարզ օրինակ՝ նրանք ֆինանս են ներդնում, ինչպես Սորոսի հիմնադրամը, որը տարիներ շարունակ դոլարային ֆինանսների ներհոսքով կարողացավ իրավիճակ փոխել մեր երկրում: Մեր երկրի այսօրվա վարչապետն էլ ասաց, որ շնորհիվ Սորոսի եղավ այս ամենը: Ինքն էլ խոստովանեց, որ այդ օֆշորային կազմակերպությունների դոլարի ներհոսքի արդյունքում կարողացան Հայաստանում բան փոխել, իրենց ուզած իշխանությունը բերել, վաղը տիրանալ Ամուլսարին: Սյունիքի ժողովո՛ւրդ, իմացեք, Ամուլսարը հենց սկսեցին ակտիվ քանդել, իրական էկոճգնաժամը առաջանալու է հենց Սյունիքում, հետագայում՝ նաեւ Գեղարքունիում: Ի՞նչ է դուրս գալիս, որ իրենք փող են ներդնում, դոլարի ներհոսքը ակտիվ բերում են երկիր, հետո այդ դոլարը հանքերի տեսքով, արդեն պատրաստի հումքը հանում են երկրից՝ ունենալով տվյալ պետությունում իշխանական լծակներ: Սա բիզնես է, մեծ բիզնես: Հիմա այդ համաշխարհային բիզնեսի արդյունքում արցախահայությունը տուժում է, հետագայում տուժելու է Սյունիքում ապրող մեր ազգաբնակչությունը, Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի: Որտեղ կան հանքեր, այնտեղի ժողովուրդը տուժելու է՝ թե՛ թունավորվելու են, թե՛ զրկվելու են իրենց տներից, թե՛ աղքատանալու են: Հիմա հենց սա է մեծ խնդիրը, ճգնաժամը հենց այդ երկրների կողմից դոլարային ներհոսքն է: Իսկ հիմա, շնորհիվ Վ. Պուտինի, փաստորեն, ապադոլարացում է կատարվում աշխարհում, ոչ միայն Հայաստանում: Հենց ապադոլարացումը եղավ, այլընտրանք ֆինանսական միջոցը հայտնվեց, հենց կարողացան SWIFT համակարգին հեռացնել մեր երկրների Կենտրոնական բանկերից, մեր երկրները կհարստանան: Հիմա արդեն միջպետական պայմանագիր է կնքվել ՌԴ-ի եւ Հնդկաստանի միջեւ, որպեսզի առեւտուրը լինի ռուփիով, Իրանի եւ ՌԴ-ի միջեւ, որպեսզի առեւտուրը լինի իրենց իրանական փողով, Չինաստանի հետ է կնքվել, որպեսզի առեւտուրը լինի չինական փողով: Եվ արդեն կամաց-կամաց պետությունները փորձում են ձերբազատվել դոլարից, եւ երբ ձերբազատվեցին, աշխարհն արդեն կհանգստանա, կհանդարտվի: Այդ կեղծ, ֆեյք վիրուսները՝ քովիդ-մովիդ, այդ ամենն իրենց ֆինանսական կորպորացիաներն էլ ստեղծել են, որպեսզի կարողանան մեր երկրները կառավարել:

— Շարքային քաղաքացու համար, սա, անշուշտ, դժվար է պատկերացնել: Կխնդրեմ Ձեզ խոսել նաեւ, թե ի՞նչ կլինի, եթե պատկերացնենք մի պահ, որ ռուս խաղաղապահը, ով ապահովում է Արցախում հնարավորինս բնականոն կյանքը, ընկրկի ու հեռանա:

— Կոչ եմ անում մեր արցախցիներին, որ չհուսալքվեն, պինդ մնան եւ միանգամից կողմնորոշվեն: Բոլորդ պետք է պատրաստ լինեք ամեն տեսակի սադրանքների, կարող է մի օր զարթնեք եւ տեսնեք, որ դավաճանվել եք այս անգամ եւս՝ թե՛ տվյալ իշխանություների կողմից, թե՛ մեր իշխանությունների կողմից եւ մնացել եք մենակ: Մեր միակ հույսը, որ ռուս խաղաղապահն է, անգամ կարող են նրանց էլ կոտրել, վնասազերծել եւ մտնել Ստեփանակերտ: Բոլորդ պետք է պատրաստ լինեք՝ կին, մանուկ, տղամարդ, ահել-ջահել, տատիկ, պապիկ: Բոլորդ պետք է շատ զգոն լինեք, ձեր տանը եղածով ամեն ձեւ զինվեք եւ պատրաստ լինեք ամեն ինչի: Էլի եմ ասում՝ այդ կորպորացիաներն ամեն ինչ ավելի բարձր են գնահատում, քան մարդկային կյանքը: Իրենց համար կարեւորը ներկլանային, օֆշորային փողերի հարստացումն ու ավելացումն է: Նայեք, պարզ օրինակ՝ արդեն որերորդ օրն է, իրենք կարրղանում են իրենց ֆինանսական ռեսուրսը ուղղել այնտեղ, որ ճանապարհը փակ մնա: Համոզված եղեք, որ կյանքում ոչ մի ադրբեջանցի երբեք չէր գա ցրտին այնտեղ կանգներ՝ հանուն իրենց ինչ-որ գաղափարների: Իրենք ֆինանս են ստանում, այդ վրանների մեջ ֆինանսական ներհոսք կա, որպեսզի կարողանան ապրել այդտեղ, ավելի շատանալ: Դուք պետք է պատրաստ լինեք ցանկացած զարգացման, սա կենաց-մահու կռիվ է: Եթե կորցնենք Արցախը, կորցնելու ենք նաեւ Սյունիքը, Վայոց ձորը, Վարդենիսը, Սեւանի կեսը:

— Ասում են, թե Երեւանն էլ իրենց պատմական հայրենիքն է...

— Այո՛, ու Արեւմուտքը էլի լուռ է մնալու: Այնտեղ ֆինանսն է խոսում, լուռ սպասելու են այնքան, որ ալիեւյան կլանի այդ ծարավը հագենա: Միեւնույն ժամանակ Ալիեւի ռեյտինգն է բարձրանում, եւ նա կարողանում է ժողովրդի կողմից ունենալ ձայնային ռեսուրս ու էյֆորիան մեծացնել: Ասել եմ, կրկնեմ՝ Ալիեւին տալիս են այս հնարավորությունը, որպեսզի հետագայում նա Իրանի դեմ պատերազմի ճակատ բացի: Բայց Ալիեւը դեռ փորձում է խուսանավել, այլ խնդիրներով ձգել պատերազմը, բայց այն լինելու է: Ալիեւը ինչքան էլ փորձի ձգձգել, իր դեմը դրված է, որ ահա, սկուտեղի վրա քեզ Արցախը տվել ենք, հաջորդը դու պետք է հարձակվես Իրանի վրա: Պատճառն այն է, որ Իրանի այսօրվա իշխանությունները վտանգ են սպառնում Իսրայելին եւ հենց այդ նույն օֆշորային կազմակերպություններին: Իրենք մեծ ծրագիր ունեն, որ հետագայում այդ մեծ կորպորացիաները ներխուժեն նաեւ Իրան եւ վերցնեն այնտեղի հանքարդյունաբերությունները: Ինչպես Շահի ժամանակ էր, Շահն այնքան որ իշխանություն էր այնտեղ ապահովում սահմանադրորեն, բայց իրականում կառավարությունը հենց այդ կորպորացիոն խորհուրդն էր: Հիմա նույնը ուզում են վերականգնել: Եվ ես օրերս միջազգային մամուլում հոդված կարդացի, որ բարի դեմքով մի կին են ընտրել, ով պետք է լինի Իրանի ղեկավար, եւ ԱՄՆ-ում արդեն իսկ այդ կնոջն ընտրել են որպես Իրանի հաջորդ նախագահ: Սա նշանակում է, որ հաջորդ պատերազմը լինելու է Իրանում: Եթե մեր արցախցիները մի քիչ էլ դիմադրեն այդչափ փորձություններին, քիչ է մնացել, պատերազմը սկսվելու է, եւ Ալիեւի մռութը քսվելու է գետնին: Իրանը ջախջախելու է բոլորին: Հաղթելու է, անգամ եթե Հայաստանը չօգնի էլ, քանի որ այդ կազմակերպությունները Հայաստանի վրա ունեն լծակներ: Եվ բավական մեծ ճնշումների է ենթարկվում մեր տարածաշրջանը, որպեսզի ՌԴ-ի ազդեցությունը վերացնեն: Բոլորդ գիտեք, որ հակառուսական ուժեր են եկել իշխանության, ՌԴ-ի դրոշներն էին վառում այդ 7 տարիների ընթացքում, ու այդ վառողները հիմա Աժ նախագահ են, ՀՀ ԱԳ նախարար են եւ այլն: Հիմա մեզ ի՞նչ է մնում, մեզ մնում է դիմակայել, դիմադրել ու չլքել մեր երկիրը, խնդրում եմ արցախահայությանը, հայաստանահայությանը չլքել մեր երկիրը, որպեսզի փոքրամասնություն չկազմենք մեր երկրում եւ կարողանանք պահել իրենց կողմից վտանգված մեր սուվերենությունը: Այնպես են արել, որ միջազգային լուրջ ատյաններում չենք կարողանում մեր խոսքը ունենալ, գնում կմկմում են, չեն կարողանում ճիշտ իրողությունը բացատրել: Թեկուզ կույր լինեն, բայց եթե հանրայնորեն ասվում է, տեղի ժողովուրդն էլ է լսում: Օրինակ վերցնենք Ուկրաինան, ի՞նչ է կատարվում, իրենց լիբերալ Զենլենսկին է կառավարում, ժողովուրդը կոտորվում է, Արեւմուտքը կույր նստած է: Օրերս Մակրոնը մի քանի միլիարդի կռոթէյլ համակարգի ուղղաթիռներ ուղարկեց Ուկրաինա, որպեսզի պատերազմը ավելի թեժացնի եւ ուկրաինացի ժողովուրդը նորից սպանվի: Պարզ է չէ, որ ֆրանսիացին կամ ամերկացին չի գնում կռվելու ՌԴ-ի դեմ: Ուկրաինայի այս պատերազմը հաջորդն էր Արցախյան 44-օրյա պատերազմի եւ կշարունակվի իրանական պատերազմով եւ այսպես հերթականորեն կշարունակվի, եթե չկարողանա Պուտինը դոլարը վերացնել, եւ այդ երկգլխանի վիշապի պարանոցը սեղմել: ՌԴ նախագահ Վ. Պուտինը եթե կարողանա սեղմել այդ վիշապի պարանոցը, ապա աշխարհը կհանդարտվի, պատերազմներ չեն լինի, եւ նորից կզարգանանք:

— Արցախի շրջափակման հետևանքով այսօր Երեւանում են Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր հնարավորություն ունեն ՀՀ վարչապետ աշխատողի հետ հանդիպելու եւ ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելու, բայց փոխարենը տարբեր գրասենյակների առջեւ նստացույցեր էին անում։ Ի՞նչ միտում եք տեսնում։ 

— Այդ նստողները իրենք սորոսկաններ են եւ էստեղ էլ իրենց շրջապատում են սորոսականներով։ Նպատակ ունեին, որ իրական ընդդիմությունը այնտեղ չգնա: Եվ եթե մենք գնայինք կանգնեինք իրենց կողքը, եւ ճիշտ ուղու վրա դնեինք այսօրվա պահանջը, նախապես սադրիչներ կային իրենց կողքին հավաքված, որպեսզի կանխեին Արցախի ապաշրջափակումն ապահովող իրական պայքարը։ Ժողովրդի կողմից պետք է լինի դիմադրություն եւ պահանջ այսօրվա իշխանություններից, որ դիվանագիտական միջազգային ատյաններում կատարեն Արցախի անվտանգության երաշխավորի իրենց պարտականությունները։ Հակառակ պարագայում, թող ՀՀ իշխանությունը կանգնի ու ասի, որ՝ արցախցիներ ջան, դե ֆակտո, դե յուրե ես ձեր անվտանգությունը ապահովողն եմ, բայց չեմ անում, հույսներդ մի դրեք իմ վրա։ Դուք ձեր գլխի ճարը տեսեք, բլոկադայի մեջ եք, ձմեռ է, գազն են անջատում, վաղը հոսանքը կանջատեն, իմացեք ինչ եք անելու։ Այդ ժամանակ ժողովուրդն էլ կհասկանա ինչ է կատարվում, իսկ հիմա փափուկ բարձ են դնում ժողովրդի գլխի տակ: ՄԱԿ-ի գրասենյակից, Ֆրանսիայի դեսպանատնից պահանջելուց զատ՝ պետք է պահանջել մեր երկրի այսօրվա իշխանությունից։ Ովքեր իրական հոգսերով զբաղվելու փոխարեն՝ բերել տոնածառ են զարդարում, պարեկներին կանգնեցրել են տոնածառի տակ՝ զիլինա են խաղում Ինչի՞ համար, որպեսզի շեղեն մեր ժողովրդին իրականությունից։ Հարգելի հայրենակիցներ, եկեք էյֆորիաներից, մոլորությունից դուրս գանք, հասկանանք, որ իրականությունը լրիվ այլ է, իրենց բոլորին հետաքրքրում են մեր հանքերը, որոնց շնորհիվ կարողացել են մեր տատիկ-պապիկները կենսաթոշակներ ստանալ։ Նրանք ուզում են մեր հանքերը վերցնել, իսկ մենք լուռ սպասում ենք, պետք միաբանվենք ու ասենք՝ մենք մեր երկրի տերն ենք եւ պահանջենք իշխանությունից թե՛ հրաժարականը, թե՛ պահանջենք գոնե մի անգամ հայրենասիրական մի գործ անել։ Այլ տարեբերակ չունենք, քան համախմբվելն է ու Արցախը հայկական պահելը։ Իսկ 2023-ին մաղթում եմ մեր ժողովրդին զգոնություն ու ամուր կամք։

ՍՈՆԱ ԱՂԵԿՅԱՆ



ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալՆրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովԳազայում սով է սպասվում. ԱՀԿՀայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց«Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոնԻնչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՄոռանալ, որ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցին գրչի մեկ ստորագրությամբ դարձավ ճամփորդական անձնագիր ունեցող փախստական` սերունդների դատին է մնալուՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԱրցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն անել.Արցախյան շարժման ակտիվիստի պատասխանը ՓաշինյանինՈվքեր են «Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հաղթողներըԽմելու ջուրը չի թանկանաՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինԲոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը Հայրենիքիս հետ. Կոնստանտին ՕրբելյանՀայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. ՓաշինյանԵրևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան«Պապա ջան, միշտ կկարոտեմ քեզ».Արթուր Աբրահամի գրառումըՄահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի ԶուրաբյանըՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԿուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԵրևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար«Ֆրանսիան ՀՀ-ին հրահրում է հերթական պատերազմի»․Ադրբեջանին հանգիստ չի տալիս ՀՀ-ին զենքի մատակարարումըՀեռու տանող ուղևորություններից լավ կլինի հրաժարվել. մարտի 28-ի աստղագուշակ Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթներըՍպասվում է առանց տեղումների եղանակՕրվա խորհուրդ. Մարտի 28Կուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԹշնամու պահանջով հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէՍամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականինՇոկ. Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկելՄեկ տոմսի արժեքը՝ 1 մլն դրամ. Աննա Հակոբյանի հիմնադրամը հրավիրում է ընթրիքի«Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել«Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետԿիեւին առաջին անգամ հարվածած «Ցիրկոն»-ները սարսափ են առաջացրել ՈւկրաինայումՎարշավան հայտնում է արդեն հինգերորդ զինծառայողի «պատահական մահվան» մասին«Հրապարակ». Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը«Փաստ». ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-իցՈւկրաինայի բանակը մինչև ամառվա վերջ չի կարող լրացնել անձնակազմի կրիտիկական պակասը, գերմանացի ռազմական վերլուծաբանՔենեդի. Մենք դառնում ենք խրոնիկ հիվանդությունների, բռնության, միայնության, դեպրեսիայի, պառակտման և աղքատության ժողովուրդՑավալի է, երբ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանն է ասում՝ «էդ տարածքը ձերը չի». Սարգիս ԱրզումանյանԱրմեն Ջիգարխանյան Մեծ «Արտավազդ» մրցանակի արժանացավ Ռոբերտ Հակոբյանը

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода