Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել նաև ռուբլին
ՓոխարժեքԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, կազմել է 393.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.33 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 418.12 դրամ (նվազել է 1.69 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 474.36 դրամ (նվազել է 0.32 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.51 դրամ (նվազել է 0.10 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 391-395 դրամով, վաճառվում է 400-404 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 409-415 դրամով, վաճառվում է 426-432 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.80-5.40 դրամով, վաճառվում է 5.59-5.90 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 397 դրամով, վաճառվում՝ 401 դրամով:
Եվրոն գնվում է 417-418 դրամով, վաճառվում է 423 դրամով:
Ռուբլին գնվում է 5.30-5.35 դրամով, վաճառվում է 5.60 դրամով: